«Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ)
15
Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Պատերազմ Արցախում
Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» «Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Իրանը կարմիր քարտ է ցույց տալիս Հայաստանին․ «Կարճ ասած» Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ) 9 միլիոն դրամ՝ չկատարված աշխատանքի համար (տեսանյութ) Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության Հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին․ ուխտերթը չեղարկվել է Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը «խաղաղության խաչմերուկի» մասին խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2020–ի պատերազմից առաջ Ալիևի հետ խոսում էր «մինի, մեգա հեղափոխություններից», որոնք, իբր, լուծելու էին Արցախի խնդիրը (այդ փուլում Փաշինյան Նիկոլի համար «Արցախը Հայաստան էր, և վե՛րջ»)։

Նա «խաղաղության խաչմերուկից» խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2021–2023–ին խոսում էր «խաղաղության դարաշրջանից» (արդյունքերը՝ Արցախի կորուստ, արցախահայության էթնիկ զտում․ Նիկոլի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»)։

Հիմա Նիկոլը խոսում է «խաղաղության խաչմերուկից», և մենք կորցնում ենք Հայաստանի տարածքները։ Կիրանցի ճանապարհն այլևս պատմություն է դառնում, ինչին կհաջորդի Կիրանցի պատմություն դառնալը։ Հայաստանից օկուպացված է ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Միակողմանի զիջումների վերջը չի երևում։

Իրականությունն այն է, որ Նիկոլը ո՛չ խաղաղություն կարող է բերել Հայաստան, ո՛չ էլ կոմունիկացիոն խաչմերուկ կարող է դարձնել Հայաստանը։ Ու քանի դեռ նրա որոշ ընդդիմախոսներ, այդ թվում՝ խորհրդարանում ու փողոցում գտնվող որոշ շրջանակները, ոտանավորներ են արտասանում «տրեխավոր հայրենասիրության», ռազմատենչության կամ նմանատիպ այլ թեմաներով, Նիկոլին հաջողվելու է մտնել «խաղաղության աղավնու» կեղծ կերպարի մեջ ու դեպի ոչնչացում տանել Հայաստանը։

Այո՛, Հայաստանին պետք է խաղաղություն, ինչի ապահովման գլխավոր երաշխիքներից մեկը կոմունիկացիոն խաչմերուկ դառնալն է, բայց երբ օրվա իշխանությունը Արևմուտքի ձեռքում գործիք է դառնում Ռուսաստանի ու Իրանի դեմ, ապա դրանով իսկ բացահայտում է, որ «խաղաղության խաչմերուկ» կոչվածը քարոզչական բլեֆ է։ Չես կարող Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանալ ու խոսել խաչմերուկից։ Այդ խաչմերուկի ուղղություններից երկուսի հետ թշնամանալով ինչպե՞ս կարող ես խաչմերուկ կառուցել։
Եթե թշնամանում ես, ուրեմն իրական նպատակդ այլ է։
Մեր տարածաշրջանում խաղաղություն և Հայաստանի համար անվտանգություն ապահովելու համար պետք են հետևյալ նախապայմանները՝
1․ Ամբողջական իշխանափոխություն (լրացուցիչ բացատրության կարիք չկա),
2․ Հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ–երաշխավոր պետք է լինի Ռուսաստանը, հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է վերականգնվեն։
3. Ռուսաստանն ու Իրանը չպետք է համարեն, որ Հայաստանը գործիք է ԱՄՆ–ի ու ԵՄ–ի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելու համար․ Իրանի հետ անհրաժեշտ է նոր որակի հարաբերություն։
4․Հայաստանը պետք է ակտիվ մաս կազմի Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան կոմունկիացիոն շղթայում, ակտիվորեն նպաստի այդ շղթայի կայացմանը՝ ներառյալ աբխազական երկաթգծի գործարկումը (Վրաստանի իշխանությունների պայքարը հանուն իրենց երկրի ինքնիշխանության՝ ընդօրինակման ու հարգանքի առարկա է),
5Հայաստանն, իր սուվերենությունը պահպանելով, պետք է մաս կազմի Չինաստանից մինչև Արևմուտք կոմունիկացիոն գծին, ինչը Ռուսաստանն ու Իրանը չպետք է գնահատեն որպես իրենց՝ տարածաշրջանից դուրս թողնելու և թուրանական միջանցք ստեղծելու քաղաքականություն․ Ռուսաստանի ներկայությունն այդ ուղում կայունացնող դերակատարում կունենա։
6Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, բայց դա չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցի մոռացություն։ ինչպես հետնացիստական Գերմանիայի իշխանություններն են ընդունել հրեաների ցեղասպանությունը, այնպես էլ հետերիտթուրքական Թուրքիայի իշխաությունները պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը։
7Հայ–թուրքական հարաբերությունները պետք է հնարավորինս տարանջատել հայ–ադրբեջանական հարաբերություններից։
8Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։ «3+3» ձևաչափը դրան է միտված։ Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը (Նիկոլ Փաշինյանը դրանով է զբաղված, ինչի արդյունքում Հայաստանը դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին) լրջագույն սպառնալիք է և պատերազմի խաչմերուկ է դարձնում Հայաստանը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan