Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ)
17
Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Պատերազմ Արցախում
Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին

Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` Փաշինյանի կառավարությունը կգնա նման քայլի:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Ամենակարևոր սկզբունքներից մեկը, որով 2018 թվականից առաջնորդվում են ՀՀ իշխանությունները, քաղաքական նպատակահարմարության սկզբունքն է։ Դրանում կարելի է համոզվել՝ առնվազն ուսումնասիրելով իշխանությունների կադրային քաղաքականությունը։ Եթե «թավշյա հեղափոխության լուսավոր օրերին» եղել են հայտարարություններ, թե երկրում հաստատվելու է մերիտոկրատիայի (արժանավորների իշխանություն) սկզբունքը, ապա հետագա բոլոր տարիները մեզ ապացուցել են, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է մի սկզբունքով, որը ժառանգել է իր «գաղափարական հայրերից»՝ ՀՀՇ-ից։ Խոսքը հետևյալ սկզբունքի մասին է ՝ «թեկուզ պոլի փեդ լինի, բայց մերը լինիա»։

Սկզբունքի էությունն այն էր, որ անձին կոնկրետ պաշտոնում նշանակելիս հաշվի են առնվել ոչ թե թեկնածուի կոմպետենտություններն, անցած ճանապարհը կամ կենսագրությունն, այլ քաղաքական հավատարմությունը։ ՀՀՇ-ական այս սկզբունքը տեսնում ենք «թավշյա Հայաստանում»՝ պատմաբանը ղեկավարում է մեր ԱԳՆ-ն, մեկ այլ պատմաբան՝ ՊՆ-ն, Նիկոլ Փաշինյանի անգլերենի անձնական ուսուցիչը սկզբում գլխավորել է Փաշինյանի խմբակցությունն Ազգային ժողովում՝ 2020-ի պատերազմից մի քանի օր առաջ՝ հայտարարելով, որ «Թուրքիան չի միջամտի Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի պատերազմին», իսկ այսօր նա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է:

Քաղաքական նպատակահարմարության նույն սկզբունքը գործում է նաև այլ հարցերում, երբ Փաշինյանը սիրախաղ էր անում պաշտոնական Կրեմլի հետ, այցելում էր ՌԴ 102-րդ ռազմաբազա, զինվորականներ ուղարկում Սիրիա և այլն։ Այսօր փոխված քաղաքական նպատակահարմարությունը նրան մղում է ծայրահեղ հակառուսական հայտարարությունների։ Իհարկե, գաղափարական տեսակետից Փաշինյանը միշտ ռուսաֆոբ է եղել, բայց հրապարակային քաղաքական միտումների փոփոխությունը չի կարելի անտեսել։

Այսօր քաղաքական նպատակահարմարությունը Փաշինյանին դրդում է բացահայտ հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա, հենց այդ պատճառով էլ համացանցում հայտնվում են հարյուրավոր նյութեր, որոնք վարկաբեկում են ՀԱԵ-ն և վարկաբեկում կոնկրետ քահանաներին։ Հենց այս նպատակահարմարությունը հանգեցրեց նրան, որ նախօրեին Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ «Շողակաթ» եկեղեցական հեռուստաալիքով պետք է կրճատել եկեղեցական բաղադրիչը։

Ավելին, ԱԺ-ում մտքեր էին «հնչում», որ, օրինակ, պետք է գնալ և գտնել «այս ալիքի իրական տերերին»։ Սրան գումարվում են նաև հայտարարությունները, թե «Հայկական եկեղեցու ներկայացուցիչները КГБ-ի ագենտներ են», և իշխանությունների ցանկությունը՝ վերանայել Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման մասին միջպետական պայմանագիրը, որպեսզի կարողանան փակել այս ալիքները։ Եւ Դուք կհասկանաք, որ շուտով հայկական մուլտիպլեքսից և՛ ռուսական ալիքները, և՛ «Շողակաթ»-ը կարող են անհետանալ։

Բայց ո՞ր ալիքը կարող է փոխարինել այս ալիքներին: Ելնելով իշխանությունների քաղաքականությունից, որը հիմնված է քաղաքական նպատակահարմարության սկզբունքի վրա, զարմանալի չի լինի, եթե վերոնշյալ ալիքները փոխարինվեն ադրբեջանական հեռուստատեսությամբ, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջան հեռուստաալիքով», որի նոր մասնաշենքն այսօր՝ մայիսի 1-ին բացվեց Բաքվում:

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքպերլին ասել է, որ հեռուստաալիքը նպատակ է հետապնդում փոխանցել ճշմարտությունը վերջին 200 տարվա ընթացքում իբր հայրենի հողերից ադրբեջանցիների արտաքսման և «Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման» մասին:

Շատ կզարմանա՞ք, եթե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ այս ալիքի հեռարձակումը Հայաստանում «կօգնի հաստատել խաղաղության դարաշրջան»։ Շատ կզարմանա՞ք, եթե դա տեղի ունենա նույնիսկ այն պայմաններում, երբ Բաքվի բանտում դեռ շարունակում է մնալ Արայիկ Հարությունյանը, ով կարող է ևս մեկ հարցազրույց տալ տեղի լրատվամիջոցներին։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan