Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում

Երեկ սկսեց իր աշխատանքները   Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երեսուներկու անդամ-պետությունների ղեկավարների  վաշինգտոնյան գագաթնաժողովը:

Գագաթնաժողովը նշում է ՆԱՏՕ-ի 75-ամյակը, որն, ինչպես հայտնի է,  հիմնադրվել էր  1949 թվականի  ապրիլի 4-ին:

Այս գագաթնաժողովի առանձնահատկությունը այն է, որ այդ կառույցի գլխավոր քարտուղարը թողնելու է իր պաշտոնը: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նույնպես հրաժեշտ տա իր պաշտոնին, այս տարվա սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքում:

Ահա  թե ինչու, ներկայիս ՆԱՏՕ-ի վերնախավը, հաշվի առնելով այս հեռանկարները, որոշել էր առաջնային դեր տալ Ուկրաինայի հետագա հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ:

Դրա համար էլ Վաշինգտոնի գագաթնաժողովի պաշտոնական անվանում էր ընտրված  «Ուկրաինան և անդրատլանտյան անվտանգությունը»  վերնագիրը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթից պարզ դարձավ, որ այդ կառույցը որպես գլխավոր թշնամի  պատրաստվում է հռչակել ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ Չինաստանը:

Դեռ ավելին, նույնիսկ ծրագրվում է ՆԱՏՕ-ի փաստացի ընդլայնումը Հարավ-արևելյան  տարածքի երկրների հաշվին, և առաջին հերթին՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և չի բացառվում նաև Ֆիլիպինների:

Բայդենն իր սրտաճմլիկ ելույթում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրել: Մասնավորապես, ըստ նրա «...Հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինան կստանա հարյուրավոր հավելյալ  հակահռթիռային համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից...»:

Օգնության այս փաթեթը ներառում է նաև չորս Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին միանգամից հակադարձեց, որ այդ չորս համակարգերը քիչ են, ռուսական հյարձակումների կանխման համար: Ըստ նրա՝ անհրաժեշտ է սկզբնական փուլում գոնե 11 հատ, որը նույնպես բավարար չէ: Սակայն Զելենսկու պահանջները սկսել են ավելի շատ գրգռել ՆԱՏՕ-ի զինվորական վերնախավին:

Զելենսկու պահանջները ավելի շատ աջակցում են բալթյան երկրների ղեկավարները, որոնց երկրները ոչ պարտավորություն ունեն աջակցելու Ուկրաինային, ոչ էլհնարավորություն: Բայց պահանջում են, որ Ուկրաինան ՆԱՏՕ- ի անդամ դառնալու ժամկետը կոնկրետացվի:

Մինչդեռ Բայդենը կրկին հրաժարվեց նշել այդ մասին, հայտարարելով, որ «Ուկրաինան ունի հնարավորություն դառնալու ՆԱՏՕ-ի մաս»:

                                      Միջազգային մամուլի արձագանքները

Միջազգային մամուլին ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե ՆԱՏՕ-ի հերթական ստանդարտ ձևակերպումները, այլ այն, թե ինչպես իրեն պահեց Բայդենը: Կարողացա՞վ արդյոք նա իր ճառը արտասանել, առանց վրիպումի:

Politico-ն գրում է, որ Բայդենը գրեթե չի տատանվել, երբ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացմանը։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ ԱՄՆ նախագահը, ըստ երևույթին, փորձել է փարատել կասկածները, որ նա չի կարող զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը:

NYT-ը   հոդված է հրապարակել  «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արևմտյան առաջնորդներին անհանգստացնում է դաշինքի հիմքում առկա բացը»  վերնագրով:

Նախատեսելով ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովը, որը բացվեց երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում, նախագահ Բայդենը և նրա օգնականները նպատակ ունեին ստեղծել վստահության աուրա: Բայց երբ 38 համաշխարհային առաջնորդներ սկսեցին ժամանել, այդ վստահությունը սկսվեց վտանգվել: Նույնիսկ նախքան պաշտոնապես սկսվելը, գագաթնաժողովը մթագնում էր անորոշությամբ, թե արդյոք Բայդենը կկարողանա  վերընտրվել գալիք ընտրություններում, թե ոչ:

CNN-ը  ուշադրություն է հրավիրում հենց ամերիկացի առաջնորդի ելույթի վրա: Ըստ լրատվամիջոցի,  նա այն արտասանեց «առանց լուրջ վարանելու, թեև թվում էր, թե պատահաբար կարդաց հրահանգների մի մասը, թե ինչպես վարվել բեմում»:

Բրիտանական The Guardian-ը  նույնպես ընդգծեց այն փաստը, որ   գագաթնաժողովի բացման ժամանակ Բայդենը փորձել է փրկել նախագահի թեկնածուի իր անկայուն դիրքը՝ Թրամփի դեմ աղետալի բանավեճից հետո:

Իսկ   Bloomberg –ի   հոդվածագիրը  վստահ է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը   չի կարողանա «լռեցնել իր ապագայի մասին բանավեճը»  մեկ հաջող ելույթով առանց վարանելու, քանի որ հաջորդում է գագաթնաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսը, որտեղ  անհայտ է, թե ինչպես է իրեն պահելու ԱՄՆ-ի ներկայիս մեծահասակ նախագահը:

Իսկ   The Washington Post-ը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ակնկալվում է, որ Ուկրաինայի դաշնակիցները կհայտարարեն Կիևին օգնության ևս մեկ փաթեթի մասին։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը կասկածում է, որ նոր ռազմական օգնությունը Զելենսկուն հաղթանակ կբերի: Մանավանդ, որ այդ կասկածի մասին ավետում է հենց ինքը՝ Զելենսկին:

Financial Times-ը մեջբերում է միջոցառման մասնակիցներից մեկի մեկնաբանությունը. նա չափազանց դժգոհ է, որ ԱՄՆ նախագահական մրցավազքը ստվերել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Այսպիսով եթե ամփոփենք ՆԱՏՕ-ի այս գագագթնաժողովի շուրջ ձևավորված մթնոլորտը, ապա հաստատականորեն կարող ենք նշել, որ մասնակիցներին ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բայդենը, այլ ոչ թե այն, թե  ինչ աստիճանի օգնություն կարելի կլինի տրամադրել Ուկրաինային: Մանավանդ, որ Ուկրաինային օգնության հարցը, սկսել է գրգռել արևմտյան հասարակություններին, որոնք մտահոգված են, որ այս կոնֆլիկտի շարունակությամբ իրենց քաղաքացիների կենսամակարդակը շեշտակիորեն նվազելու է:

Ի դեպ Բայդենի ճակատագիրը մտահոգում է ոչ միայն արևմտյան լիդերներին, այլև Նիկոլ Փաշինյանին, ով հասկանում է, որ իր քաղաքական թրենդն արդեն մոտ է ավարտին և Բայդենի նման իր ճակատագիրը նույնպես հայտնվելու է անորոշության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan