Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում. Նա այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին. Լուսանկար
Դիտել նաև
«Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան
Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ, ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: Այս մասին հաղորդվում է Երրորդ նախագահի գրասենյակից:
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը: