Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Տեղի կունենա «Մայր Հայաստանի» նախընտրական հավաքը Գյումրիում (տեսանյութ) Արցախցիները չպետք է բաց թողնեն իրենց հնարավորությունը
15
Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Փաշինյանը Թուրքիային հրավիրում է Հայաստան․ կդառնանք Սիրիա, եթե Գյումրիում ՔՊ-ն պահի իշխանությունը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագիծն այսօր քննարկվելու է հանձնաժողովում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ուզում է Թուրքիայի միջոցով գնալ 3-րդ ժամկետի. գինը՝ Հայաստանի սիրիականացումն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի 2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին Պատերազմ Արցախում
Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ» Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի անդամն անդրադարձել է ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանենց ապօրինի շինարարությանը (տեսանյութ) Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1 Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք Տեղի կունենա «Մայր Հայաստանի» նախընտրական հավաքը Գյումրիում (տեսանյութ) Արցախցիները չպետք է բաց թողնեն իրենց հնարավորությունը Փաշինյանն «արջի ծառայություն» է մատուցել իր Սարիկին. Գյումրիում նոր արագաչափ է տեղադրվել, պատրաստվեք տուգանքներ մուծելու Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ ՌԴ-ն շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին Կա լավ հնարավորություն, որ այս uարuափելի պшտերшզմը վերջապես կավարտվի. Թրամփ Իսկ դուք գիտեի՞ք, որ հանձնվելն էր «ճիշտը»․ «Կարճ ասած» Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. ՀՀԿ Գյումրեցիները ՔՊ-ն մերժելու հետ միասին պետք է մերժեն նաև եվրաթուրքերին․ Դերենիկ Մալխասյան Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան Սուս մնացե՛ք, երբ խոսում եմ. հիմար բաներով դուք եք խաբել ժողովրդին. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականներին Գյումրեցի ընկերներիս հորդորում եմ Երևանի փորձը տեսնելով՝ ճիշտ ընտրություն անել (տեսանյութ) Փաշինյանը Թուրքիային հրավիրում է Հայաստան․ կդառնանք Սիրիա, եթե Գյումրիում ՔՊ-ն պահի իշխանությունը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ

Գերագույն Հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.
«Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։

Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները:
Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։
Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan