Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ծանոթ, ցավոտ ու... շատ վտանգավոր․ «Փաստ»

«Փաստ» թերթն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ «ժողովրդավարության» վերաբերյալ հատվածին ու մասնավորապես նկատել. «...Հենց այդ նույն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից խոսում էր ժողովրդավարության մասին, վերջում էլ կենացի նման բացականչում էր՝ «կեցցե՜ ժողովրդավարությունը», իսկ եվրոդեպուտատներն էլ ծափիկ-ծափիկ էին անում՝ դառնալով հայ մարդկանց աչքի փուշը, ահա այդ նույն ժամանակ Հայաստանի տարբեր բանտերում էին գտնվում ու մինչև հիմա էլ այնտեղ են տասնյակ քաղաքական բանտարկյալներ: Մարդիկ, որոնք բանտերում են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար, բացառապես այն բանի համար, որ դեմ են արտահայտվել Նիկոլ Փաշինյանի կորստաբեր ու կործանիչ իշխանությանը, կամ ուղղակի այդ իշխանությունը հեռացնելու մասին... գրառում են արել: Հայաստանում, այո, կան քաղբանտարկյալներ, ինչպիսին են, օրինակ՝ այժմ բանտերում գտնվող Գրիգորի Խաչատուրովը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը, Գարիկ Գալեյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալ յանը, Տաթև Վիրաբյանը և այլն:
Ժողովրդավարությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որն ինքը և որի իշխանությունը իրենց անհաճո անձանց, գործիչների ձերբակալում-կալանավորումները դարձրել են «քաղաքական պայքարի միջոց»:
Ավելին, նման կալանավորումներով, ներիշխանական լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ հրահանգավորմամբ, իրականացվում են նպատակային խոշտանգումներ: Գուցե ոչ ուղղակի, բայց փաստը դրանից չի փոխվում: Այդպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անուղղակիորեն սպանեց, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանին. հրաշալի իմանալով, որ նա հիվանդ, մահամերձ վիճակում է, «փակեցին» բանտային ռեժիմի տակ:
Ավելի թունդ օրինակ: Արմեն Գրիգորյանի սպանությունը: Մարդուն կալանավորեցին անհասկանալի, անհեթեթ մեղադրանքով և այդպիսով այնպիսի պայմաններում դրեցին, որ նա մահացավ հենց դատական նիստի ժամանակ, դատարանի դահլիճում:
Ու դա՞ է ժողովրդավարությունը:
Տասնյակ ու տասնյակ, ավելին՝ հարյուրավոր քաղաքացիներ փաշինյանական ոստիկանության կողմից վայրագ հարձակումների ու բռնությունների են ենթարկվել, ըստ որում, ոչ մի ոստիկան այդ գազանությունների համար ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև դրամական խոշոր պարգևատրումներ է ստացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից: Սա՞ է ծափահարված եվրոպական «ժողովրդավարությունը»: Ժողովրդավարությունից, ուրեմն նաև օրինականությունից է խոսում մեկը, որն իրեն տեղափոխող ավտոշարասյան միջոցով վրաերթի է ենթարկել ու սպանել երիտասարդ հղի կնոջն ու նրա՝ դեռ չծնված բալիկին: Դրա համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել: Սա՞ է ձեր ծափահարված ժողովրդավարությունը:
Հա, ու Փաշինյանն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»:
Լո՞ւրջ: Նիկոլ Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով կործանված Արցախի Հանրապետությունը իր ժողովրդավարության վիճակով ու աստիճանով մի քանի գլուխ բարձր էր Ադրբեջանի համեմատ: Ադրբեջանն, առհասարակ, տոտալիտար, ֆաշիստական երկիր է, պատերազմական հանցագործ-բռնակալ ղեկավարով: Որտե՞ղ են հիմա Արցախի ժողովրդավարական ղեկավարները, և որտե՞ղ է Արցախը...
Կամ՝ եթե երեսուն տարի ժողովրդավար չի եղել Հայաստանը, ինչպես կարծում է նույն Նիկոլ Փաշինյանը, ինչպե՞ս է ապահով, ինքնիշխան ու անկախ եղել, Արցախն էլ՝ վրադիր: Թե՞ ինչ-որ բան է ակնարկում, քանզի բավական է որևէ թեմայից այդ պաթոսով խոսի Նիկոլ Փաշինյանը, մի նոր փորձանք է գալիս: Հատկապես նման բուռն ու երկարատև ծափերի ֆոնին: Ծանոթ ծափերի...»
Մանրամասն՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում,

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan