Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ)
15
Երևանյան... ջրերի խրոնիկա ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ) Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Ավինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը» (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

Բրյուսելում քննարկվում էր Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը․
Սիրելի՛ ժողովուրդ,
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ, հայ ժողովրդին՝ դրսի խաղերի մանրադրամ։ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցածը ոչ թե ավելացրել է մեր անվտանգային կարողությունները և դիվերսիֆիկացրել մեր տնտեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակը։

Բրյուսելում ընդամենը քննարկվում էր Հայաստանը հակառուսական ու հակարիանական պոլիգոնի վերածելու սցենարը, մեր երկիրը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը։

Ամեն ինչ սկսվեց Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին։ Փաշինյանի համաձայնությամբ և Ալիևի կատարմամբ Արցախը հայաթափվեց։ Շարլ Միշելի շուրթերով Արցախի հայությունը սկզբում հռչակվեց որպես «Արցախի էթնիկ հայ բնակչություն», հետո ստացանք արցախահայության էթնիկ զտում։ Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար։

Հայաստանի իշխանությունները մի հրեշավոր բանաձև էին առաջ քաշել, այն է՝ Հայաստանը խաղաղ կապրի, եթե Արցախը հանձնենք Ադրբեջանին։

Իրականությունն այն է, որ Արցախը հայաթափվեց, ու հիմա զոհասեղանին է դրված Հայաստանը, քանզի Պրահայում Փաշինյանը, հանուն սեփական շահերի, պատռեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը 44-օրյա դավադիր պատերազմից հետո Արցախի հայկական մնալու երաշխիքն էր, և որն ի հեճուկս Փաշինյանի ցանկության էր ամրագրվել։

Հարգելի՛ ժողովուրդ,

Հիմա քեզ մեկ այլ սուտ են հրամցնում։ Ասում են, թե, իբր, ԵՄ դիտորդները սահմաններում խաղաղություն են ապահովելու, և Հայաստանը շուտով ԵՄ անդամ է դառնալու։ Ասում են, թե ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր երկրի շահերից է բխում ու ՆԱՏՕ-ն մեզ կփրկի։ Սո՛ւտ է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարողություն և ծրագիր չունի։ Արևմտյան արժեքները չի՛ կարելի շփոթել արևմտյան վեկտորի ընտրության հետ։ Դա շատ դաժան վերջաբանի կարող է հանգեցնել։

Մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու։ Հատկապես որ Արևմուտքի խնդիրը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ Ինքը գիտի, որ արժանանալու է Սահակաշվիլու ճակատագրին։ Դրա համար էլ առաջնոդվում է «Կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին։

Այս ամենին պետք է վերջ տալ։ Փաշինյանի հեռացումը խաղաղության ու մեր պետականության պահպանման գլխավոր նախապայմանն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan