Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
16
Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ»

Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…

«Հրապարակը» հարցազրույց է վերցրել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից:

- Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը կհասնի Երեւան եւ կբարձրացնի իր բողոքի ձայնն ընդդեմ այս իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության: Շարժման մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Անձնական շփումները նույնպես այս պարագայում կարեւոր են, եւ ես սրբազանի հետ մշտապես կապի մեջ եմ եղել, շփվել եմ նրա հետ դեռ իր ուսանողական տարիներից: Նրա ոչ նյութապաշտ կեցվածքը մեզ շատ հոգեհարազատ է, եւ մեր աջակցությունը հայտնում ենք նրան, բայց շարժումն արդեն տավուշյան չէ, այն դառնում է համահայկական շարժում, որին ոչ միայն ողջունում, այլեւ միանում ու աջակցում ենք` ինչով կարող ենք: Երեկ 21 ԱԻՄ-ական ներկա էր: Ակնհայտ է, որ վիճակը Հայաստանում անորոշ ու խախուտ է: Ամեն մեկիս կողմից մի բան պետք է արվի, դա ակնհայտ է: Ողջունելի է, որ մարդիկ պայքարում են իրենց երկրի, իրենց իրավունքների համար: Արդեն կարող ենք ասել, որ կա համազգային խանդավառություն, կան նաեւ ակնկալիքներ: Մենք աջակցում ենք նրանց, թե ինչ չափով, դա հետո պարզ կդառնա:

- Ձեր կուսակցությունը ժողովրդավարության ջատագով է եղել միշտ: Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ուժերը պետք է եկեղեցու կողքին լինեն այս օրերին, որպեսզի ստացվի հոգեւորի եւ դեմոկրատիայի, այսպես ասած, միքս տարբերակը:

- Ես որեւէ բան չեմ բացառում եւ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում ՀՀ որեւէ քաղաքացու ճանապարհին: Ես ավելի ընդարձակ եմ հարցին նայում: Այն, որ հոգեւորականը դառնա երկրի առաջնորդ, այդտեղ նույնպես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Նույնիսկ եղել են եվրոպական երկրներ, որտեղ հոգեւոր գործիչները դարձել են պետական պատասխանատուներ, սակայն այսօր ակնհայտ է, որ Բագրատ սրբազանը չունի նման հավակնություններ, դեռ մի բան էլ խուսափում է այդ մտքից: Այո, մեր կուսակցությունն իրապես դեմոկրատ է, որպես այդպիսին, մենք պետք է հավատարիմ մնանք դեմոկրատիային, սակայն անգամ հեռակա չեմ ուզում միջամտել այս հարցի նախաձեռնողականությանը: Ասում են` հավաքված մարդիկ ռուսամետ են, էս են, էն են, բայց այդպես չի կարելի մտածել, ԱԻՄ-ը կուսակցություն չէր դառնա, եթե իր դռները չբացեր բոլորի համար: Այնպես որ, ոչ մի նշանակություն չունի, Սասունցի Դավիթն իր պարզությամբ հավաքեց բոլոր կենդանիներին, այդ թվում` վայրի գազաններին։ Այնպես որ՝ եթե ոմանց թվում է, թե ամեն ինչ պետք է իդեալական լինի, ապա դա կարող եմ ասել, որ սխալ մոտեցում է: Այնտեղ հավաքված մարդիկ լայնախոհ մարդիկ են, իսկ թե ինչ քաղաքական զարգացումներ կլինեն, դժվար է ասելը: Երբ Նիկոլին ասում էի` փոխիր սահմանադրությունը, նա ինձ չլսեց, սակայն այսօր լսում է Ալիեւին, իսկ Բագրատ սրբազանը հաստատ նման բան չի կարող անել: Նա միայն Աստծուց է վախենում, Ալիեւից չի վախենում…. Ի դեպ, այնտեղ հնչող երգերն էլ մեր անկախության մասին են:

- Ակնհայտ է, որ մարդկանց մեծ ոգեւորություն է պատել, հավանաբար, շատ մարդ փողոց դուրս կգա, ի՞նչ կանի բռնապետի վերածվող Փաշինյանը:

- Այո, նա բռնապետ է, ճիշտ նկատեցիք: Բարդ է ասելը, թե ինչ կլինի, չեմ ուզում շատ բան ասել, որովհետեւ ոմանց այն կարող է թվալ ուղղորդող: Ես միացել եմ քայլերթին: Այսօր էլ, վաղն էլ, ամեն օր: Ամեն ինչից բացի, կան նաեւ ընկերական հարաբերություններ:

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/604d98697b1b8e32c968791b767d82d6

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>