Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
24
6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Պատերազմ Արցախում
«Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արմեն Աշոտյան. «Միայն դավաճանը կարող էր...» Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրացի, որը կոշիկի ներբաններում ավելի քան 500 ռումբ էր ներմուծել ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո

ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է որակել ընդամենը երկու կողմ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Թուրքիան

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի: Ընդդիմությունը հայտարարեց բանակի կողքին լինելու մասին ու իր հրավիրած հանրահավաքից հետո վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում: Անդրադառնալով նախ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ պնդումները, թե ԶՈւ գլխավոր շտաբը ռազմական հեղաշրջում է անում, չեն համապատասխանում իրականությանը:

«Երբ հայտարարվում է, թե սա ռազմական հեղաշրջման փորձ է, դա ավելի շատ նման հայտարարություններ անողների վախերի մասին է վկայում. ռազմական հեղաշրջման փորձի առնվազն մի բաղադրիչի մասին կնշեմ. այն է՝ զինվորականները գործողություններ են իրականացնում, որոնցով մեկուսացնում են այն անձին, որի գործունեությունը վտանգավոր են համարում պետության անվտանգության տեսանկյունից: Իսկ ինչ տեսանք նախօրեին: Գլխավոր շտաբը և կորպուսի հրամանատարները, գլոբալ առումով, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին առ այն, որ քաղաքացի Փաշինյանի գործողությունները հանգեցրել են մի վտանգավոր հանգրվանի, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը: Մենք տեսնում ենք, որ առնվազն գոնե մինչ այս պահը (հարցազրույցն արվել է փետրվարի 26-ի առավոտյան-խմբ.) իրենք որևիցե այլ գործողություն չեն իրականացրել: Երկրորդ՝ մի կարևոր հանգամանք ընդգծենք. օրեր առաջ մենք տեսանք, թե ինչպես մեր երկրի անվտանգության ապահովման հարցում կարևոր 5-10 պաշտոնյաներից մեկը խոսեց ժողովրդի վրա կրակելու մասին»,-ասաց նա՝ շեշտելով, որ ԳՇ-ի այս հայտարարությունը կարող ենք դիտարկել նաև ժողովրդի վրա կրակելու հնարավորության բացառման համատեքստում:

«Բացի այդ, նման հայտարարություն անելով՝ գլխավոր շտաբը լիակատար առումով գնդակը տեղափոխում է ընդդիմության դաշտ, որպեսզի ընդդիմությունը վերջիվերջո կարողանա ակտիվ քաղաքական գործողություններ գեներացնել՝ ստիպելով իշխանություններին օրինական ճանապարհով երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնել: Այսինքն, մեծ հաշվով, գլխավոր շտաբն առնվազն մինչ այս պահը ոչ թե հեղաշրջման փորձ է արել, այլ անցնցում կերպով իշխանափոխություն անելու հնարավորություն է ստեղծել»,-ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչու հենց այս պահին նման հայտարարություն եղավ՝ հաշվի առնելով նաև պատերազմից հետո նման նախաձեռնության անհրաժեշտության կոչերը, քաղաքագետը նշեց, որ դեռ հնարավորություն կունենանք գեներալների բացատրությունը լսել. «Բացի այդ, գալիս է մի պահ, մի հանգրվան, երբ պետական համակարգում ներգրավված անձինք գիտակցում են, որ, ինչպես ասում են, այսպես այլևս հնարավոր չէ: Պետք է հաշվի առնել նաև պետական ինստիտուտներում ստատիկ բնույթ կրող համակարգը, որում աշխատում են պաշտոնյաները և որից մեծ դժվարությամբ են դուրս գալիս: Միգուցե ինչ-որ ներքին բաներ էլ եղան, որոնք ազդեցին այս որոշման վրա: Բայց, մեծ հաշվով, քանի Հայաստանի պետականությունն առկա է, ինձ թվում է՝ նման հայտարարությունն ուշացած չէ: Կրկին շեշտեմ, որ գնդակն ընդդիմության դաշտում է: Եթե այս պարագայում էլ իրենք չկարողանան համապատասխան համաժողովրդական շարժում գեներացնել, ըստ որի՝ իշխանություններն այլևս անցնցում հեռանալու այլընտրանքը չեն ունենա, այդ դեպքում մեր երկրի քաղաքական համակարգի, քաղաքական դաշտի ու քաղաքական վերնախավի առումով շատ լուրջ հետևություններ պետք է անենք: Բայց չշտապենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Ամեն դեպքում, ԳՇ-ն ընդդիմությանը գործելու շատ մեծ հնարավորություն է տվել՝ ապահովագրելով, որ իշխանությունները չեն կրակի ժողովրդի վրա»:

Ինչ վերաբերում է իշխանության վերոնշյալ արձագանքին ու գործողություններին՝ քաղաքագետը նկատեց. «Հաշվի առնելով Փաշինյանի խառնվածքը՝ ինքն իրեն համահունչ է զգում ամբոխավարի կարգավիճակում: Ինքն իրեն ներդաշնակ է զգում ինչ-որ հանրահավաքների ժամանակ: Որո՞նք էին իր քաղաքական պայքարի հիմնական մեթոդները. իր ընտանեկան թերթով ապատեղեկատվություն տարածելը և ամբոխավարին վայել պահվածքը: Այս սխեմայից նա դուրս չեկավ անգամ այն բանից հետո, երբ փողոցից տեղափոխվեց կառավարական 1-ին շենք, և մինչ օրս ամբոխավարին վայել պահվածքն իր մոտ չի փոխվել: Բացի այդ, իրականում այլ գլոբալ ռեսուրս չի մնացել, քան ամբոխ, ինչ-որ մասսա հավաքելն ու 1/3-ով Հանրապետության հրապարակը լցնելն է»:

Հաշվի առնելով նախօրեին Ն. Փաշինյանի հանրահավաքին պետական համակարգի տարբեր ներկայացուցիչների առկայությունը՝ Բ. Մաթևոսյանը հավելեց. «Իրականում Փաշինյանի աջակիցները սահմանափակ քանակի մարդիկ են մնացել, և նա փորձում է հնարավորինս ակտիվ օգտագործել այդ հանգամանքը: Բայց եկեք նաև մի պարադոքսալ իրավիճակ ֆիքսենք: Փաստորեն, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է որակել ընդամենը երկու կողմ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Թուրքիան: Թուրքիայի արտգործնախարարի ու նախագահի մամուլի խոսնակի շուրթերով իրենք սա որակել են որպես ռազմական հեղաշրջման փորձ:

Այսինքն, ինչ ենք տեսնում, բացի ինչ-որ X քանակի սահմանափակ մարդկանցից, իրեն աջակցում է Թուրքիան: Սրանից ավելի մեծ ազդանշան, ավելի մեծ բացատրություն ու ավելի լավ ապացույց երևի դժվար է գտնել, թե ում է ձեռնտու 2018 թ. իշխանափոխությունը, ովքեր են այս մարդկանց բերել իշխանության, և իրենց առաքելությունը Հայաստանում արդյո՞ք ավարտված է, թե՞ ոչ: Եթե քաղաքական ընդդիմությունն այս իրավիճակում չկարողանա կապիտալիզացնել ստեղծված հնարավորությունը, ապա մենք շատ վատ իրավիճակի՝ իսկապես պետականության կորստի առջև ենք կանգնելու: Եթե, վերջիվերջո, ո՛չ քաղաքական վերնախավը, ո՛չ էլ ռազմական վերնախավը չկարողանան երկրի ներսում կողմնորոշվել՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահելու համար անցնցում իշխանափոխություն լինի, ապա այդ հանգամանքից կօգտվեն արտաքին ուժերը՝ ելնելով իրենց շահերից:

Եվ այստեղ գլոբալ առումով երկու սցենար կա. ռուսական և թուրքական արտաքին միջամտության: Պարզ է, որ այդ երկու սցենարներից մեզ համար ավելի ձեռնտու է ռուսական սցենարը: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտ ռեսուրսն ունի, բայց մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ այդ գործընթացները ներհայաստանյան լինեն: Իսկ թե Փաշինյանն ինչ կանի, ինչ չի անի, միևնույն է, նա պատմության և քաղաքական գործընթացների տեսանկյունից արդեն դուրս գրված անձնավորություն է: Մնում է պարզապես այս ամենը կապիտալիզացնել, և դա անեն ներհայաստանյան ուժերը»: Միևնույն ժամանակ, քաղաքագետը նկատեց, որ իշխանությունը խաղի մի կեղտոտ կանոն է դրել:

«Ասում են՝ քանի որ մենք 2018 թվականին հրապարակը լցնելով իշխանության եկանք, դուք հենց լցնեք հրապարակը, մենք տեսնենք, որ այն լցված է, այդ ժամանակ կարող եք ասել, որ սա հանրային պահանջ է: Մի կողմ դնենք հարցը՝ սա մառազմատիկ մոտեցում է, թե ոչ, սա մանիպուլ յացիա է, թե ոչ: Ամեն դեպքում, իրենց մոտեցումը սա է: Այլ պարագայում բնութագրում են որպես «էլիտար բունտ»:

Կամ ասում են՝ սա ոչ թե բանակի ցանկությունն է, այլ բանակի գեներալիտետի, իսկ մենք այնքան բարի ենք, որ իրենց աշխատավարձը բարձրացրել ենք՝ միաժամանակ չասելով, որ 5000 հոգու «Բայրաքթարների» տակ ուղարկեցին: Իրենք ասում են՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն, նախագահը ժողովուրդ չէ, ԳԱԱ-ն ժողովուրդ չէ: Իրենց ընկալման մեջ ժողովուրդն այն մասսան է, որը կարող է լցնել Հանրապետության հրապարակը»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մեծ հաշվով, սա պարադոքսալ իրավիճակ է, բայց ընդդիմությունը պետք է կարողանա համաժողովրդական շարժում գեներացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>