Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

«Ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին». Սարգիս Գրիգորյան. Տեսանյութ

Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:

Հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50.000 դրամ:

Դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ: Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ՝ կատարողը: Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը՝ չի նշանակում՝ դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու»:

Ինչ վերաբերում է իրենց պահանջին, ապա Ս. Գրիգորյանը նկատեց, որ, եթե գրեթե բոլոր ռիսկային ոլորտներն աշխատում են, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ռեստորանները փակ. «Չեմ գտնում այդ հարցի պատասխանը»:

Մեջբերեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մեր տաղավարում հնչեցրած պարզաբանումը, թե ինչու ռեստորանային ոլորտը հիմա չի կարող աշխատել:

«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:

Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ ուղղակի կարելի է լավ հսկողություն կատարել ռեստորանում, ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչպես դա արվում է մյուս ոլորտներում.

«Ես ավելի ողբերգական եմ տեսնում, եթե չի բացվում այդ ոլորտը: Կարող եմ բերել հստակ օրինակներ. Նախ՝ այդ ոլորտի մեջ մտնում են 10-11 մասնագիտություններ, որոնք կենսականորեն կախված են այդ ոլորտի աշխատանքից՝ ռեստորանների սեփականատերեր, մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, հանդիսավարներ, շոու-խմբեր, աման լվացողներ, խոհարարներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, ձևավորողներ, ավտոսերվիսներ, հարսանյաց զգեստների սրահներ, դիմահարդարներ, վարսավիրներ: Բացվել է դրանցից մոտ 7-8-ը, բայց նրանք գումարային առումով կախում ունեն այն ոլորտից, որը չի բացվել: Նշանակում է, որ հիմա դրանք բացվել են, «տակ տված» են աշխատում»:

Դերասանն ընդգծեց՝ իր առաջարկությունն ավելի շատ օգտակար է իշխանություններին, քան՝ վնասակար. «Ուղղակի պետք է դրա մասին մտածել: Սեզոնը 4-5 ամիս է, և եթե այդ ընթացքում այդ մարդիկ չաշխատեն, իրենք բավականին լուրջ զանգված են, որոնք մինչև հաջորդ տարվա հունիս խնդիր են ունենալու: Այդ մարդկանց հետո ո՞նց ենք պահելու, ո՞նց ենք կերակրելու, դրա մասին մտածե՞լ ենք: Դրա հետևանքներն ավելի ողբերգական են»:

Դիտարկմանը՝ կառավարությունն ունի աջակցման ծրագրեր, նա հակադարձեց. «Ես էլ եմ ստացել՝ 2.5 ամսվա համար՝ 68.000 դրամ: Դա է աջակցման ծրագիրը. 3 աղջիկ ունեմ, ի՞նչ եմ անելու այդ 68 հազարով, եթե ես պետք է կոմունալները փակեմ, երեխաներիս պահեմ: Բայց մենք փող չենք ուզում, մենք աշխատանք ենք ուզում»:

Դերասանը նկատեց. «Հեղափոխության ժամանակ, որ հրապարակն այդքան մարդկանցով լցվել էր, հիմա մոտավորապես այդքան մարդ ռեստորանային ոլորտից է գումար ստանում և դեմ է լինելու այս կառավարությանը: Թողեք հանգիստ աշխատենք. կարելի է լուծումներ գտնել, ես նույնիսկ գիտեմ այդ լուծումները, օդում չեմ կրակում: Օրինակ՝ 300-400 հոգանոց դահլիճը թող 50 տոկոսով կիսեն, 12 հոգանոց սեղանին թող 5 հոգի նստեն, բոլոր հակահամաճարակային միջոցառումները լինեն: Թող ամեն պարի երաժշտությանը մի սեղանի մարդիկ պարեն: Փակելով հարց չեն լուծում: Ո՞ւմ ենք խաբում, կարանտի՞ն է. ո՞ւր է այնտեղ կարանտին, ժողովուրդ»:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երեկվա միջադեպից հետո հասկացել է, թե ինչու էր 2018թ. գարնանն ակտիվ մասնակցում հեղափոխությանը. «Գիտե՞ք՝ ինչու գնացինք ես ու կինս, որովհետև տեսանք, որ մարդկանց դեմքերին ժպիտ եկավ: Մարդիկ երջանիկ էին, ուրախ էին, ֆլեշմոբեր էին անում: Ինձ դա գրավեց: Ինքս լավ էի ապրում, ես խնդիր չունեի, բայց այդ թեթևությունը զգացի, որն ինձ երկրորդ հոգեվիճակ տվեց՝ գնալու: Բայց հետո մեկ էլ ունք է բարձրանում, հետո մատ է գալիս, այսինքն՝ գալիս է նույնը. վերացա՞վ այդ ժպիտը: Դրանից հետո Ֆեյսբուքում սկսեցին վիրավորանքներ, ատելություն, անեծքներ…

Տղերք, մի մոռացեք՝ սիրո և հանդուրժողականության…, ես դրա համար եմ գնացել, ես սրա համար չեմ գնացել: Ես չեմ գնացել, որ վիրավորեք իրար: Ես ուզում եմ մի բան ասել այն տղերքին, ովքեր Գյումրիից քայլելով եկել են Երևան. տղերք, խնդիրը կորոնավիրուսի մեջ չէ, լիքը խնդիրներ կարելի է վերացնել, հիմքն է շատ կարևոր: Եթե չվերանա այս սև ու սպիտակը, ձեր մեկը երկու չի դառնալու, ավելի դժբախտություն ասեմ՝ մեր մեկը երկու չի դառնալու, երբեք չի դառնալու: Դո՛ւք եք մեղավոր, որովհետև դո՛ւք եք իշխանություն, դուք կարող եք շատ հանգիստ այդ հարցը լուծել»:

Նկատառմանն ի պատասխան, թե հիմա իշխանությունն էլ է բողոքում երկրում առկա ատելության մթնոլորտից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց հոգեբանական բռնության են ենթարկում, իշխանական կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել, ծեծել և այլն, Ս. Գրիգորյանն ասաց.

«Իրենք ունեն ԱԱԾ, Ոստիկանություն, ամեն ինչ, և այդ մանդատը ժողովուրդն իրենց տվել է, որ ստեղծեն հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Եվ հիմա գցել ուրիշի վրա, կարծում եմ, տեղին չէ: Ես իմ ընտանիքի պատասխանատուն եմ, իմ հարևանը չէ պատասխանատու: Հերիք է ուրիշների վրա գցենք մեր պատասխանատվությունն ու պարտավորությունը: Մի շատ կարևոր բան կա՝ այս ժողովուրդը նկատելն է մոռացել, ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին: Մեզ չեն թողնում նկատենք՝ ինչ է կատարվում, ասում են՝ սա է ճիշտը: Մարդը պետք է խոսի. եթե դու քո հարմարավետության գոտուց դուրս չգաս՝ ոչ մի հարց կյանքում չես լուծի, բոլոր հարցերը լուծվում են, երբ մարդն իր հարմարավետության գոտուց դուրս է գալիս:

Ժողովուրդ, մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց, և, ոնց 2018թ. ասել են, թե դուք կարող եք արտահայտվել, ձեզ լսող կա… ես ձեր ասածն եմ անում, հարգելի իշխանություն, դուք եք ասել: Ես ոչ ձեզ վիրավորել եմ, ոչ պատվեր եմ կատարել, ես ասում եմ՝ քաղաքացու բողոք, հաստատ իմ ասածի մեջ լոգիկա կա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan