Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Արցախը կորցնելուց հետո Հայաստանն այլեւս ոչ մի շահ չունի. «Հրապարակ»

«Հիմա արդեն ուշ է Հայաստանի շահերից խոսելը, Հայաստանն այլեւս շահ չունի ոչ մի բանում։ Արցախը կորցնելուց հետո Հայաստանն այլեւս ոչ մի շահ չունի։ Այդ դեգեներատներն ասում են՝ «էս մեր 29 800-ը պահենք, իսկ մնացածը՝ հեչ», դե կարո՞ղ եք՝ պահեք։ Այստեղ յուրաքանչյուր լուծում Հայաստանի շահերից դուրս է»,- ասել է քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանը՝ «Հրապարակի» հետ զրույցում:
Թերթը գրում է. 
Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց եւ կրկին անդրադարձավ «անկլավների» թեմային։ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ 8 գյուղերի մասին է խոսքը, երբեմն նաեւ ինչ-որ հին մոռացված գյուղերի անուններ են հրապարակում` Բարխուդարլու, Սոֆուլու, Յուխարի Ասկիպարա։ Երեկ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի այս նկրտումներին, ի պատասխան հայտարարեց, թե Հայաստանն էլ 8 գյուղ է պահանջում Ադրբեջանից․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետեւ նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում՝ նույնպես»։ Բայց այս տեքստից չհասկացվեց` ինքը համաձա՞յն է, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ կան, եւ եթե կան` դրանք ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հետ:
Թեմայի առնչությամբ քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանին հարցրինք՝ Փաշինյանի նշած օկուպացված տարածքները ե՞ւս անկլավներ են, թե՞ դրանք պարզապես օկուպացված տարածքներ են, որոնք պետք է մեզ վերադարձվեն՝ անկախ անկլավների խնդրից: Ստացվում է, որ Փաշինյանը, փաստորեն, Հայաստանից օկուպացված տարածքների հետվերադարձի հարցը կապում է «անկլավների» խնդրի հետ եւ դրանց հնարավոր փոխանակման կոնտեքստում է դիտարկում։
«Դրանք պարզապես օկուպացված տարածքներ են, քանի որ դրանք լեզվակների նման մխրճվում էին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածք, եւ 90-ականների պատերազմի արդյունքում այդ լեզվակների պաշտպանության հարցում մերոնք զլացան։ Եթե քարտեզը նայեք, ապա, օրինակ, Պառավաքարից վերեւ՝ դեպի հյուսիս, մեծ լեզվակ կա, դա օկուպացված է Ադրբեջանի կողմից, կա Վազաշենի կողմերում, նույնը՝ Բերքաբերի կողմերում, օրինակ՝ ջրամբարի մյուս կողմն էլ էր Հայկական ԽՍՀ տարածք, որն օկուպացված է։ Հիմա, փաստորեն, եթե խոսքը ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանների վերականգնման մասին է, ապա դրանք՝ բոլորը, պետք է ազատվեն Ադրբեջանի վերահսկողությունից եւ անցնեն Հայաստանի հսկողության տակ, իսկ այդ 8 գյուղեր կոչվածը, որն անկլավներն են, դրանցից միայն Արարատի մարզի Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին է բնակեցված, իսկ Տավուշի մարզում մնացած այդ գյուղերը՝ Վերին Ոսկեպարը եւ էլի մի քանի գյուղ կա, որոնք բնակեցված չեն եւ առհասարակ քանդված են, այդ գյուղերը ֆիզիկապես էլ գոյություն չունեն։ Այնտեղ ամենամեծ խնդիրն այն է լինում, որ եթե անկլավները տրվում են Ադրբեջանին, ուրեմն ինքը, բնականաբար, այդ անկլավները սկսելու է բնակեցնել, իր զորքը կանգնեցնել, եւ Նոյեմբերյանի ճանապարհը Գորիս-Կապանի նման մնալու է, այսպես ասած, անտեր, նոր ճանապարհներ պետք է կառուցվեն եւ այլն։ Այդ բոլոր խնդիրներն առաջին պատերազմը լուծել էր»,- պատասխանեց Բեգլարյանը։
Գրիգոր Բեգլարյանին հարցրինք՝ չի՞ ստացվում, որ Փաշինյանը Հայաստանից օկուպացված տարածքները հավասարեցնում է անկլավների կարգավիճակի հետ, չէ՞ որ այդպիսի օկուպացված տարածքներ են նաեւ Սեւ լճի հատվածը, Վարդենիսի, Ջերմուկի հատվածում եւս Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել, եւ ստացվում է, որ Փաշինյանը, այսպես կոչված, սովետական շրջանի անկլավները ցանկանում է փոխանակել Հայաստանի բուն տարածքների հետ։
«Դե, փաստորեն․․․ Տեսեք՝ Ադրբեջանն ամեն ինչ շատ ճիշտ ու խելոք անում է, ինքը մի քանի կտոր օկուպացրել է, որպեսզի Հայաստանի հետ առեւտրի առիթ ունենա, իսկ մերոնք էլ ինչ պետք է, տալիս են, ոչ մի պահանջ չեն ներկայացնում։ Այո, այդ փոքր-փոքր կտորներով տարածքները, ես կարծում եմ, որ օրենքով դրանք էլ պետք է ազատվեն, երբ Ադրբեջանն անկլավները ստանա, դրանք էլ, ինձ թվում է, ինքը կազատի, որովհետեւ արդեն միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է խոսքը լինելու, կարծում եմ՝ կազատի, բայց միայն՝ երբ ստանա իր անկլավները, դրանից ոչ շուտ»,- պատասխանեց Բեգլարյանը։
Իսկ Արծվաշենը հետ կտա՞ Ադրբեջանը՝ հարցրինք Բեգլարյանին։ «Պետք է որ, բայց մերոնք ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ, կոպիտ ասած, զահլա ունեն՝ Արծվաշենը վերականգնելու, վերաբնակեցնելու: Էլ չեմ ասում այնտեղ զորք տեղակայելու մասին, ես չգիտեմ՝ դա անելո՞ւ են, թե՞ չէ։ Եթե տրամաբանությամբ շարժվենք, ապա, այո, պետք է Արծվաշենը վերադարձվի մեզ»։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f8961b4d5c5a49d30c958a0ee6e4cc38

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan