«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Լաչինի միջանցքը ադրբեջանցիները փակեցին Փաշինյանի քաղաքական որոշումների արդյունքում

Այսօր շատերն են քննարկում տարբեր սցենարներ, թե՛ ինչպե՞ս կարելի կլինի բացել Լաչինի միջանցքը: Ընդվորում այդ առաջարկները, մեծամասամբ, տեխնիկական բնույթի են, քանզի հայ հանրության պատկերացումները, արտաքուստ նման լինելով քաղաքականի, իրականում հեռու են դրանից: Ողբերգականն այն է, որ քաղաքական հարթակում այդ խնդրի բացատրության բացակայության պայմաններում հայ հանրությանը ստիպված բացատրում է ՌԴ ԱԳ մամլո-խոսնակ Մարիա Զախարովան: Ընդվորում, վերջինս ստիպված է դիմում նման ոչ դիվանագիտական մոտեցմանը, քանզի ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ, հայ հանրության մեջ այն թեզն են գցում, թե իբր Լաչինի միջանցքի բացման խնդիրը դա ռուս խաղապահների իրավասության դաշտում է գտնվում: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նույնիսկ հեռուն են գնում, կասկած հայտնելով, թե իբր ռուսները դիտմամբ են իրենց պասիվ պահում, որպեսզի հայկական կողմը բավարարի ադրբեջանցիների պահանջները, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացման հարցում:

Փաշինյանը, իհարկե, հասկանում է, որ դա այդպես չէ, բայց կանխամտածված է հրահրում հակառուսական տրամադրությունները, որպեսզի Լաչինի միջանցքի փակման պատճառով ինքը չմեղադրվի:

Բայց իր պահվածքում շատ ավելի հրեշավոր պատճառ կա ռուսներին մեղադրելու համար, բայց դրա մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Եվ այսպես՝ ինչու՞ ադրբեջանցիները որոշեցին հենց այս պահին փակել Լաչինի միջանցքը:

Բան այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն, հայկական զորքերը հետ քաշվեցին հայտնի տարածքներից, ադրբեջանական կողմը Շուշիի գրավումից հետո չմտավ Ստեփանակերտ, իսկ ռուսական կողմը ստանձնեց պարտավորություն՝  ապահովել Արցախին կապող Հայաստանի հետ ճանապարհը:

Ավելին, երեք տարի առաջ Արցախի հետագա կարգավիճակի մասին ոչինչ որոշված չէր և այն պիտի լուծվեր հետագա բանակցային գործընթացի ընթացքում:

Ավելին, կողմերի համար պարզ էր նաև, որ Արցախի հետագա կարգավիճակը և Արցախին կապող Հայաստանի հետ ճանապարհը պիտի նույնը լիներ: Եվ դա պատահական չէր, քանզի մինչև 2018 թվականն ընթացող բոլոր բանակցություններում, սույն դրույթը ընդունվել էր բոլորի կողմից:

Այսինքն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ինչպես Արցախի, այնպես էլ Լաչինի միջանցքի հետագա կարգավիճակի խնդիրը պիտի լուծվեր հետագայում: Իհարկե, ադրբեջանական կողմը ամեն ինչ անում էր, որ այդ կարգավիճակի հարցը արագ լուծվեր և իր օգտին, բայց ռուսական կողմը, իր շահերից ելնելով ադրբեջանցիների պահանջները չէր բավարարում: Ավելին ռուսները շեշտը ավելի շատ դնում էին տնտեսական հարաբերությունների զարգացման վրա և տրանսպորտային կապերի զարգացման վրա:

Ի՞նչ կատարվեց հետո, հայտնի է բոլորին: Նիկոլ Փաշինյանը կամավոր իր վրա ստանձնեց ադրբեջանցիների պահանջի կյանքի կոչումը, հայտարարելով, որ Հայաստանը կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ինչ-որ կարգավիճակով, որի շուրջ պիտի բանակցեն Բաքուն և Ստեփանակերտը:

Այն, որ սույն «միտքը» Փաշինյանին հուշել էին Արևմուտքում, չի հերքում նույնիսկ ինքը՝ Փաշինյանը:

Ինչու՞ Արևմուտքում որոշեցին արագացնել Արցախի կարգավիճակի ճշգրտումը նույնպես հասկանալի էր, որպեսզի թույլ չտային Մոսկվային այդ հարցում ազդեցվություն ունենալ, թե Հայաստանի, և թե Ադրբեջանի վրա:

Նիկոլ Փաշինյանն անցած տարի Պրահայում, փաստացի, իր համաձայնությունը տվեց արևմտյան այդ առաջարկի, որի մասին միանգամից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս Պուտինին փաստացի հասկացնել տվեց, որ արևմտյան գործընկերների միջոցով նա ստացել է Փաշինյանի համաձայնությունը Արցախի հետագա կարգավիճակի մասով, և ուրեմն Լաչինի միջանցքը նույնպես պիտի ունենա նույն կարգավիճակը: Իսկ դա նշանակում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Փաշինյանի թեթև ձեռքով վերախմբագրվել է ի օգուտ Ադրբեջանի: Որի համաձայն և Լաչինի միջանցքն է պատկանում Ադրբեջանին, և Արցախը: Ինչը նշանակում է, որ Արցախի բոլոր բնակավայրերի անվանումները պիտի փոփոխվեն, իսկ Ստեփանակերտն էլ պիտի վերանվանվի Խանքենդի և դա պիտի ընդունվի նաև Մոսկվայի կողմից:

Մոսկվան, իհարկե, հայտնվել է ծանր վիճակի մեջ: Այստեղ քաջ հասկանում են, որ եթե ընդունեն ադրբեջանցիների պահանջները, ապա Արցախի հայերը կհեռանան այդ տարածքից: Մյուս կողմից Մոսկվան չի կարող մերժել Բաքվի պահանջները, քանի որ Պրահայում Բաքվի պահանջները ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ Պուտինը Փաշինյանից ավելի հայամետ չի կարող լինել:

Արդյունքում, Փաշինյանն իր քայլով ծանր վիճակի մեջ է գցել, ոչ միայն Արցախին և Պուտինին, այլև Հայաստանին:

Իհարկե, նույն Փաշինյանը իր բոլոր որոշումները փորձում է հիմնավորել, իբր Հայաստանի անվտանգության խնդիրներով, իրականում լավ էլ գիտակցում է, որ եթե դրանք կյանքի կոչվեն, ապա մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը:

Իսկ ինչու՞ է այդ դեպքում Փաշինյանը գնացել նման ազգակործան քայլին, կհարցնի շարքային ընթերցողը: Դրան կպատասխանենք մեր հաջորդ հոդվածում, քանզի Փաշինյանի մոտիվացիան որքան հրեշավոր է, այդքան էլ հասկանալի է, իր անձնական անվտանգության խնդիրը լուծելու շրջանակներում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan