Թուրքիայում սկսվել է ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ
Դիտել նաև
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները. Զախարովան՝ Փաշինյանին
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
«Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ
Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու շուրջ երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակներում հազարավոր ստորագրություններ է հավաքել երկրի խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր nահանգներում եւ շրջաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից. դաշինքի դեմ քաղաքականությունը կարեւոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը:
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցությունը ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային՝ ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:
Zham.am