Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Սա է «ժողովրդավարության» բաստիոնը... Ծափ տվե՛ք

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով: Ճիշտ է, նրանք քանակական և որակական առումով իրենցից բան չեն ներկայացնում, բայց ռեսուրսների ու հարթակների լայն սպեկտրի միջոցով փորձում են օրակարգ թելադրել ու հանրային տրամադրություններ ձևավորել: Հատկանշական ու հետաքրքրական է, որ նրանք վերջին օրերին իրենց մաղձանետումների թիրախ են դարձրել ի մասնավորի ԱՀ ԱԺ «22 պատգամավորներին», իշխանություններին ու կատաղի տեմպերով շրջանառում են անհեթեթագույն «թեզ», թե՝ Արցախի կորուստը պայմանավորված էր նրանո՜վ, որ այդ 22 պատգամավորները հրաժարական տված Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, ու իբր, Արցախի նոր նախագահը, որ 1 ամիս էլ չէր պաշտոնավարել, մեղավոր է կատարվածի համար, գումարած՝ «22 պատգամավորներին»:

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել իր սատելիտների միջոցով փաշինյանական իշխանությունը նման էժանագին եղանակով: Առաջինն, իհարկե, սեփական մեղքերն, ինչպես միշտ, այլոց վրա բարդելու հավերժական ցանկությունն է: Իբր՝ իրենք չեն մինչև այդ ամեն ինչ արել, որ այդ աղետը տեղի ունենա, բայց, այ, որ սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ Արցախում պաշտոնից հեռացած նախագահի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, դա ամեն ինչ տարավ կործանման: Մյուս խնդիրը, որ նրանք թերևս լուծում են, իրենց մշտական ուղղությունն է, այն է՝ ամեն գնով ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ, հանրության մեջ ներարկել, թե՝ վատ բան չի եղել, որ Արցախը հանձնել ենք: Ամեն գնով: Հիշեք, թե ովքեր ու ինչեր էին քարոզում, ինչ ստեր էին տարածում արցախցիների մասին: Դրանք հիմնականում նույն «թավիշի» շահառուներն են: Իսկ նախօրեին այդ մերձիշխանական «քարոզիչներից» մեկն արդեն ոչ միայն անվանարկել է, վիրավորել, այլև ուղղակիորեն բռնության կոչեր հնչեցրել Արցախի ԱԺ պատգամավորների հասցեին: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ:

Եթե հանկարծ նման բան իշխանության կամ թեկուզ որևէ քպական պաշտոնյայի հասցեին ասեր որևէ ընդդիմադիր, որևէ սովորական քաղաքացի, որը քպականի «անպատժելիության թուղթ» չունի, ապա հիմա արդեն փաշինյանական ոստիկանությունը այդ մարդուն ծեծելով, ձեռուոտքը ջարդելով կձերբակալեր, փաշինյանական իշխանության սրտի որևէ դատավոր, որին ձեռքով կմակագրվեր գործը, տեղում կալանքի որոշում կտար կամ դատարանի դահլիճում մահվան կհասցներ, մի խոսքով՝ կգործարկվեր ռեպրեսիվ համակարգը: Բայց քանի որ բռնության կոչերի հեղինակը, այսպես ասենք, նիկոլական է, բնականաբար, նրան ոչինչ էլ չի սպառնում:

Սա է «ժողովրդավարության» բաստիոնը... Ծափ տվե՛ք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan