Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը
25
Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Պատերազմ Արցախում
ՓՄՁ շրջանառության ծավալների նվազում է նկատվում․ Սուրեն Պարսյան (տեսանյութ) ՓՄՁ-ն մեր հանրության իրական ու ամենակարևոր հատվածն է․ Հակոբ Ավագյան (տեսանյութ) Փոքր ու միջին բիզնեսը մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մեր Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը. Աղեկյան Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սլովակիայի վարչապետը կայցելի Հայաստան Երբ հերթական պարտությունը փորձում են քողարկել հերթական բողոքարկմամբ Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վարչական դատարանն անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» թանկացումը Հարկատուների հաշվին քաղաքի կենտրոնում կառուցվել է 500 հազար դոլար արժողությամբ սրճարան․ Աննա Գրիգորյան «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Էռնա Ռեւազովայի «Սարերը» հիմա էլ Ավինյանի կարգադրությամբ է փող ստացել. «Հրապարակ» 590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադեւոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել փրկարարական 1591 և ոստիկանության 800 ծառայող Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) «Թողեք խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք «անտռուսիկ» չեն ծառայել, կամ որոնց «տռուսիկ չունենալու» համար չեն մեղադրի»,-Արա Սահակյան «Փորձանք» է կախվել Վաղարշապատի գլխին. «Հրապարակ» Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը Փաշինյանի ազգականը վթարի հետևանքով տեղում մահացել է Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Հատուկ տարածք է տեղափոխվել 262 մեքենա, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ Երևանի փողոցներում շատանում են փոսերը (տեսանյութ)

Զելենսկու այդ ո՞ր քայլն է Հակոբ Արշակյանը համարում «բարեկամական»

Yerevan.today-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները, հատկապես հակառուսական դիրքորոշում ունեցողները, որ այս ընթացքում հազիվ են լեզուն ատամների արանքը սեղմում, որպիսզի ընթացքում Զելինսկուն բացահայտ չպաշտպանեն, հիշաչարությամբ իրենց օրագրերում գրի են առնում ընդդիմության բոլոր ելույթները այդ թեմայով։ Գուցե նրանից է, որ նույն կետից է թե՛ ուկրաինական այսօրվա իշխանության ու թե՛ Հայաստանի իշխանության մեկնարկը։

ԱԺ մարտի 1-ի նիստի ժամանակ հյատարարությունների ժամին ելույթ է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և ասում է, թե «Ինչ է լինում, երբ իշխանությունը զավթում է քաղաքական ծաղրածուն»։

Պատգամավորն ասում է․

«Ուկրաինայի օրինակը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ճակատագրի են արժանանում ժողովուրդն ու պետությունը, երբ իշխանության են գալիս պոպուլիստ, անգրագետ, անհայրենիք մարդիկ։ Փողոցից իշխանական ղեկին հայտնվածը պատուհաս է դառնում այն ժողովրդի գլխին, որին պատմական պատահականությունն ու թյուրիմացությունը խոստացել էր ծառայել։ Ուկրաինան դասեր չքաղեց Վրաստանից, Հայաստանը՝ Ուկրաինայից։ Վերջինս հիմա կրկին վայելում է պոպուլիզմի, անգրագիտության ու անհեռատեսության դառը պտուղները։ Մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարել՝ իշխանությունը փողոցից եկած պատահական մարդկանց վստահելով։ Ու որպեսզի վերջնահաշիվը պետության կորուստը չլինի, մենք պետք է ապաշխարենք։ Ապաշխարենք՝ քաղաքական մեղավորներից ձերբազատվելով»։

Արդեն հաջորդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սկանդալ սարքեց, որ հարցուպատասխանը տապալի (և հաջողեց), Հակոբ Արշակյանը հանկարծ սկսեց հիշել Արեգնազ Մանուկյանի ելույթը, թե․ «Պարոն Օհանյան, ձեր ընկերներին կոռեկտության կոչ արեք, երբ գալիս են այս ամբիոնի մոտից բարեկամ ընկերների ղեկավարներին ու ձեր երկրի ղեկավարներին անպատկառ խոսքերով բան են անում, փորձում են անարգել։»։

Այդ պահին խոսքը չէր գնում ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Զելինսկուց, բայց դե Հակոբ Արշակյանին խոսելու առիթ էր պետք։ Հարց է առաջանում, այդ ի՞նչն էր այդպես վիրավորել հակառուս Արշակյանին, ինչի՞ց էր նեղվել: Այն, որ Զելենսկին պոպուլիստ է, ոչ կոմպետենտ, դա փաստ է, նա դերասան է, պրոդյուսեր, ոչ մի կապ չի ունեցել և չունի պետական կառավարման հետ:

Կամ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը Վլադմիր Զելենսկուն համարում բարեկամ, չէ՞ որ վերջին 44 օրյա պատերազմի հետքերն այնքան թարմ են, իսկ թե ինչպես էր իրեն այդ ժամանակ դրսևորում Ուկրաինայի նախագահ «բարեկամ» Զելենսկին, բոլորս ենք հիշում: Ի դեպ, խոսքը չի գնում ուկրաինացի ժողովրդի մասին, այլ հենց Վլադիմիր Զելենսկու:

Պատերազմի օրերին Զելենսկին միայն կոչով չբավարարվեց, նա իր պաշտոնական ելույթի ժամանակ ակհայտորեն աջակցեց Ադրբեջանին: «Վերջին երկու տարիներին Կիևի և Բաքվի միջև զարգացել են «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ, և որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-հայտարարեց նա:

Հետաքրքիր է՝ այս հայտարարության հատկապես ո՞ր մասն է Հակոբ Արշակյանի համար բարեկամական: Կամ, երբ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա»(Զելենսկու կուսակցությունը) կուսակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, դրա հատկապես ո՞ր մասն էր բարեկամական:

Մեկ այլ փաստ ևս: Պատերազմի թեժ օրերին, երբ հայ զինվորները զոհվում էին թուրքական բայրաքթարների հարվածներից, Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահին պարգևատրում էր Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանով:

Բարեկամ պետության ղեկավարը, օրինակ, կպարգևատրե՞ր Էրդողանին 44-յա պատերազմի ժամանակ, երբ Էրդողանը Բայրաքթարներ էր ուղարկում մեր զինվորների գլխներին: Կամ, առհասարակ, կարո՞ղ է Հակոբ Աշակյանը ցույց տալ մի քայլ, դիրքորոշում, որով Զելինսկու ղեկավարած պետությունը պաշտպանում է հայկական շահ, չի՛ կարող։ Կարո՞ղ է, օրինակ, Արշակյանը ասել, ի՞նչպիսին է իր վերաբերմունքը երբ Կիևի կենտրոնական փողոցներում, մինչ հիմա գովազդներ են տեղադրված, որտեղ գրված է «Карабах це Азербайджан» և ուկրաինական ու ադրբեջանական դրոշներն են պատկերված։ Եթե սա է, բարեկամությունը, Արշակյանի պատկերացմամբ, միգուցե նա էլ այդ կարծիքին, ինչպիսին Ադրբեջանի և Ուկրաինա պետությունների կարծիքն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan