Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու
Հայաստանին էնքան են նսեմացրել, որ ստիպում են ստանձնած պարտվողականության և հանձնման հավաստումը տալ հանրայնորեն և աներկբա:
Ինչու էր հենց բրիտանական մեդիան այն էլ վեց ներկայացուցիչներով հիմա հարցազրույց վերցնում Փաշինյանից, երբ մի կողմից հանձնում է անխնա հողերն ու վերացնում պաշտպանական համալիրը, մյուս կողմից վաղը Հայոց Ցեղասպանության տարելիցն է, նկատեք, որ այս ձևակերպումն այլևս պաշտոնապես չի կիրառվում:
Ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիան ու Հայաստանն այսօր, բացի ռեգիոնում թուրքադրեջանական շահերի խորացումից և երաշխավորումից: Պատասխանեմ՝ բացարձակապես ոչ մի:
Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու՝ ի դեմս փարավոնի գահին բազմած և սեփական երկիրը իշխանության պահպանմամբ բարտերով տվող մեկի հետ:
P.S. Սա կապիտուլյացիա չէ, սա հանձնում չէ, սա յաթաղանապաշտություն է։
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից