Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին
5
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Պատերազմ Արցախում
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ի՞նչ պետք է հասկանալ Փաշինյանի՝ մարզեր ակտիվ այցից. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդման այս թողարկման մեջ նշում է. «Տարեվերջից սկսած՝ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն շրջում է մարզերում, հանդիպում-ելույթներ ունենում։ Իհարկե՝ դահլիճային մակարդակում․ վաղուց անցել է ժամանակը, երբ կարող էր ազատ դուրս գալ փողոց․ հիմա անգամ խիստ կազմակերպված հանդիպումները նորմալ չեն ընթանում։ Բայց այդ հանդիպումներում արտահայտվող բազմաթիվ մտքեր պարզապես ծիծաղելի են։ Հանել եմ Նիկոլ Փաշինյանի զավեշտալի մտքերի թոփ տասնյակը՝ վերջին ելույթներից․

  • Լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել:
  • Զուգարանում պետք չէ թափանցիկ ապակի դնել։
  • Մենք սիգի հետ հարաբերվելու փորձ որպես պետություն չենք ունեցել։
  • Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն` կով չէ։
  • Հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, էդ հայրենասիրությունը պետք ա արտահայտվի նախ իմ արտաքին տեսքով։
  • Սևանա լճի հետ հարաբերվելը պետություն լինել-չլինելու մեջ ա։
  • 500 տարի հետո մեր պետությունը գոյություն կունենա, եթե մենք հաշվի առնենք 500 տարի հետոի անհրաժեշտությունը։

Սա գնում է մարզ, թիմը հավաքում-տանում է, մարդկանց են մի ամիս փնտրում-ընտրում, որ դահլիճը լցնեն, 8 անգամ ստուգում են մետաղորսիչներով, նոր թողնում, երկու ժամ սպասում են էդ մարդիկ, որ Նիկոլը գա, մի բան ասի։ Սա էլ գալիս ու հայտարարում՝ «Այսօր այնքան բաներ կան, որ նայում ենք ու չենք տեսնում»։ Լավ, մտածում են, ի՞նչ նկատի ուներ սիգա ձուկն ու պետությունն իրար կապելով։ Ու սկսում են քննարկել՝ երբ ասաց՝ «Ես ձեր հարցին չեմ ասի այո, չեմ էլ ասի ոչ, բայց իմ ոչ չասելը չի նշանակի այո», ի՞նչ էր ուզում ասել։ Ոչ մի բան չէր նշանակում, ժողովուրդ ջան, ուղղակի, իմ կարծիքով, քանի որ երկար է խոսում ու կորցնում է մտքի թելը, ոչ թե մտածում է, թե ինչ ասի, այլ ասում է մտածելու ընթացքում կամ մտածում է խոսելուց հետո։

Տրամաբանությունը ո՞րն է ասելու՝ «Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է»։ Նույն մարդը առաջ էլ ասում էր՝ գյուղերում պետք են դպրոցներ, որ մարդիկ չարտագաղթեն։ Հայկական բնակավայրը ստեղծվել են հայկական կրթօջախի ու եկեղեցու շուրջ՝ դարեր շարունակ։ Մեր էթնիկ համախմբումը եկեղեցու շուրջ է՝ Սանահին, Հաղպատ, Տաթև, Հաղարծին․ իսկ նա եկեղեցու վրա է հարձակվել, դպրոցների վրա ու գյուղերի, որոնք հանձնում է։

Մարդիկ քննարկում են՝ ի՞նչ էր հասկացնում Նիկոլը, երբ ասում էր՝ չկա հարկ, չկա պետություն։ Ընդ որում, սա ասում է նույն մարդը, որն ասում էր՝ տուգանքի մատերիալ չէ ժողովուրդը, ասում էր՝ հարկերը իջեցնելու ենք, կոմունալները մի մուծեք, այսինքն՝ հակասում է ինքն իրեն։ Բայց արդյո՞ք հարկը պետությունն է։ Հակառակն է, ժողովուրդ, հարկը պետության համար է, պետությունը կազմակերպելու միջոց է, բայց հարկը պետություն չէ։ Ցանկացած երկրի իշխանության թիվ 1 խնդիրը անվտանգության ապահովումն է․ պետությունը բանակն է, զինվորը, սահմանի անառիկ պահումը։ Պետության դերը դարեր ի վեր կատարել է եկեղեցին ու էս իմաստով եկեղեցին ավելի առաջնային է, քան էն, ինչ էսօր դու ուզում ես անել ու անունը դնել պետություն։ Անվտանգության հերն անիծում ես, եկեղեցու դեմ ես դուրս գալիս, սահմանը դարձնում ես թշնամու համար մշտական ելումուտի տեղ, բանակը քանդում ես ու ասում ես՝ պետությունը հարկն է։ Կրկնում եմ՝ հարկը միջոց է պետության կյանքը կազմակերպելու համար․ բայց հարկը հավաքելու համար դու ոչ մի բան չես անում, աշխատում են՝ վճարում են, դու ընդամենը վիճակագրություն ես ապահովում։ Ու էսօր մի փոքր բարվոք է, որովհետև Ռուսաստանը սանկցիաների տակ է, Հայաստանի տարածքն օգտագործվում է փոխադրումների համար։ Իսկ Ի՞նչ եք անելու, եթե ռուս-ուկրաինականն ավարտվի, Ռուսաստանի դեմ սանկցիաները պակասեն։

Լավ, բայց նաև հետաքրքրում է մարդկանց՝ եթե չկա ասելիք, ինչո՞ւ է այցելում մարզեր, մարդկանց առօրյան խառնում, շուներ անում։ Մի մասի կարծիքով, ներքաղաքական զարգացումներ կան, հնարավոր է՝ արտահերթ։ Մի մասի կարծիքով, իր վախերը հաղթահարելու համար է, թե՝ տեսեք, ժողովրդի մեջ եմ մտնում։ Երրորդ խմբի կարծիքով, ուզում է ասել, որ Ղարաբաղը չկա, խնդիրներ չկան, անցել ենք կանոնավոր կառավարման։ Բայց պարզ է՝ այս այցերը, հանդիպումները, ելույթները ու հատկապես ելույթներում նման զավեշտները խնդիր ունեն մեկ-երկու օրվա «ուտելիքով» զբաղեցնել ժողովրդին, մինչև տեսնի ինչ է լինում։

Դրանք էլ չեն ուտվում, արդարացի հարցեր են բարձրացնում մարդիկ՝ դու ասել ես՝ թալան չի լինելու, լավ եք ապրելու, ներգաղթ է լինելու և էլի շատ բաներ․ բերել ես պատերազմ, պարտվել ես, հանձնել ես, դրանից հետո էլի ասել ես խաղաղություն, էլի պարտվել ես, էլի հանձնել ես ու էլի ասում ես խաղաղություն, բայց չգիտես՝ երբ։ Ասել ես՝ մինչև 2023 թվականի ավարտը հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքենք, 2024 թիվն ա ու արդեն հստակ է, որ ինչ բանակցել եք, զրոյացել է, նոր պահանջներ են առաջացել։

Դու 2021 թվականին վերընտրվում էիր հենց խաղաղության համար, 2024 թվականին դու էդ թեմայով ասելիք չունես, ուրեմն մարդկանց չես կարող կերակրել սուտ թեմաներով։ Դու էլ գիտես, որ խաղաղություն չես կարող ունենալ, ձախողվել ես․ որովհետև ի սկզբանե տվեցիր ինչ ունես։

Բոլորը հարց են տալիս՝ էս սահմանադրությունը ինչի՞ գցեց մեջտեղ։ Քաղաքացիներն ընկալում են որպես Ալիևի պահանջ՝ կպնելու անկախության հռչակագրին, Արցախին, գերբին և այլն։ Դա էլ մի քանի ամիս հանրությանը զբաղեցնելու համար է։ Բայց նաև հերթական անգամ Ալիևին ցույց է տալիս, որ պատրաստ է երկխոսել՝ նոր զիջումներով։ Նա էլ ասում է՝ դե որ պատրաստ ես՝ հլը էս ու էս բաներն էլ արա։ Ու անում է․ ամեն ինչի պատրաստ է, մենակ էդ մի հատ «կադաստրի թղթի», որը, ըստ նրա, իշխանության մնալու շանս է։

Կարճ ասած՝ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, միևնույն է՝ հնարավոր ամենավատ սցենարով է գնում։ Բայց նա վաղուց լեգիտիմ չէ․ ինչ խոստացել է՝ չի արել, լրիվ հակառակն է արել, ինչ չի խոստացել է, արել է։ Քաղաքացուն չի խոստացել փողոցում կանաչի կամ կոշիկի կապիչ վաճառողին հարկել, չի խոստացել եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցնել, դրանք է անում, չի խոստացել հող հանձնել, դա է անում։ Հենց դրա համար նա լեգիտիմ չէ։ Ու իր ձեռնարկած որևէ քայլ այլևս խորացնում է լեգիտիմության ճգնաժամը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan