«Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել
21
Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Աշխարհը կարող է փրկել բարձր ինտելեկտը. Էդվարդ Պողոսյան

Մարդկային հարաբերությունների, գեղեցկության, նորաձևության, տարվա տենդենցների, ճաշակի մասին Zham.am -ը զրուցել է Հայաստանում Էդվարդ Պողոսյան Վարսահարդարման Միջազգային Ակադեմիայի հիմնադիր ղեկավար, OMC (Ոճաբանների համաշխարհային միություն) և աշխարհի չեմպիոն, ոճաբան, վարսահարդար, երաժիշտ Էդվարդ Պողոսյանի հետ:

- Դուք առաջին մասնագիտությամբ երաժիշտ եք:

- Առանց նոտաներ իմանալու, 5 տարեկան հասակում սկսել եմ միանգամից դաշնամուր նվագել, այդ իսկ պատճառով ինձ միանգամից ընդունել են Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց: Ամենաբարձր գնահատականներով ընդունվել եմ, դպրոցն ավարտել եմ գերազանց, ընդունվել եմ Կոնսերվատորիա՝ ամենաբարձր ցուցանիշերով, ավարտել եմ, ընդունվել եմ ասպիրանտուրա, ավարտել եմ Կարմիր դիպլոմով և շատ եմ սիրում իմ առաջին մասնագիտությունը, ինչը ինձ օգնել է ճիշտ կողմնորոշվել երկրորդ մասնագիտության հարցում:
Վարսահարդարման արվեստով զբաղվել եմ Կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանելու ընթացքում, սովորել եմ վարսարսահարդարում, միանգամից անցել եմ աշխատանքի:

- Կպատմեք Ձեր հաջողությունների մասին:

- Մեկ ամիս վարսահարդար աշխատելուց հետո մասնակցել եմ Հայաստանի վարսահարդարների բաց առաջնությանը, ունեցել եմ հաղթանակ, նման բաց առաջնություններում ստացել եմ 7 առաջին մրցանակ, որից հետո մասնակցել եմ Լատվիայում կայացած Եվրոպայի բաց առաջնությանը, ստացել եմ երկու առաջին մրցանակ և Եվրոպայի չեմպիոնի կոչում, դրանից հետո, 2006 թ-ին առաջին անգամ մասնակցել եմ Վարսահարդար – ոճաբանների աշխարհի առաջնությանը և մեր երկրի վարսահարդարման արվեստի պատմության մեջ առաջին բրոնզե մեդալը նվաճել եմ ես: Մինչ այդ Հայաստանը երբևէ տասնյակում չէր եղել, դա մեր առաջին համաշխարհային մրցույթի նվաճումն էր: Այնուհետև 2008 թ. Չիկագոյում OMC՝ Ոճաբանների համաշխարհային մրցույթի ժամանակ ոսկե մեդալով պարգևատրվել եմ երկրում ծավալած պրոֆեսիոնալ գործունեության համար, 2011 թ. Միլանում կայացած աշխարհի բաց առաջնությանը գրավել եմ առաջին մրցանակ՝ դառնալով աշխարհի բացառիկ չեմպիոն, 2014 թ. մասնակցել եմ Փարիզում կայացած «Լավագույն ոճաբան » մրցույթին և դարձել եմ աշխարհի լավագույն ոճաբան՝ ստանալով ոսկե մեդալ և գրավելով առաջին տեղը:

Ներկայացնեմ, OMC -ին ոճաբանների համաշխարհային միությունն է, որը ընդգրկում է վարսահարդարում՝ ոճաբանական տեսանկյունից, դիմահարդարում և մատնահարդարում, սա աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որը ունի պետական ուժ, որը իրավունք է տալիս անցկացնել աշխարհի, եվրոպայի առաջնությունները, ստեղծել նորաձևություն, ինչպես նաև վարել դասընթացներ, որոնք իրականանում են կամ OMC դպրոցի, կամ OMC ակադեմիայի շրջանակներում: Հաշվի առնելով, որ OMC -ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է, ունենալով ակադեմիա, ուզում էի, որ այն ընդգրկվի OMC միջազգային կազմակերպության ցանկում, դիմեցի այդ կազմակերպությանը և իմ հայտը ընդունվեց: Այսօր իմ ակադեմիան գործում է OMC միջազգային ծրագրերի շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս իմ ուսանողներին սովորել միջազգային , համաշխարհային ուղղություններով և ուսման ավարտին ստանալ միջազգային սերտիֆիկատ, որը նրանց հնարավորություն կտա աշխատել տարբեր երկրներում: Այդ լիցենզիան ես ստացա իմ մասնագիտական նվաճումների հիման վրա:

- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:

- Այդքան էլ չեմ մտածում դժվարություններ հաղթահարելու մասին, որովհետև ես ունեմ իմ ծրագիրը, իմ միտքը, երբ ինչ- որ բան պլանավորում եմ, շատ դեպքերում է իմ պլանավորածը կատարվում, ես կարծում եմ, որ եթե մարդն առաքելությամբ է աշխարհ գալիս և ունի ծրագիր, և նա իր մտքով հզոր է, ապա կկարողանա հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները: Իհարկե դրանք կան և միշտ էլ կլինեն, բայց երբևէ ինձ չեն խանգարել, որ ես գտնվեմ իմ մասնագիտական բարձունքին:

- Կա արդյոք մարդկային տեսակ, ում հետ դժվարանում եք աշխատել:

- Ես աշխատում եմ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նրանք տարինեի ընթացքում իրենք են ընտրում իրենց սպասարկող մասնագետին, հաճախորդն ինքն է ընտրում, և ժամանակի ընթացքում ձևավորվում է քո մարդկային տեսակին բնորոշ հաճախորդների մարդկային տեսակ, և ստացվում է աշխատանք՝ մեկը մյուսին լրացնելով, իմ դեպքում սա հենց վարսահարդարման արվեստն է: Մասնագիտական առումով պետք չէ առանձնացնել մարդկային տեսակը, պետք է սպասարկել միանման, ժամանակի ընթացքում մարդիկ իրենք են գտնում իրենց տեսակին բնորոշ վարսահարդարին: Եթե հաճախորդը վստահում է ինձ, իմ հմտություններին, ես կարևորում եմ նրա ցանկությունը, փորձում եմ հասկանալ նրա հոգեբանական վիճակը, հասկանալ մասնագիտությունը, տեսնել նրա արտաքին տվյալները և որոշել, թե ինչ սանրվածք կսազի նրա ես-ին:

- Խորհուրդներ տալի՞ս եք:

- Այո, խորհուրդներ տալիս եմ, և այն մարդիկ ովքեր հետևում են խորհուրդներին, նրանց մոտ ավելի գեղեցիկ են վարսերը, որովհետև կարողանում են տնային պայմաններում ճիշտ խնամք տանել, ճիշտ նյութեր օգտագործել, պահպանել մազերի գույնը, պահպանել ամենօրյա սանրվածք կրելու մաքրությունը, ինչը շատ կարևոր է, որովհետև սանրվածքը պետք է լինի շատ մաքուր և համեստ:

- Հասարակական կյանքը Ձեզ հետաքրքրո՞ւմ է: Կառանձնացնեի՞ք մի բան, որ կուզենայիք փոխել աշխարհում կամ մեր երկրում:

- Քանի որ շատ ծանրաբեռնված եմ իմ մասնագիտությամբ, շատ ժամանակ չեմ ունենում հետաքրքրվելու հասարակական կյանքով, ինչքան որ հասցնում եմ, փորձում եմ հետաքրքրվել, բայց ավելի շատ օրս անց եմ կացնում այս մասնագիտության շրջանակներում, ինչպես նաև հետևում եմ միջազգային նորություններին: Կուզենայի մեր երկրում մի փոքր փոխվեր մարդկային մտածելակերպը, կուզենայի, որ ինձ շրջապատող մարդիկ ավելի շատ ինտելեկտուալ լինեին, թեպետ չեմ բողոքում, մեծ մասամբ այդպես է, բայց այն փոքր զանգվածն էլ, կուզեի, որ ավելի խելացի մտածեին, որովհետև մարդկային հարաբերություններում մարդու խելքը, նրա ինտելեկտը բերում են սահուն մարդկային կյանքի, դրական լիցքերի:

- Կծանոթացնեք այս տարվա տենդենցներին, առհասարակ, ինչպես պետք է հետևել մոդային:

- Նորաձևությունը դարաշրջանի գաղափարախոսությունն է, այն ծագում է տվյալ երկրի սոցիալական, և այլ հարցերի հիման վրա, դա տվյալ տարածաշրջանի հոգեվիճակն է: Նաև բնությունը մեծ դեր ունի մոդայի տենդենցներում, տարվա 4 եղանակներին հետևելով ավելի մոտ ենք գտնվում տվյալ եղանակին, ընտրում ենք այդ եղանակին բնորոշ երանգներ: Սանրվածքներն էլ են ինչ – որ տեղ եղանակների արտացոլանքը:
Կառանձնացնեմ տենդենցները, սակայն ասեմ, որ ամեն մարդ ըստ իր արտաքին տվյալների և մասնագիտության պետք է հետևի այդ տենդենցներին, որովհետև եթե այն չի համապատասխանում իրեն, պետք չէ կրել այն, ինչ նորաձև է, կարելի է ուղղակի ստեղծել սեփականը կամ որոշակի մասնկիկներ վերցնել:
Նորաձև են երկրաչափական սանրվածքները, միջին չափի կտրվածքները, նորաձև են սառը գույները, որոնք համադրվում են մուգ, բաց և վառ մանուշակագույնի սահուն անցումներով, նորաձև են մաքուր և համաչափ ձևավորված վարսերը: Ոչ մի արտառոց սանրվածքով այլևս ոչ ոքի չես զարմացնի, և պետք չէ առօրյայում կրել այնպիսի սանրվածքներ, որոնք կրում են հոլիվուդյան աստղերը, դա շատ ծիծաղելի է դիտվում: Պետք չէ Գրեմմիի կամ Օսկարի մրցանակաբաշխությունից վերցնել կերպարներ և առօրյայում նրանց հետևելով սանրվածքներ կրել, ես կարծում եմ, որ ավելի լավ է մարդ ինքը լինի անհատ, քան լինի որևիցե մի աստղի կրկնօրինակ, այստեղ մարդ կոցնում է իր անհատականությունը:

- Ձեր կարծիքով ճաշակը ձևավորվո՞ւմ է, թե դա ի ծնե տրված շնորհ է:

- Եթե խոսենք բարձր ճաշակի մասին, կարծում եմ որ այն ինչ – որ տեղ տրվում է ի ծնե: Դա մարդու ներաշխարհի արտացոլանքն է: Ճաշակը, այո, կարող է ձևավորվել կյանքի ընթացքում, հասարակությունը, շրջակա միջավայրը ինչ – որ տեղ կարող են առիթ հանդիսանալ ճիշտ ճաշակի դրսևորման համար: Եթե այդ միջավայրը թելադրում է ճիշտ ճաշակ, մարդ կարող է Ճիշտ ձևով դաստիարակվել, ունենալ ձեռքբերովի ճաշակ: Բայց կարծում եմ, ի ծնե ճաշակով ծնված մարդիկ դրանք տաղանդավոր մարդիկ են, որոնք կարող են մյուսներին թելադրել ճաշակ:

- Բնությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Առաջին դրական լիցքերը ինձ օրվա մեջ կարող է հաղորդել բնությունը: Ես շատ եմ սիրում բուսականություն, կենդանիներ, ունեմ բույսեր, սիրում եմ խնամել այդ բույսերը և ամենամեծ էներգետիկան ստանում եմ այդ բույսերից:

- Ի՞նչ եք սիրում լսել, Դուք երաժիշտ եք:

- Շատ երաժիշտներ կան, որոնց սիրում եմ և լսում եմ, ուղղակի բոլորին չեմ նշի, բայց կառանձնացնեմ նրանց, ում հաճախ եմ լսում. կատարողներ Նիկոլայ Լուգանսկի, որի կատարմամբ լսում եմ Ռախմանինովի տարբեր ստեղծագործություններ, Մարթա Արգերիխին եմ լսում, Մարիա Պիա Ջորասին եմ լսում, կան էլի սիրելի կատարողներ:

- Ի՞նչն եք սիրում ինքներդ Ձեր մեջ:

- Չեմ ուզի առանձնացնել ինչ – որ բան, որովհետև ես միշտ թերագնահատում եմ իմ կողմերը, չնայած որ մարդկանցից շատ գովասանքների եմ արժանանում իմ մարդկային կողմերի համար, ճշտապահության, և այլ հարցերում, բայց ասեմ, որ իմ մեջ մի թեթև փորձում եմ հասկանալ կատարելության հասնելու միտքը, որը մինչև վերջ չեմ հասկանում: Անգամ այն դեպքերում, երբ աշխարհի մրցույթներում ստացել եմ առաջին մրցանակ և աշխարհի չեմպիոնի կոչում, ես թերագնահատել եմ իմ աշխատանքները: Դա ինձ հնարավորություն է տալիս միշտ արարել և միշտ շարժվել առաջ:

- Դուք արվեստի մարդ եք, ինքներդ Ձեզ համարո՞ւմ եք այդպիսին:

- Այո, ես արվեստի մարդ եմ, որովհետև հինգ տարեկանից զբաղվում եմ արվեստով, երաժշտությամբ, ինչպես նաև իմ երկրորդ մասնագիտությունը համաշխարհային մակարդակով կոչվում է վարսահարդարման արվեստ: Այո, ես ստեղծում եմ արվեստի գործեր, որոնք ինչ – որ տեղ տենդենցներ են, որ արժանանում են համաշխարհային մրցանակների, հանդիսանում են հիմք՝ վարահարդարման արվեստի ուղղություններում, ինչի վկան է OMC համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված մի քանի գրքեր, որտեղ իմ աշխատանքները ներկայացված են անգամ շապիկին: Իսկ այդ գրքերը համարվում են համախարհային ակադեմիաների սրահների համար նախատեսված առաջնային ձեռնարկներ:

- Ինչ եք կարծում, … գեղեցկությունը, ինչ է, իրո՞ք կարող է փրկել աշխարհը:

- Իմ կարիքով, մարդու ինտելեկտի շնորհիվ է, որ կյանքը կարող է սահուն ընթանալ, կարծում եմ, աշխարհը կարող է փրկվել մարդու ինտելեկտով: Իսկ եթե կա բարձր ինտելեկտ, կա նաև գեղեցկություն. այն կարելի է ավելի զարգացնել, կարելի է, ցավոք, նաև ավելի փչացնել:

Հ.Գ. Էդվարդ Պողոսյան Վարսահարդարման Միջազգային Ակադեմիային և նրա առաջարկած ծառայություններին կարող եք ծանոթանալ՝ դիմելով Ձորափի 40 հասցեով, հեռախոս՝ +374 93 558 110, կարող եք ծանոթանալ նաև հետևելով հղումներին. 

https://www.facebook.com/edvardpoghosyanshairacademy/

https://www.instagram.com/edvardpoghosyanhairacademy/

 

Մ. Ղևոնդյան

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan