Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում. Զալկալիանի

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում աշխարհաքաղաքական կարեւոր ենթակառուցվածքային նախագծեր իրագործելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին Անթալյայում (Թուրքիա) Դիվանագիտական ֆորումին ելույթ ունենալիս:

Որպես տարածաշրջանային համագործակցության առավել հաջողված օրինակներ՝ Զալկալիանին ներկայացրել է մի շարք նախագծեր, որոնք իրականացվում են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կողմից՝ Հարավային գազատրանսպորտային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ այլն: «Մենք այսօր շատ մեծ հնարավորություններ ունենք: Փաստը, որ նավթի եւ գազի խողովակներն անցնում են վրացական տարածքով, պրագմատիկ համագործակցության ցուցանիշ է: Կայունությունը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար»,-ասել է նախարարը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական դաշնակիցներն են, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի հետ պատմական եւ բարեկամական կապերը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

«Դա մեր գործնական համագործակցության գործնական ցուցադրումն է: Հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք այդ ուղերձը հասցնել մեր բոլոր հարեւաններին եւ, հատկապես, մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից»,-հայտարարել է Զալկալիանին:

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը Վրաստանի համար բացարձակ առաջնահերթություն է: Զալկալիանին նաեւ նշել է, որ կարեւոր է իրագործել կոնկրետ նախագծեր, որոնք պետք է նպաստեն տնտեսական համագործակցության, տրանսպորտային կապերի ընդլայնմանը Կասպից եւ Սեւ ծովերի ներուժն օգտագործելու տեսանկյունից: Ընդ որում՝ Վրաստանի վարչապետը պարզաբանել է, որ նշված ձեւաչափը նաեւ ենթադրում է ներգրավել ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Թուրքիային եւ այլ «խոշոր խաղացողներին», որոնք պատրաստ են օգնել վերոնշյալ նախագծերի զարգացման հարցում:

«Անհնար է ստեղծել տարածաշրջանում կայուն միջավայր առանց կարեւոր նախագծերի իրագործման եւ կապերի ամրապնդման: Իսկ առանց կայունության հնարավոր չի լինի խոսել զարգացման եւ բարգավաճման մասին: Այսպիսով՝ մեր կողմից մենք գիտակցել ենք, որ պետք է ակտիվորեն աշխատել՝ անգամ չնայած մեր սահմանափակ ռեսուրսներին: Դրա համար լավ օրինակ է հումանիտար համագործակցությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վրաստանի վարչապետի եւ մեր ամերիկյան գործընկերների աջակցությամբ, որը նախատեսում է գերեւարվածների ազատում ականապատ տարածքների քարտեզների փոխարեն, ինչը նաեւ ցույց է տալիս, որ Վրաստանը կարող է անել ավելին: Ես համարում եմ, որ դա այդ գործընթացի լավ սկիզբ է»,-ասել է նախարարը:

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan