Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել
Դիտել նաև
Թեհրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Փաշինյանի այցը բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, ասել է Ռայիսին՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ հարաբերությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում և աշխարհում:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները:
Իր հերթին Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Ռայիսիի մոտեցումը: Փաշինյանը նաև ներկայացրել է երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները:
Mehrnews-ը գրում է, որ Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ:
Zham.am