Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Բենիամին Մաթևոսյան. «Նոր բանակցող է պետք. հետհաշվարկն արդեն սկսվել է, կեղծ օրակարագերն այլևս չեն աշխատում»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում իշխանությունների պատկերացումներն ու «իրականությունը» ոչ մի կապ չեն ունեցել այն իրականության հետ, որում գտնվում է Հայաստանը: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իրենք ինչ-որ գործողություններ էին իրականացնում, որոնք պատերազմի հանգեցրին: Պատերազմի՝ այն պայմաններում, երբ մենք, փաստորեն, առանց դաշնակիցների էինք մնացել: Հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ նա, դիմելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, փաստացի ասաց՝ թող իրենք հարմարվեն թավշյա հեղափոխության իրականությանը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, թեպետ պատերազմը հակառակը ցույց տվեց, բայց, այնուամենայնիվ, իշխանությունն այսօր էլ իր օրակարգն ունի:

«Անգամ այս խայտառակ փաստաթղթից, հազարավոր զոհերից ու տարածքային կորուստներից հետո փորձում են պահպանել այդ «իրականությունը». այսինքն, մենք կրկին հանգում ենք մի կետի, երբ իշխանությունների ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրապես առկա իրականությանը: Բայց, մեծ հաշվով, Ն. Փաշինյանի իշխանությանն ուղղակի հաշված օրեր են մնացել: Ընդդիմությունը և հասարակության ճնշող մեծամասնությունը հաղթելու է, այս վարչակազմը հեռանալու է՝ իր անփառունակ հետքը թողնելով Հայոց պատմության դասագրքերում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության հեռացման պահանջների վերաբերյալ շրջանառության մեջ դրվող որոշակի թեզերի՝ քաղաքագետը նկատեց. «Ակնհայտ էր, որ իշխանությունն անգամ պատերազմից հետո է փորձելու մանիպուլ յացիոն ինչ-որ մեթոդներ կիրառել: Իրականում դա միակ բանն է, որ իրենց մոտ հաջողվում է: Բայց, իհարկե, վերջնարդյունք չի ունենալու, չի ստացվելու: Օրինակ՝ ընդդիմությունը շատ լավ է գիտակցում, որ այս պահին «մենք պետք է փոխենք այդ փաստաթուղթը» ասելը նոր պատերազմ է նշանակում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ներկայիս իրավիճակում նոր պատերազմը միայն Թուրքիային է ձեռնտու: Եվ տրամաբանական է, որ ընդդիմությունը դրա համար չէ, որ պայքարում է:

Մյուս կողմից՝ ընդդիմությունը շատ տրամաբանական պահանջներ է դնում, շատ տրամաբանական քաղաքական տեքստեր է հնչեցնում առ այն, որ պատերազմի ավարտը և այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, բացի ամեն ինչից, նաև նոր բանակցությունների սկիզբ է: Եվ տրամաբանական է, որ նոր բանակցությունները պետք է վարի այն ուժը, որը ծանրաբեռնված չի լինի ներկայիս կապիտուլ յացիոն խայտառակ փաստաթղթի իրողություններով: Բացի այդ, վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք տեսել ենք այս իշխանությունների գիտելիքների պաշարը, Արցախյան հարցին տիրապետելու աստիճանը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում իրենց պատկերացումները հանգեցրեցին նաև նրան, որ պատերազմի օրերին մենք մենակ էինք մնացել: Ռուսաստանի Դաշնությունը միակն էր, որն իրական օգնություն էր ցուցաբերում պատերազմի օրերին:

Բայց հասկանո՞ւմ եք՝ անմեղսունակություն է հպարտանալ նրանով, որ մենք պայքարում ենք 90 միլիոնանոց Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց ահաբեկիչների դեմ: Պատերազմող երկրի համար միայնակ մնալն անմեղսունակություն է: Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Ն. Փաշինյանը կարող է մնալ, բայց գուցե մենք մեղսունակության կանխավարկածո՞վ ենք նախընտրում լուծել քաղաքական գործընթացը: Եթե այդպես է, ապա տրամաբանական է, որ Հայաստանում իշխանության պետք է այնպիսի քաղաքական ուժ լինի, որը կկարողանա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնել: Բացի այդ, մենք պետք է նոր էջ բացենք Իրանի հետ մեր հարաբերություններում:

Իրենք ևս շահագրգռված են, որ Հայաստանում այնպիսի իշխանություն լինի, որի հետ կարելի է արդյունավետ փոխհարաբերությունների համակարգ կառուցել: Իսկ Ն. Փաշինյանը չի կարող դա անել և չի կարող ոչ թե նրա համար, որ իր հանդեպ հակակրանք կամ նման այլ բան կա, ոչ, խնդիրը շատ պարզ է. երկուսուկես տարին շատ հստակ ապացուցեց, որ այս մարդիկ իրենց պատկերացումներով չեն կարող երկիր ղեկավարել, ու իրենք երկիրը դեպի անդունդն են տանում»:Նրա խոսքով, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում և հարաբերություններ կառուցել, մեզ նոր իշխանություն է պետք: «Դաշտ են գցել նաև մի թեզ, թե ընդդիմությունն աթոռակռիվ է անում: Երկու հանգամանք եմ ուզում առանձնացնել այդ առումով. նախ՝ այսօր Հայաստանն այն վիճակում է, որ դժվար է գտնել մարդու, որը պատրաստ կլինի իր վրա վերցնել պատասխանատվության այն ահռելի բեռը, որը կարող է ընկնել իր ուսերին:

