Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Լևոն Քոչարյանի գործով քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել Լևոն Քոչարյանի գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ից միջին մարմնական վնասվածք ստանալու, ուղեղի ցնցում ստանալու պայմաններում ձերբակալված է, սեպտեմբերի 25-ից՝ կալանավորված, և գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, իսկ դեպքի մասնակից ոստիկաններից որևէ մեկի նույնիսկ լիազորությունները չեն կասեցվել, առավել ևս՝ որևէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ:

Փաստաբանների բազմաթիվ բողոքների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստերի արձանագրման պայմաններում, Լևոն Քոչարյանն, ի վերջո, ստացել է տուժողի դատավարական կարգավիճակ՝ խոշտանգման դեպքով: Ստացվում է՝ միջադեպի մասնակից չորս ոստիկանները գիտակցում են, որ իրենք փաստացի քրեական հետապնդման ենթակա անձինք են և նման պայմաններում են տալիս ցուցմունքներ, այլ կերպ ասած՝ ունեն ուղիղ կաշկանդվածություն և անաչառ լինել չեն կարող: Քննչական կոմիտեն ստեղծված իրավիճակում որոշել է ոչ թե, ի վերջո, քրեական հետապնդում հարուցել չորս ոստիկանների նկատմամբ, այլ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ հանդես գալ: Այստեղ ևս իրավիճակը խճճվել է, քննչական մարմինը փաստացի միջնորդում է երկարաձգել մի կալանք, որի գոյության հարցը լուծելու է վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 19-ին, հետևաբար առանց այդ որոշման հնարավոր չէ լուծել երկարաձգման միջնորդությունը, բայց մյուս կողմից՝ երկարաձգման միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև հոկտեմբերի 17-ը: Պատահական չէ, որ հենց այս գործով համակարգից և գործից հրաժարվել են մի քանի քննիչներ, ինչի մասին առիթ ունեցել են տեղեկացնել:

Մյուս կողմից՝ նույն քննչական մարմինը, որը 48 ժամում կարողացել էր թվով 10-ից ավելի վարույթային գործողություն անել, Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչ օրս 3 կամ 4 գործողություն է կատարել, այն պարագայում, որ տրամաբանությունը պետք է լիներ հակառակը՝ կալանքի պայմաններում քննչական մարմինը պետք է գործի չափազանց արագ և սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում կալանքը վերածվում է զուտ պատժիչ գործողության: Հատկանշական է, որ քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից: Թերթը հետևելու է իրադարձությունների զարգացմանը, որին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan