Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից

«168.am»-ը գրում է. «Օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներառված են եվրասիական ինտեգրման զարգացմանը, արդյունաբերական համագործակցությանը, տեխնոլոգիական ու թվային փոխակերպումներին, ինչպես նաև մաքսային կարգավորմանն ու տնտեսական կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նիստին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում օրերս խիստ կոշտ ու մտահոգիչ գնահատականներ է հնչեցրել կառույցի գործունեության վերաբերյալ։

Մասնավորապես, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներին ու սահմանափակումներին՝ Փաշինյանը հայտարարել է.

«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»։

Փաշինյանը զգուշացրել է, որ եթե այդ հարցերն արագ լուծում չստանան, դա կարող է դառնալ «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», միևնույն ժամանակ ընդգծելով, որ ինքը մեկնում է Չոլպոն-Ատա՝ ԵԱՏՄ հարթակն օգտագործելու և հայկական օրակարգի բոլոր խնդիրները բարձրաձայնելու համար։

Սա կլինի երրորդ անգամը, երբ Փաշինյանը զրուցում է գործընկերների հետ այս թեմայով:   Այդուհանդերձ, Չոլպոն-Ատայում սպասվող հանդիպմանն  այս մոտեցումները հերթական անգամ լուրջ դիմադրության են հանդիպելու, ինչը պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով: Նախ այստեղ կա հենց տվյալ ձևաչափի անհամապատասխանությունը խնդրի բնույթին:

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը նախևառաջ տնտեսական, առևտրային և տեխնիկական կարգավորումների հարթակ է։ Հայաստանի դեպքում  տնտեսական բնույթի սահմանափակումներն ու խոչընդոտները փաստացի ձեռք են բերել քաղաքական ենթատեքստ կամ դարձել են աշխարհաքաղաքական զիջումների հասնելու լծակ, այսինքն՝ դրանք արձագանք են ՀՀ վարած արտաքին քաղաքականության, քանի որ Ռուսաստանը տնտեսական ու քաղաքական հարաբերությունները չի տարանջատում: Ուստի միջկառավարական մակարդակում դրանց լուծում տալը գրեթե անհնար է թվում: Սակայն հարցը բարձրացնել, քննարկումներ ծավալել, իհարկե, հնարավոր է և, թերևս, կհաջողվի:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունները մնում են երկրորդական, քանի դեռ Երևանի և Մոսկվայի միջև առկա են վստահության խորքային ճաքեր։

ԵԱՏՄ գործընկերների գոնե մեծ մասի տրամաբանությամբ, դատելով ղեկավարների հայտարարություններից, մի կողմից՝ տնտեսական արտոնություններից օգտվելու, մյուս կողմից՝ արևմտյան ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացներ խորացնելու Հայաստանի քաղաքականությունը դիտարկվում է՝ որպես համակարգային ռիսկ:

Արդյունքում՝ Փաշինյանի պահանջներն ու բողոքները միության գործընկերների կողմից չեն ընկալվում՝ որպես գործընկերային երկխոսություն, այլ ընդունվում են՝ որպես պարզապես դժգոհություններ, հատկապես, երբ հայկական կողմի համար ընդունելի չէ այս պահին ՀՀ-ի առջև դրվող պահանջը։

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն այս նիստին վերածվում է ոչ թե գործնական արդյունքներ արձանագրելու, այլ բացառապես քաղաքական աղմուկ ու տեղեկատվական ֆոն բարձրացնելու հերթական հարթակի:

Այս իրավիճակում  հիմնարար հարցը մնում է հետևյալը՝ ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս խորացող հակասությունները Հայաստանի ներքին և արտաքին տնտեսության համար։ Եթե ԵԱՏՄ շրջանակում հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներն ու սահմանափակումները շարունակեն մնալ օդում կախված, իսկ քաղաքական պահանջները ստանան գործնական ընթացք, հայկական բիզնեսը կարող է հայտնվել լուրջ ճգնաժամի առաջ։

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ տնտեսության դիվերսիֆիկացումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է, իսկ նոր շուկաներ գտնելը, հատկապես՝ բարձր մրցակցային և խիստ ստանդարտներ ունեցող Եվրոպայում, հայկական արտադրողների համար լուրջ խոչընդոտների է բախվում։ Արդյունքում, արագընթաց այլընտրանքների բացակայության պայմաններում, շուկաների վերաուղղորդման փորձերը կարող են հանգեցնել լուրջ տնտեսական կորուստների։

Կարճաժամկետ հեռանկարում այս այցն ու սպասվող հայտարարությունները, եթե դրանք լինեն իրավիճակը սրելու և հռետորաբանությունը կոշտացնելու ոգով, էապես կբարդացնեն հայ-ռուսական և ընդհանուր եվրասիական հարաբերությունների մթնոլորտը։

Մոսկվան և մյուս գործընկերները, դժգոհ մնալով Երևանի վարած երկակի քաղաքականությունից և հնչեցված կոշտ գնահատականներից, իրենց հերթին՝ կարող են կիրառել լրացուցիչ տնտեսական կամ վարչարարական լծակներ։

Արդյունքում, Չոլպոն-Ատայի նիստը ոչ թե կհարթի առկա սուր անկյունները, այլ կարող է դառնալ երկկողմ վստահության հետագա քայքայման և հերթական դիվանագիտական առճակատման նոր հանգրվան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>