Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան
Դիտել նաև
Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ)
Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ)
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը գրել է.
«Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը, որի մեջ այժմ գտնվում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը։
Պետք էր ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, և դա այժմ տեղի է ունենում։
Այդ հոսանքն արդեն իսկ առողջացնում, նոր հույս ու հավատ է ներշնչում մեր ժողովրդին՝ հնարավոր դարձնելով միասնաբար կերտել մեր ապագան։
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը, ինքնավստահությունը և այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը»: