«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը
Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։ Այս մասին օգոստոսի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ խորհրդարանի փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

