ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Բարգավաճ Հայաստան. հետպատերազմյան զարգացման տեսլական

Բարգավաճ Հայաստան ունենալու նախապայմանը սոլիդ իշխանությունն է, որը քաղաքակիրթ կերպով, հանգիստ, առանց աջ ու ձախ վիրավորելու, սպառնալու, առանց գոռգոռոցի ու առանց ստերի, ամիսը մեկ տեսակետ փոխելու, բոլոր տապալումները ուրիշների վրա գցելու՝ կկազմի ծրագիր, պետությանը կապահովի երաշխավորված խաղաղություն, ձեռք կբերի հուսալի դաշնակիցներ, կհամախմբի աշխարհասփյուռ հայությանը, մեկը մյուս հետևից կլուծի մեր քաղաքացիներին հուզող խնդիրները։ Որը կստեղծի արդար միջավայր, որտեղ իրար հարգելը կդառնա խաղի կանոն։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն։ Ներքին համերաշխությունն ու արդարությունը Բարգավաճ Հայաստանի հիմնական սկզբունքներն են։ Բոլոր գրագետ և մեր երկրի շահի համար աշխատող ուժերի ու անհատների համատեղ աշխատանքով սա կդառնա իրականություն։

Գագիկ Ծառուկյան/Gagik Tsarukyan

Ռազմավարական նպատակներ, իրողությունների ընդունում, ռիսկերի կառավարում.

1. Հայաստանի փոքրությունը վերածել առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ: Հայաստանը պետք է դառնա կամուրջ՝ տարբեր ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Արևմուտքի միջև։ Մեր աշխարհագրությունը պետք է դառնա ռազմավարական առավելության գործոն:

2. Հայաստանն աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է։ Պարտավոր ենք կանգնեցնել Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքի, մեր թվաքանակի կրճատման գործընթացը։

3. Ապագա իշխանությունները պետք է ստանձնեն հետպատերազմյան վերականգնման, ժամանակակից, ինքնիշխան և ինքնաբավ պետություն ստեղծելու պատմական առաքելությունը։

Բարգավաճ Հայաստանը.

1. ներկա և ապագա սերունդների համար անվտանգ տուն է, յուրաքանչյուր հայի տուն, անվտանգության, սոցիալական արդարության և զարգացման տարածք, ժողովրդավար և անվտանգ միջավայր։ Կրթված և առաջադեմ հասարակությամբ, ուժեղ և առողջ, քաղաքացիական հասարակությամբ։

2. Հայկական աշխարհի հենման տարածք՝ hայկական աշխարհի զարգացման կենտրոն, միջազգային հանրության կողմից ճանաչված հայկական միակ պետություն, սփյուռքի ինտեգրացիայի համար,

3. Անկայուն աշխարհում գոյատևման և զարգացման մոդել, Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության հարթակ, տարբեր քաղաքական և մշակութային միջավայրերի ինտեգրվող փոքր պետություն։

 

Արտաքին և ներքին քաղաքականություն

1. Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ որպես ռազմավարական, այդ թվում՝ ռազմատեխնիկական էական մոդեռնիզացիայի հեռանկարով։

2. Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրագմատիկ, հաշվարկված հարաբերությունների զարգացում

3. Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջմղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում։ Արցախյան հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համակարգային քայլեր

4. Անկախ դատական համակարգ։ Դատարանը՝ որպես օրենքի առջև հավասարության, գործադիր իշխանության զսպման և քաղաքացիական հասարակության պաշտպանության գլխավոր երաշխավոր։

5. Հավասար հնարավորությունների հասարակություն՝ կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական շարժունակություն, կառավարման թվայնացում։

6. Միջին խավը՝ որպես ժողովրդավարության հենասյուն։

7. Ժողովրդագրական քաղաքականություն՝ ծնելիության խթանում և ընտանեկան արժեքների պաշտպանություն, հատուկ ուշադրություն կանանց առողջությանը։

8. Հասանելի, բարձրորակ և զարգացած առողջապահական համակարգ՝ սոցիալական հստակ և գրագետ շեշտադրումներով։

9. Հայրենադարձության համար պայմանների ստեղծում (աշխատատեղեր, բնակարան, ինտեգրացիա):

10. Խառը զբաղվածության մոդելների աջակցություն (առցանց աշխատանք Հայաստանից դուրս գործող գլոբալ ընկերությունների համար)։

11. Բեկումնային զարգացման կրթական-հայրենասիրական շերտ. ստեղծել պայմաններ ապագա էլիտաների «ինկուբատորի» ձևավորման համար։

12. Կրթությունը՝ որպես ռազմավարական անվտանգության ռեսուրս։ Կրթական համակարգի ներառումն ազգային անվտանգության առաջնահերթությունների շարքում։ Ազգային գիտական ներուժի (ԱԳՆ) զարգացման սկզբունքորեն նոր մոտեցումներ։ Կրթության մեջ թվայնացում և նոր տեխնոլոգիաներ։ Սփյուռքի հետ միասնական գիտական և կրթական տարածքի ստեղծում։

13. Հայրենասիրական շարունակական կրթության համակարգ։ Միասնական ազգային կրթական ծրագրի ներդրում՝ սկսած տարրական դպրոցից։ «Քաղաքացիական դպրոցների» ձևավորում։ Երիտասարդական շարժումների և մարզական ակումբների աջակցություն՝ ռազմական և ազգային-հայրենասիրական ուղղվածությամբ։ Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի նպատակային ծրագրեր։

14. Փոքր և միջին ընտանեկան բիզնեսի աջակցություն և ինստիտուցիոնալ պաշտպանություն՝ որպես այս գործընթացների հիմք։

15. Սեփականության ինստիտուտի ամրապնդում։

16. Սփյուռքի և համաշխարհային ներդրումների ներգրավում կարևորագույն ենթակառուցվածքներում, էներգետիկայում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

17. Նոր արտահանման քաղաքականություն՝ հիմնված բարձրորակ հայկական ապրանքների արտադրության մասշտաբային մոտեցման և նոր համահայկական ապրանքանիշների ներդրման վրա։

18. Իրական քաղաքական մեխանիզմների մշակում՝ սփյուռքը երկրի համար կարևոր, ռազմավարական որոշումներ կայացնելու գործընթացում ներգրավելու համար՝ նոր խորհրդատվական մարմնի ստեղծման միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>