Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ) Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից...
4
Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Պատերազմ Արցախում
Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ) Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ» «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Երկրաշարժ՝ Ստամբուլում Այս գիշեր զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան – «Հեռանում եմ». Տեսանյութ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Փաշինյանը «դաբրո» է տվել դրան. Գառնիկ Դավթյան (տեսանյութ) Մոսկվայում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 46 չվերթ է հետաձգվել, ևս 5-ը` չեղարկվել Արցախի առողջապահության նախարարությունը քաղաքացիների է փնտրում «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ Երևանցու վրա թքած ունենալու նուրբ արվեստը կամ ինչպես պատժել երևանցիներին (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Ինչու՞ պիտի երևանցին վճարի Փաշինյանի և Ավինյանի անվերջ պոպուլիզմի համար, երբ կարող է իսկապես «խելացի» քաղաքի կառավարման ձևով լուծել բոլոր խնդիրները

Վերջերս Տիգրան Ավինյանը հայտարարեց 45 նոր մետրոյի վագոն և 250 էլեկտրական ավտոբուս գնելու ծրագրերի մասին:

Ինչո՞ւ է մետրոյին անհրաժեշտ 45 նոր վագոն, էլ ավելի շատ օդ տեղափոխելու՞ համար, երբ եղած վագոնները բավարար են մարդկանց տեղափոխման համար:

Ինչու՞ են այս մարդիկ երևանցիների հաշվին այսպիսի չհիմնավորված ու ծախսատար որոշումներ կայացնում:

Սակայն էլ ավելի խնդրահարույց  է 250 էլեկտրաբուսի գնման խնդիրը:Հիշեցնենք, որ մեկ էկեկտրաբուսն այսօր արժե մոտ 400 000 դոլար: Իսկ դա նշանակում է, որ Ավինյանը պատրաստվում է մեր՝երևանցիներիս հաշվին ծախսել հերթական 100 մլն դոլարը:

 

                             Մի քանի դիտարկում էլեկտրաբուսների մասին

Էլեկտրական ավտոբուսները, ինչպես էլեկտրական մեքենաները, նոր են հայտնվել զանգվածային օգտագործման մեջ։ Եվ ամեն տարի դրանք բարելավվում են: Այս տեխնիկայի ամենակարևոր և թանկ տարրը մարտկոցն է՝ դրանից բխող խնդիրներով՝ 

-լիցքավորման ժամանակը,

-աշխատանքային ժամանակը,

- մեքենայի ծառայության ընդհանուր ժամկետը: 

Դեռևս փորձարկում անցնող այս մեքենաների ներկրումը ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն՝ տրանսպորտային համակարգի համալիր փոփոխություններին զուգահեռ:  Իսկ մեր քաղաքը ներկայումս դրան բացարձակապես պատրաստ չէ:            

Մինչև այդ մեքենաների ներկրումը, տրանսպորտային համակարգում առնվազն հետևյալ փոփոխությունները պիտի իրականացվեն: 

Առաջին՝ հավասարաչափ բեռնել և բաշխել բոլոր տրանսպորտային ուղիները:

Երկրորդ՝  ազատվել  բոլոր հին ու նոր միկրոավտոբուսներից՝ GAZelle, Hyundai, Higer:

Երրորդ՝ կառուցել դեպոներ քարշիչ ենթակայաններով:

Չորրորդ՝ կազմակերպել հատուկ ուղիներ միայն տրանսպորտային միջոցների համար:

Հինգերորդ՝ ներդնել ուղեվարձի միասնական վճարային համակարգ:             

Միայն այս քայլերից հետո էլեկտրաբուսների շահագործումն արդյունավետ կլինի: Իսկ Ավինյանի ներկայիս որոշումները բացառապես պոպուլիզմի տիրույթից են, այն էլ մեր՝ երևանցիներիս հաշվին:            

Երևանի տրանսպորտային ոլորտում առաջնային խնդիր է ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը, ինչը կձերբազատի փողոցները երթևեկության գծերը զբաղեցնող մեքենաներից՝ հնարավորություն տալով հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի գործարկման համար, որից կարող են օգտվել նաև տաքսիները: Ընդհանուր գնահատականով, ողջ քաղաքով այդ ավտոկայանատեղերի կառուցման գումարը հենց մոտ 100 մլն դոլար է: Մեքենաներն ավտոկայանատեղիներ տեղափոխելուց հետո միայն հնարավորություն կունենանք ձևավորել հանրային տրանսպորտի համար առանձին ուղիներ: Սա նախապայման է  քաղաքում ժամանակակից տրանսպորտային համակարգի ներդրման համար՝ իր ուղեվարձի միասնական վճարային համակարգով: Էլեկտրական տրանսպորտի ներկրումը, մետրոյի նոր կայարանի կառուցումը և գծի ընդլայնումը կարող են արդյունավետ լինել միայն համալիր տրանսպորտային համակարգի գործարկման դեպքում:            

Հենց այս ճիշտ հերթականությամբ է հնարավոր վերափոխել քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը, որպեսզի մեր քաղաքացին վերջապես օգտվի ժամանակակից տրանսպորտից, այդ համակարգում կիրառվեն ինտերնետային տարբեր ծրագրեր՝ Յանդեքս տրանսպորտ և այլն:           

Բայց այս ամենն իրականություն դարձնելու համար ոչ թե խոստումներ շռայլող պոպուլիստներ են անհրաժեշտ, այլ լուրջ տրանսպորտի մասնագետներ, ովքեր հիմնարար ու հեռանկարային որոշումներով և ծրագրերով  կկարողանան ամբողջովին վերափոխել մեր քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը: 

Արմեն Միքայելյան

Հ.Գ. «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրում քաղաքի տրանսպորտի բարեփոխման հատվածում, հենց այդ տրամաբանությունն է դրված, որտեղ առաջնային է համարվում «խելացի» քաղաքի կառավարման մոդելի ներդրումը՝ դրա բոլոր տարրերով ու լուծումներով:   

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan