Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը
13
Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս Անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ» Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք». Գառնիկ Դանիելյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հիմա ո՞վ ա համբալը․ «Կարճ ասած» Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը Իշխանությունը վերացնում է Արցախ հասկացությունը, որ մարդիկ վերադառնալու հույս չփայփայեն. քաղաքագետ Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրեցիները շարունակում են ակտիվորեն միանալ ստորագրահավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) «Կառավարությունը ստիպված գնալու է զիջումների». Նաիրի Հոխիկյան

Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից

Երեկվա հայաստանյան այցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավարտեց  իր տարածաշրջանային շրջագայությունը:
Արևմտյան դիտորդների գնահատմամբ, այս այցը ցուցադրական բնույթ ուներ. ցույց տալ Ռուսաստանին, որ նույնիսկ այս տարածաշրջանում Արևմուտը ավելի մեծ ազդեցություն ունի, քան՝ Մոսկվան:
Իր տարածաշրջանային այցը Ստոլտենբերգը սկսեց մարտի 17-ին, Բաքվից, որտեղ մնաց փաստացի մեկ օրից ավել: Վրաստանում նա մնաց ընդամենը կես օր, իսկ Հայաստանում նա ավարտեց շրջագայությունը՝ հայտարարությամբ իր այցի «վերջին խոսքն» ուղղելով Կրեմլին:
Ըստ արևմտյան դիտորդների՝այցի նման պլանավորումը պատահական բնույթ չուներ: Նա ցույց տվեց, որ այսօրվա ՆԱՏՕ-ի գլխավոր գորըծնկերը Ադրբեջանն է: Վրաստանից մեծ սպասումներ չունի, հաշվի առնելով ներկայիս վրացական իւշխանությունների դիրքորոշումը, և վերջապես,Հայաստանից «մեսիջ» ուղարկելով Պուտինին, Ստոլտենբերգը ևս մեկ անգամ փորձեց նվաստացնել Մոսկվային՝ ցույց տալով, թե իրականում ում դաշնակիցն է Փաշինյանը:

                   Ի՞նչ էր ակնկալում Ստոլտենբերգը Ադրբեջանից և ինչ ստացավ

Ստոլտենբերգի ակնկալիքները Բաքվից երեքն էին.
Առաջին, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ Արևմուտքի համագործակցության ակտիվացում:  Բաքվում Ալիևի հետ հանդիպման ընթացքում նա հայտարարեց հետևյալը,- «Ձեր երկիրն ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներին գազով, իսկ ապագայում՝ էլեկտրաէներգիա մատակարարելու գործում. Դուք կարևոր դեր եք խաղում մեր հասարակությունների պահպանման գործում»,- ավարտեց իր ելույթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Ադրբեջանը հայտնվեց  Եվրոպա գազ մատակարարողների հնգյակում։ Այսպես,  2023 թվականի հուլիս-սեպտեմբերի տվյալներով՝ մատակարարումների տեսակարար կշիռը հետևյալն է՝ Նորվեգիա՝ 19 միլիարդ խորանարդ մետր (մասնաբաժինը՝ 47 տոկոս), Հյուսիսային Աֆրիկա՝ 8,6 միլիարդ խմ (21 տոկոս), Ռուսաստան՝ 7 միլիարդ խորանարդ մետր (17 տոկոս), Մեծ Բրիտանիան (3,3 մլրդ խմ (8 տոկոս) և Ադրբեջանը՝ 2,8 մլրդ խմ (6,5 տոկոս)։
Երկրորդ. Ստոլտենբերգը հորդորեց Ալիևին ավելի ակտիվ շարունակել Հայաստանի հետ սահմանների ճշգրտման խնդիրները, որպեսզի երկու երկրների միջև այլևս չլուծված խնդիրներ չմնան, և Անդրկովկասի երկրները կարողանան միասնական աշխարհաքաղաքական հարթակներով հանդես գալ:
Ի պատասախան դրա, Ալիևը նշեց բառացիորեն հետևյալը. «…Մինչ օրս մենք արդեն անցկացրել ենք խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեր հայ գործընկերների հետ մեկնաբանությունների փոխանակման յոթ  փուլ։ Արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև փոխվարչապետերի միջև սահմանների սահմանազատման հարցի շուրջ բանակցությունները ցույց են տալիս, որ կարգավորման լավ հնարավորություն կա…»:
Այն մասին, որ ինքը մինչ այսօր չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և մերժում է որևէ քարտեզ հիմք ընդունել հետագա բանակցությունների համար, Ալիևը, բնականաբար, չհայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Մանավանդ, որ Ստոլտենբերգին դա ամենավերջին հերթին էր հետաքրքրում:
Եվ երրորդ. նա զոնդաժ արեց Ալիևի մոտ, թե ինչքանով Ադրբեջանը պատրաստ կլինի մեծացնել իր աջակցությունն Ուկրաինային, որի համար ստացավ պատասխան, որ բացի հումանիտար օգտնությունից, Ադրբեջանն ավելիին պատրաստ չէ, քանզի դրանով կվտանգի իր անվտանգությունը:
Ալիևը հատուկ շեշտեց, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենասերտ դաշնակիցն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարներից է, և ուրեմն հեռակա զարգացումներում Ադրբեջանը իրեն տեսնում է եվրաատլանտյան համակարգերում:

