Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Պատերազմ Արցախում
Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)

Ինչպե՞ս է Բաքուն ցանկանում այս անգամ օգտվել հայ-ռուսական էսկալացիայից:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից նամակ է պատրաստել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասով: Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է՝ քանի որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», նա ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»: Բացի այդ, Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու մեջ։

Սիմոնյանն արդեն մեկնաբանել է ՌԴ Դաշնային խորհրդի դիրքորոշումը և հայտարարել, որ իր խոսքերում նորություն չկա, ինչպես նաև հայտարարել է, որ միջազգային իրավունքի իմաստով Հայաստանը ճանաչում է Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա նաև նշել է, որ, օրինակ, Թուրքիան չի ճանաչում Ղրիմը ռուսական , սակայն Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական Անկարայից որևէ բացատրություն չի պահանջում։

Մի կողմ թողնելով այն հարցերի պատասխանները, թե ով է այստեղ ճիշտ, ով է սխալ, ու նշենք, որ ամենակարևորն այն է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տեսանելի է ևս մեկ ճգնաժամ, և Բաքուն փորձում է օգտվել այս ճգնաժամից։ Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը: Ինչի՞ մասին է խոսքը:

Իլհամ Ալիևը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Օրինակ, որ Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը — խմբ.), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում, ինչպես նաև հայտարարել է՝ Ադրբեջանը զենք չի մատակարարում Ուկրաինային և չի անի դա՝ չնայած խնդրանքներին։

Ալիևի գործողություններն, իհարկե, ուղղակիորեն հակասում են նրա հայտարարություններին՝ Բաքուն Ուկրաինային զենք և զինամթերք է մատակարարում 2022 թվականից, ինչի մասին վկայում են Կիևի տնտեսական դատարանի հրապարակած տվյալները։ Ավելին, Ալիևի համաձայնությունը արևմտյան բանակցային հարթակում ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններ վարելու Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից հեռացնելու ցանկության արտահայտություն էր։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանը վաղուց դարձել է Իսրայելի և Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային պրոքսին։

Սակայն հրապարակային հայտարարությունների առումով պաշտոնական Բաքուն երկրի ղեկավարի մակարդակով փորձում է հնարավորինս կոմպլիմենտար լինել Ռուսաստանի Դաշնության հետ։ Բաքուն քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը տարածաշրջանում դեռ շատ ուժեղ է, և մի շարք հարցերի լուծումը «տեղում» ուղղակիորեն կապված է Մոսկվայի քաղաքական կամքի հետ։ Դա կապված է պաշտոնական Մոսկվայի կամքի հետ, որը Հայաստանի շնորհիվ դեռ ներկա է տարածաշրջանում։

Ադրբեջանը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանը գոյություն ունի որպես առանձին քաղաքական սուբյեկտ՝ իր պետականությամբ, Մոսկվայի հետ ուղղակի բախման մեջ մտնելն իմաստ չունի։ Անկարայի և Բաքվի պլանն ակնհայտ է՝ ներկա փուլում Ռուսաստանին համոզել, որ Ադրբեջանը կարող է լինել նաև Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը։ Սակայն հենց «հայկական պետականության վերջին էջը շրջվի», Բաքուն կանցնի իր ռազմավարական ծրագրի հաջորդ մասին և կսկսի կոնկրետ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից վերջնական հանելուն ուղղված, ինչպես նաեւ սեփական տարածքը վերածել «ռազմականացված կամրջի»` Իրանի վրա հարձակումների համար անհրաժեշտ բոլոր ինժեներական կառույցներով:

Այսինքն՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխումը, որին ականատես ենք այսօր, չի ավարտվի միայն Հայաստանի տարածքների մի մասի կորստով

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan