ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Դիտել նաև
Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր
Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին
Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել»
«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով
Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում մարտի 19-ին ունեցած համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայում հնարավորություն ունեն հասնելու խաղաղության։ Այս առնչությամբ Սթոլտենբերգը կոչ է արել հասնել համաձայնության, որը կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման ճանապարհ կբացի ժողովուրդների համար։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նրա խաղաղ ձգտումներին»,- ընդգծել է Սթոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Սթոլտենբերգը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում։
Աղբյուր՝ News.am