                         Ինչպե՞ս անցավ Ստոլտենբերգի այցը Վրաստանում

Վրաստանում Ստոլտենբերգը առանձնապես մեծ ակնկալիք չուներ՝ լսել իշխանություններից հուսադրող մտքեր, թեև, ֆորմալ տեսանկյունից Վրաստանը համարվում է ՆԱՏՕ-ի հետ, տարածաշրջանի ամենասերտ հարաբերություններ  հաստատած երկիրը: Վրաստանն, ի տարբերություն Բաքվի և Երևանի, իր ռազմավարական դոկտրինում դրել է խնդիր՝ ինտեգրվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Բայց գործնականում, վերջին տասնամյակում և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո, այդ երկրի ղեկավարները ամեն կերպ փորձում են ավելի զգուշավոր քաղաքականություն վարել այդ ուղղությամբ: Չնայած 2022-ի ամռանը Վրաստանի այդպիսի քաղաքականության համար, ԵՄ-ն մերժեց Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, մեկուկես տարի անց, երբ պարզ դարձավ, որ Իվանիշվիլիի թիմին հնարավոր չէ գահընկեց անել երկրի ներսում, անցյալ տարվա դեկտեմբերին որոշեց փոխել դիրքորոշումը,և արդյունքում Վրաստանին շնորհվեց այդ կարգավիճակը:
Սակայն ավելիին Արևմուտքը չի կարողանում հասնել Վրաստանից, փոխարենը՝ Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, հանդիպեց նաև այդ երկրի նախագահի հետ, ով, ինչպես հայտնի է,սուր թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում Իվանիշվիլիի թիմի հետ: Ինչը նշանակում էր, որ Ստոլտենբերգը իր այդ քայլով փորձեց խայթել Իվանիշվիլիի թիմակիցներին: 

Ստոլտենբերգի այցը Հայաստանում  «մեսիջ էր» Պուտինին որ Փաշինյանը «մեր գրպանում է»

Սակայն իր այցի եզրափակումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը որոշել էր ավարտել երևանյան հանդիպմամբ՝  Նիկոլ Փաշինյանի հետ: Իր այդ հանդիպումով Արևմուտքը մեսիջ էր փոխանցում Մոսկվային, թե ինքը՝ Ռուսաստանը, այսօր նույնիսկ Հայաստանում ավելի քիչ ազդեցություն ունի, քան՝ Արևմուտքը:
Այլ կերպ ասած՝ իր երևանյան այցով Ստոլտենբերգը նպատակ ուներ նվաստացնել անձամբ Պուտինին, մանավանդ, որ Փաշինյանը մինչ այդ «Հռոմի ստատուտն» ընդունելով, արդեն այդ քայլով նվաստացրել էր Պուտինին:
Հետաքրքիր է, որ Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը  հրապարակավ հաստատեց, որ Ադրբեջանը մերժում է փաստացի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրանով կարծես բողոքելով Ստոլտենբերգին, որ արդյունքում այդ խաղաղությունը Ադրբեջանի հետ չի կայանում: Ի դեպ, Ալիևը ճիշտ հակառակ պնդումով հանդես եկավ Բաքվում, Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ: Ինչը նշանակում է, որ Ալիևը ձևականորեն Արևմուտքի հետ Հայաստանի մասով խաղաղասիրական ձևակերպումներով է հանդես գալիս, իսկ Փաշինյանին սպառնում, որ եթե չկատարարի հերթական զիջումը, ապա պատերազմ կսկսի Հայաստանի հետ:
Փաշինյանն էլ ստիպված էր Ստոլտենբերգին բողոքել, որ Ալիևը փաստացի խաբում է Արևմուտքին:
Հասկանալի է, որ Ստոլտենբերգն այս այցով իր և Արևմուտքի շահերն էր հետապնդում, զոնդաժ անելով, թե ինչքանով են պատրաստ անդրկովկասյան քաղաքական վերնախավերը «երկրորդ ճակատ» բացել Մոսկվայի դեմ: Այսօր Ուկրաինայում պարտվող Արևմուտքին բացառապես դա է հետաքրքիր, այլ ոչ թե Հայաստանի անվտանգության  խնդիրները:
Սա՛ է իրականությունը:

 Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan