Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին
«Մարտի 3-ից մայիսի 13-ը ձեր հայրը գտնվել է անազատության մեջ և վերջին օրը դատախազությունն ինքն է հետ վերցրել միջնորդությունը, հետագայում դադարեցվել է հետապնդումը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանջելով Ռուբեն Ռուբինյանին, որն իր ելույթում նշել էր, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իր հորն անօրինական կալանավորել էին և նա իր 18 ամյակը նշել էր առանց նրա;
Շարունակելով թեման ՝ Քոչարյանն ասաց.
«Միգուցե նաև անմեղ մարդիկ են ձերբակալվել և կալանավորվել, հնարավոր է, ես այստեղ չեմ վիճում, բայց մի մարդ, որ հաստատ որպես անմեղ մարդ չի ձերբակալվել և իր հետ կապված դատական գործ եղել է, իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն էր»,- հայտարարեց Լևոն Քոչարյանը և միացրեց ձայնագարությունը, որում Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորում էր քարեր ու փայտեր վերցնել, բարիկադներ կառուցել իրավապահներին հակազդելու համար։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այդ ելույթից հետո են միայն զոհեր եղել և առաջինը՝ ոստիկան;
Քոչարյանը հայտնեց, որ 2018 թվականից հետո բազմաթիվ «լկտիություներ» արձանագրվեցին, հայհոյանքը քաղաքական կատեգորիա դարձավ և դրանից հետ ՔՊ-ն ԱԺ-ում խոսում է բարեկրթությունից։
Պատասխանելով ՔՊ-ական Էդուարդ Աղաջնյանի հայտարարությանը թե «Հայաստան» դաշինքը պետք է տարանջատվի Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Տարանջատվելու ցանկություն չկա, կա մեծ հպատություն թե՛ տնտեսական ցուցանիշներով, միջինը 12% աճ 10 տարվա ընթացքում , թե՛ ամենակարևորը՝ խաղաղության և անվտանգության առումով։ Քոչարյանի 10 տարիների ընթացքում խաղաղություն կար, Արցախ կար, Նիկոլկ Փաշինյանի ժամանակ չակ։ Այնտեղ կար՝ հիմա չկա, պա՞րզ է չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով արհեստական բանականությանը Լևոն Քչարյանը հայտնեց, որ պաշտոնապես հերքել են այն ձայնագրության իրակական լինելը, որում իբև Ռոբերտ Քոչարյանը զանգահաերել է ՌԴ նախագահին։
«Տեսե՞լ եք՝ էդ ոստիկանները ինչպես են գալիս խեղճացած, գլուխները կախ խոսում»,- խոսելով իր դեմ շինծու դատավարությունից՝ ասաց Քոչարյանը;
Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե Հայաստանն այսօր օրենքի երկիր է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը տարակուսեց՝ բերելով օրինակը, երբ Փաշինյանը ԱԺ-ից հայտարարում է որ Սամվել Կարապետյանին պետք է բռնեն;
««Սա պետ է սատկի, սրան պիտի նստացնեմ, սրանից պետք է ունեցվածքը խլեմ...» Ժողովուրդ, սա ո՞ր մի ժողովրդավարական երկրի տրամաբանության մեջ է տեղավորվում, գժի տե՞ղ եք դնում մարդկանց»,- եզրափակեց Քոչարյանը;

