«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ
16
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

Լավրովը Երևանում վերահաստատեց՝ Փաշինյանն է Պրահայում հանձնել Արցախը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

ՌԴ ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի տեղեկատվական ֆոնը:

«2018 թվականի մարտին Հայաստանում ընդունվեց «Պետական արարողակարգի մասին» օրենքը։ Դրա 4-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերն են պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով և տարանցիկ այցերը: Օրենքը մանրամասնորեն կարգավորում է պաշտոնական անձանց այցերի բոլոր հարցերը՝ ֆինանսավորման կարգից մինչև արարողակարգային պրոցեդուրաներ։

ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի ընթացիկ այցի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ նրան օդանավակայանում չէր դիմավորել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ինչո՞ւ Միրզոյանը չէր դիմավորում Լավրովին օդանավակայանում և չէր ուղեկցում նրան «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ արարողակարգային միջոցառման ժամանակ։
Իհարկե, արարողակարգը Միրզոյանին չի պարտադրում անձամբ դիմավորել Լավրովին օդանավակայանում, և ընդունող կողմի մակարդակը հաճախ պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։ Օրինակ, 2021 թվականի ապրիլին, երբ Միրզոյանը դեռ Ազգային ժողովի խոսնակն էր, նա օդանավակայանում դիմավորեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը ժամանել էր մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ 2025 թվականի մարտին, երբ Երևան ժամանեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նրա պատվիրակությանը դիմավորեց տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը։ Սակայն Լավրովի համար Միրզոյանը ժամանակ չգտավ։

Միրզոյանը չդիմավորեց Լավրովին, իսկ Հայաստանի ոստիկանությունը չուներ բավարար կամք և ռեսուրսներ՝ թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին մասնակցող մի շարք «ընդդիմադիր» գործիչներ՝ Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը և այլք երկու օր շարունակ ցույցեր անցկացնեն Լավրովի այցի և Ուկրաինայում ՌԴ գործողությունների դեմ։ Հայաստանի ԱԳՆ շենքի գլխավոր մուտքի մոտ էլ վաղ առավոտից տասնյակ ցուցարարներ են հավաքվել ԵՄ և Հայաստանի դրոշներով։ Նրանք իրենց հետ բերել էին հակառուսական կարգախոսներով պաստառներ, բղավում էին՝ «Ռուսաստան՝ դուրս Հայաստանից»։ Հայաստանի քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ երբ իշխանությունը որոշում է ցրել ցուցարարներին, դա անում է կոշտ մեթոդներով՝ առանց որևէ սահմանափակման։

Այդպես էր 2024 թվականին «Սրբազան պայքարի» բողոքի ակցիաների օրերին։ Այն ժամանակ նույն ԱԳՆ-ի մոտ ոստիկանությունն ավելի կոշտ գործողությունների էր դիմում։ Իհարկե, ոչ ոքի կոչ չենք անում բռնություն կիրառել ցուցարարների հանդեպ, սակայն երկակի չափանիշները ակնհայտ են։
Մենք կրկին տեսնում ենք «կլասիկ Փաշինյանի» գործելաոճը. մի կողմից նա ընդունում է ՌԴ ԱԳ նախարարին Երևանում, մյուս կողմից՝ ապահովում է այցի շուրջ բացասական տեղեկատվական ֆոն՝ օգտագործելով քաղաքական դաշտում իր դաշնակիցներին։

Իսկ լրատվական դաշտում իր դաշնակիցները, Լավրովի և Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնում էին հարցեր, որոնց էությունը հանգում էր հետևյալին՝ «Ռուսաստանը Ուկրաինայում ագրեսոր է», «Ռուսաստանը զինել է Ադրբեջանին, ինչի հետևանքով էլ Արցախը կորցրեց իր ինքնիշխանությունը՝ ապա լուծարվեց»։

Եվ ահա այս կետում մենք հասնում ենք Լավրովի այցի կարևոր բովանդակային մասին։ ՌԴ ԱԳ նախարարը ՀՀ մայրաքաղաքում նշեց այն, ինչի մասին Փաշինյանն ու նրա թիմը երկար ժամանակ խուսափում էն խոսել՝ 2020 թվականի եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ձեռք էր բերվել «ջենտլմենական» պայմանավորվածություն, սակայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարությունն այն ամբողջությամբ չեղարկեց։ «Դա ջենտլմենական պայմանավորվածություն էր, համաձայն որի՝ Արցախի կարգավիճակը պետք է հետագայում համաձայնեցվեր կողմերի միջև։ Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ…», — հայտարարել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Լավրովի այն խոսքին, թե «Հայաստանն ու Ռուսաստանը հաղթահարել են փոխադարձ անվստահության փուլը», ապա Երևանում նրա այցի տեղեկատվական և քարոզչական ֆոնը վկայում է, որ իրականությունն այնքան էլ «անամպ չէ», որքան կցանկանար Մոսկվան։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>