Երկրորդ՝ եթե խոսենք այնպես, ինչպես իրենք են սովոր, այսինքն՝ գռեհիկ տոնով, ապա որոշ չափով սա աթոռակռիվ է: Մասնավորապես՝ այն առումով, որ եթե չլինի այդ աթոռը, հնարավոր չի լինի բանակցություններում որոշակի բաներ փոխել, որոշակի բաներ հստակեցնել, վերջիվերջո, սահմանը այնպես գծել, որ մեր բնակիչները ստիպված չլինեն երկու օր առաջ տեղեկանալ իրենց գյուղը լքելու մասին: Ի վերջո, այնպիսի բանակցող պետք է ունենանք, որը վերջում չի գա ու մեզ փաստի առաջ կանգնեցնի՝ ասելով՝ ոչ միայն, օրինակ՝ Մեղրիով ճանապարհ պետք է անցնի, այլ եկեք ընդհանրապես Մեղրին հանձնենք, այս հարցը «կարգավորվի» ու գնա: Հետևաբար, նոր բանակցող է պետք, որը համապատասխան լիազորություններ կունենա, և տրամաբանական է, որ լիազորություններն այդ աթոռն է տալիս:

Հետևաբար, երևի անգամ ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներն են գիտակցում, որ թեզերն ու մանիպուլ յացիաները, որոնք իրենք են կիրառում ու քարոզում, աղերս չունեն իրականության հետ: Քանի որ մարդիկ, որոնք այսօր դեռ իշխանության են, քաղաքական գործընթացների շրջանակներում ևս պրիմիտիվ են իրենց պատկերացումներում, իրենց թվում է, թե հանրությունն էլ է այդքան պրիմիտիվ»,- ասաց նա՝ շեշտելով, որ «նախկիններ», «սև հանցավոր ռեժիմ», «թալան» և նման այլ թեզերն այլևս չեն աշխատելու: «Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ թշնամին Գորիսի տակ կանգնած է: Սրանից ավելի վատ էլ ի՞նչ պետք է լինի:

Հետևաբար, կեղծ օրակարգերն այլևս չեն աշխատում: Ընդհանուր առմամբ, համոզված եմ՝ դեկտեմբերի 1-ից հետո գործընթացները շատ ավելի արագ կընթանան, և այս անփառունակ իշխանությունը կուղարկվի պատմության աղբանոցը: Ատելության գեներացում, ջարդ, որը մինչ այս իրականացվել էր իրավապահ մարմիններում: Ջարդ, որն իրականացվեց Սահմանադրական դատարանում: Ջարդ, որն իրականացվեց պետական ինստիտուտների կայունությունն ապահովելու գործընթացը խաթարելու ուղղությամբ: Իմ տպավորությամբ՝ այս ամենն ուղղված էր հենց նրան, որ այն X պահին, երբ գիշերային որոշմամբ գրիչի մեկ հարվածով Արցախն ուղղակի կհանձնվեր, իշխանությանը շատ մեծ դիմադրություն ցույց չտրվի:

Բայց, կրկնում եմ, դեկտեմբերի 1-ից հետո պատկերը շատ ավելի պարզ կլինի ու ակնհայտ կդառնա, որ իրենց հանցավոր ծրագիրը, որն այդքան երկար ժամանակ իրականացնում էին, հայ հասարակության կողմից չի ընդունվել ու երբեք էլ չի ընդունվելու: Հետևաբար, ատելության գեներացիան, ինստիտուտների ջարդը չի տալու այն արդյունքը, որը Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ունենալ: Իսկ ակնկալվող արդյունքը հետևյալն է. իրենք ուզում են այս խայտառակությունից հետո ևս շարունակել պաշտոնավարումը, և վեցամսյա ճանապարհային քարտեզը հենց դրան էր ուղղված: Մարդը կարծում է, որ ինքն այս ամենից հետո կարող է պաշտոնավարել:

Այս մարդիկ ընդհանրապես աղերս չունեն ո՛չ ՀՀ-ի հետ, ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ հայկական շահերի հետ: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է մի բան ընդունենք ու անկեղծ լինենք ինքներս մեր առաջ. Նիկոլ Փաշինյան իշխանության ղեկավար ունենալը մեր կոլեկտիվ սխալների ցցուն դրսևորումն է: Նա, ցավոք, այն հասարակության պրոդուկտն է, որում մենք ապրել ենք վերջին տասնամյակներում: Ն. Փաշինյանի հեռացումից հետո երկրի ներսում շատ լուրջ և գլոբալ վերափոխումներ պետք է իրականացնենք: Բոլոր ինստիտուտները վերափոխման, վերաարժևորման կարիք ունեն: Պետք է ինքներս մեզ հարցնենք՝ այս տարածաշրջանում ուղղակի գոյատևո՞ւմ ենք, թե՞ ինչ-որ հարցեր ենք լուծում»,-եզրափակեց Բ. Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>