«Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել
21
Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Ի՞նչ բարեփոխում է արել Փաշինյանը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կարդում եմ վերջին օրերի քրեական քրոնիկոնը․ Չարենցավանում 17-ամյա տղային դանակի հարված են հասցրել։ Դանակահարողը քոլեջի ուսանող է։ Երևանում կրակոցներ են հնչել, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ինչոր հատուկ շեշտվում է, որ վնասվել է ՔՊ-ական պատգամավորի ավտոմեքենան։ Դանակահարել են, ապա խմբով ծեծել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի․ հիվանդանոցում մահացել է։ Բացեք ոստիկանության կայքը ու օրը մի քանի հատ իրադարձություն կկարդաք այսպիսի բաների մասին․ սա սեր ու հանդուրժողականություն ստացած քաղաքացին է։ Ժողովուրդ ինչո՞ւ է էսպես․ որովհետև իշխանական համակարգում տիրող ամենաթողությունը, բեսպրեդելը չի կարող ուղիղ անդրադարձ չունենա մարդկանց ներվերի վրա։ Նիկոլի Հայաստանում ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությւոնների պարզելու ձևն է բացառապես բազարը․ այլև երկրի ներսում անձանց միջև։ Բոլորը բոլորի վրա մուննաթ են գալիս, բոլորը կատաղած են, անարդարությունից, նվաստացումից, պատերազմին անդադար վախից, իշխանականների հղփացած ու ինքնավստահ, «մեր դեմ խաղ չկա», դիրքից։ Բա ի՞նչ էինք ուզում։ Քաղաքացին որ պետք է իր իշխանությունից պարզաբանումներ ստանա և հանդարտվի, հակառակը՝ նայում- ներվայնանում է, չգիտի իրեն որ պատին տա։

Մի քանի օր առաջ ՆԳ նախարարը հայտարարում էր, թե ոստիկանությւոնը մեծ վստահություն է վայելում հանրության շրջանում, ինչ-որ թվեր էր ասում․ առիթ-անառիթ խոսում են ոստիկանության ինչոր բարեփոխումներից․ Էսօր տեսանք, թե ինչպես է 10 «բարեփոխված» ոստիկան, որոնց կեսը համազգեստով էին, մյուս կեսը հագել էին ինչ պատահի, բռնի ուժով երեսը ասֆալտին խփելով ձերբակալում են Նարեկ Սամսոնյանին, դրանից հետո Նարեկի հետ համացանցային հաղորդում վարող Վազգեն Սաղաթելյանին են ձերբակալում, մասկեքով, ձեռնաշղթաներով, ձեռքերը ոլորելով, կարծես մարդասպանության փորձի ժամանակ ձեռից բռնել, վնասազերծում են։ Սրա ի՞նչն ա բարեփոխում։ Մարդուն իսկի պավեստկա չեք ուղարկել, չեք զանգել, ոչ փախել է, ոչ միբան, էդ ի՞նչ էր արե՞լ, որ տենց բռի ու կոպիտ պոլերին տալով ձերբակալում եք։ Ասում ա, որովհետև նրանք Նիկոլի մասին խոսում են կոպիտ բառապաշարով։ Այ ընկեր, ամբողջ ժողովուրդն է խոսում էդ բառապաշարով, գնա ցանկացած բեսեդկում հլը հարցրու ինչ են մտածում, Նարեկի ու Վազգենի բառապաշարը փառք կթվա։ Ու, մյուս կողմից նույն ոստիկանները, որոնք, ի միջի այլոց, էն հերոս հարկատուների փողերով են ապրում, խմբով պահակություն են անում նիկոլական բլոգեր ներկայացող պոռնոդերասանին։ Ավելին, պարզվում է՝ նրան հսկում են, անգամ երբ զուգարան է գնում։ Էլ չեմ ասում, որ այդ նույն բլոգեր կոչվածն իր ելույթներում թե՛ ատելություն, թե՛ վիրավորանքներ ա հնչեցնում, էլ ընդիմադիրներին, էլ ղարաբաղցիներին, էլ ռուսներին կամ նրանց պաշտպանողներին, բայց նրան ինչ-որ պոլով չեն տալիս, այլ հսկում են։ Էն խեղճ Արմեն Գրիգորյանը, գյումրեցի քպ ընտրողներին վիրավորական բան էր ասել մեկ ելույթում, տարան նստացրին, սպանեցին դատարանի դահլիճում․ սա սաղ օրը ադրբեջանական կայքերում ու հեռուստաալիքներում արցախցիներին վիրավորում, ինչ ասես չի ասում, հսկու՞մ եք։ Սա Նիկոլի ու իր դասընկերոջ բարեփոխված ոստիկանությունն է։

Այսօր թեմաս այս իշխանության հռչակած բարեփոխումներն են։ 2022թ․ տարին ամփոփելիս Փաշինյանն ասում է՝ որ մի ոլորտ մտել ենք, կոնկրետ հաջողություն ունենք․ դե գնահատողն ինքն է, ինքն իր արածները շատ փայլուն է գնահատում՝ Ղարաբաղը հանձնելուց սկսած։ Բայց որ անաչառ հայացքով նայում ես, բոլոր ոլորտներում խայտառակություն է՝ առանց բացառության, դեռ մեղմ եմ ասում։

2018 թվականից խոսում են դատական համակարգի բարեփոխման մասին․ իրականում բոլոր այն դատավորները, որոնք տարիներ շարունակ համարվել են իսկապես անկախ, անաչառ (ի դեպ, մշտապես ու նախկին իշխանությունների համար էլ անցանկալի էին, բայց նրանց ոչ ոք ձեռք չէր տվել), այսօր Նիկոլի ԲԴԽ-ն շատ կոպիտ ու կասկածելի ձևերով դուրս է մղել համակարգից։ Սահմանադրական դատարան էին բարեփոխում, առնվազն երկու ոչ հաջող մասնագետի անձամբ գիտենք, որ տարել են ՍԴ։ Եթե ՍԴ կազմը բաղկացած լիներ 100 հոգուց, կասեինք, ջհանդամը, թող մի 5-ն էլ վատը լինեն։ Բայց 9 հոգուց է կազմված ու կեսը միայն քաղաքական նպատակներով նշանակվածներն են։ Օրինակ՝ փաստաբանության մեջ ահավոր քաղաքականացված Վահե Գրիգորյանին ու Սեդա Սաֆարյանին նշանակել են ՍԴ դատավոր, անաչառ դատավորի համարում ունեցող Դավիթ Բալայանին, մերժել են։ Ու սա «բարեփոխված» ՍԴ-ն է։ 

Դատավոր Բախշիյանին գործից հանեցին, կալանավորեցին․ պատճառն այն էր, որ Նիկոլն ուզում էր կալանավորվեն Աշոտ Մինասյանն ու այլ ընդդիմադիրներ, Բախշիյանն ազատ էր արձակել։ Դատավորին պախարակեցին․ մոտ երկու տարի հետո արդարացվեց, վերադարձավ աշխատանքի․ ամբողջ ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարությունը պետք է ոչ միայն ներողություն խնդրեին, գնային դեմը ապաշխարելու, իսկ որ ուզում եք իմանալ, պետք է հրաժարական տված լինեին, բայց ոչ։ Ու սա բարեփոխված Բարձրագույն դատական խորհուրդն է, իբր։ Մի հատ ինչ-որ բան էին մտածել ու անունը դրել բարեփոխում․ ստեղծեցին առանձին դատարաններ, որոնք․․․ Ուշադրություն՝ պետք է հեշտ ու կառավարելի կալանքներ տային։ Կալանք տվող դատավորն էլ ՔՊ-ական թմբկահարն էր։ Ում Նիկոլն ուզում էր՝ կալանավորում էին, մեկն էլ՝ հենց Բախշիյանին։ 21 թվին էդ դատարանը ստեղծեցին՝ համարելով բարեփոխում, 2022 թվին լուծարեցին։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո հայտարարել են բանակը բարեփոխելու մասին․ մեր ամենակազմակերպված կառույցը բանակն էր, սրանք քանդեցին, հետո հայտարարեցին բարեփոխելու մասին։ Բարեփոխումը սկսել են համազգեստից․ 3 տարի խոստացել են համազգեստ, չեն կարողանում փոխել․ դե ասում են՝ լավ համազգեստ ենք ուզում պատրաստել, չենք կարողանում, չի ստացվում․ իսկ ձեր մոտ ի՞նչն ա ստացվել, որ դա ստացվի։ Բանակը բարեփոխում են իբր՝ ատեստացիա անելով․ 6 հազար հոգի մասնակցել է․ 3 հազարը կտրվել, չկտրված 3 հազարի շուրջ 2 հազարն էլ ստացել է ցածր գնահատական։ Սրանց «բարեփոխած» բանակն է։ Բարեփոխման սկզբում ոչ մարտական զոհերի թիվը եղել է 54, այսօր՝ 83։

Մեր երկրում մայրուղիներին ավտոճանապարհային պատահարները շատացել են, հատկապես՝ մահվան ելքով․ վերջերս մեկ օրում ունեցանք 7 զոհ։ Անգամ ՔՊ-ական պատգամավորներն են ասում, որ էն երկրներում, որտեղ ավտոմեքենաները Հայաստանից 10-20 անգամ շատ են, 100 հազար բնակչի հաշվով ունեն 3-4 զոհ տարեկան, իսկ մեզ մոտ՝ 12 զոհ: Փաշինյանին հարցնում ես պատճառը ո՞րն է, պատասխանում է՝ որովհետև ասֆալտը բարեփոխել ենք, էնքան լավ ճամփա ենք սարքել, որ գազ են տալիս, գնում-մահանում են։ Էլ ի՞նչ բարեփոխում, եթե արդյունքը զոհերն են։ Մեռան ասֆալտից խոսելով․ կես միլիարդ դոլարից ավելի լցրել են ասֆալտի մեջ․ որտեղով որ անցնում եք, թազա ասֆալտ է, հլը նույն տեղով անցեք 6 ամիս հետո։ Ամենաբարդ տարածքներից մեկը Սելիմի լեռնանցքն է․ այդտեղ շատ են աղ ու ավազ ցանում, այսինքն, պետք է ըստ, Ավինյանի, շուտ քանդվի ասֆալտը․ Սելիմի լեռնանցքում ասֆալտն արվել է 20 տարի առաջ՝ երկրորդ նախագահի ժամանակ, մինչև հիմա վերանորոգման կարիք չունի։ Երևան Սևան մայրուղու ասֆալտն արվել է 20 տարի առաջ, վերջին տարիներին նոր տեղ-տեղ ասֆալտ են անում։ Ձեր արածը քանդվում է, տղերք, ամիսներ անց, կարող ա՞ թալանել են։  

Ինչ բարեփոխում արել են, տապալվել է։ Հիշում ե՞ք տոպրակների մասին։ 2022 թվականի հունվարի 1-ից արգելված են․ Փաշինյանը համարեց դա վերջին 30 տարվա ամենաուժեղ բարեփոխումը․ ընդամենը թանկացել են ու վերջ․ 10 դրամանոց տոպրակը հիմա մինչև 100 դրամ է։ Հիմա էլ հայտարարել են, թե մտածում են այլ բարեփոխման մասին՝ պլաստիկե շշերն արգելելու։ Պատրաստվեք, որ դրանք էլ թանկանան։

Օնլայն դեղատոմս են սարքել, առանց բժիշկներին նորմալ սովորեցնելու էդ համակարգը․ այլանդակ հերթեր են պոլիկլինիկաներում, դեղատներում էլ կռիվներ են, այցելուն դեղատան աշխատողի հետ է կռիվ անում։ Կամ մեկ այլ բարեփոխում՝ եթե երեխան ոչ թե 6 տարեկանից դպրոց գնա, այլ 7, պետք է միանգամից 2-րդ դասարան նստի։ Հարգելի ծնողներ, ձեր երեխաները միանգամից երկրորդ դասարան կնստեն՝ առանց տառերը սովորելու, եթե ինչ-որ խնդիր է եղել, ու չեք կարողացել 6 տարեկանից տանել դպրոց։ Որովհետև Նիկոլ-Ժաննա զույգը հիմա էլ ձեր երեխաներին է փորձադաշտ սարքելու։ Սրանք անգամ բարեփոխում էին համարում 7-րդ դասարանի Հայոց պատմության առարկայի դասագիրքը․ չեմ տեսել մի գիտնականի, դասախոսի, որ դրա օգտին խոսի․ հրապարակային կողմ են արտահայտվել կրթության նախարարն ու գրքի հեղինակը․ ուրիշ կողմ կարծիք չեմ լսել, բայց դեմ է արտահայտվել 103 գիտնական և մասնագետ։ Էլ ի՞նչ բարեփոխում։

Կարճ ասած՝ որ ոլորտին կպել եք, հերն անիծել եք․ դիվանագիտությունից մինչև բնապահպանություն։ Էն որ ասում եմ տապալված կառավարություն․ էդ տապալումը չի վերաբերում մենակ Արցախ հանձնելուն ու Տավուշի գյուղերը հանձնելուն․ դա վերաբերում է  ամեն ինչին։ Էնպես չէ, թե միայն անվտանգութուն պահովել չեն կարողանում․ չեն կարողանում ոչինչ, միայն լավ խոսում են, շատ, սուտ ու անիմաստ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan