Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա
Դիտել նաև
Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով
Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ
Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ ղեկավարը: Այսօր մեկնարկող նիստերի օրակարգում այս կառույցների զեկույցներն են։ Նաեւ ՍԴ դատավոր կընտրեն Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։
Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի, մայիսի 1-ին՝ չորեքշաբթի օրը, ավանդաբար ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն է, իսկ այդ օրը ոչ աշխատանքային է, եւ Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում