Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն

Առաջին իսկ օրերից պարզ էր, որ այն, ինչ սկսվել է Արցախում, միայն Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքը չէ, սա թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմն է՝ հեռուն գնացող նկրտումներով: Այս մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են ՀՀ ղեկավար շրջանակները: Նիկոլ Փաշինյանն անգամ այն բնորոշել է որպես Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ծրագրված ցեղասպանության փորձ:

Իսկ Թուրքիայի դերակատարումը աստիճանաբար ավելի բացահայտ ու ցինիկ է դառնում: Պատճառն էլ ավելի քան ակնհայտ է` ՆԱՏՕ-ի անդամ երկրին ո’չ ՆԱՏՕ-ից սաստող կա, ո’չ էլ արևտմյան երկրներից: Թուրքիայի ախորժակը զսպողն ու սաստողը մնում է միայն Ռուսաստանը, քանի որ տարածաշրջանային դերակատարների փոփոխություն և հետևաբար` ցեղասպանություն, առաջինը հենց Ռուսաստանը թույլ չի տա:

Սա իրողություն է, որն արդեն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ իրենց ամենից ամենա արևմտամետ և հակառուս համարող ուժերն ու անձինք են հասկացել և փոխել իրենց հռետորիկան, քանի որ սեղանին պետության և Արցախի գոյության հարցն է դրված:

Ի՞սկ ովքեր են օգնում Թուրքիային այս գործում։ Այս համատեքստում հետաքրքրական է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի` ամիսներ առաջ հրապարակած հոդվածը, որով կոչ էր անում արևմտյան պետություններին աջակցել Թուրքիային, Ռուսաստանի դեմ պայքարում։

Իր հոդվածում Սորոսը նշել էր, որ Ռուսաստանը փորձում էր Բաշար Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում, նաև փորձում էր վերականգնել տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը, որը կորցրել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։ Նա մեղադրում է Ասադին բռնարար լինելու մեջ, Պուտինին՝ Սիրիայում բռնությունների մեջ։ Իսկ Թուրքիան, ըստ նրա, միակն է, որը հոգ է տարել խաղաղ բնակիչների մասին։ Այլ կերպ ասած, Սորոսը Եվրոպային ուղղորդել էր կանգնել Թուրքիայի կողմը և աջակցել նրան: Բոլորը գիտեն, որ Սորոսի ֆինանսավորմամբ շատ կազմակերպություններ են գործում բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Մասնավորապես, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ը ֆինանսավորում է մի քանի տասնյակի հասնող կազմակերպությունների և ՀԿ-ների:

Այդ ՀԿ-ներից շատերը և նրանց ղեկավարները այս օրերին, երբ ամեն կողմերից միասնության կոչեր են արվում, կոնկրետ քայլեր ենք տեսնում, մի կողմ են դրվում բոլոր տեսակի քաղաքական հակասությունները, այս մարդիկ նորից ներքին խժդժություններ են հրահրում, և որ ամենակարևորն է, շարունակում են շատ կոնկրետ տանել հակառուսական քարոզ: Ստացվում է՝ Թուրքիայի բարեկամ Սորոսը իր հիմնադրամով պայքարում է իր բարեկամի թշնամու դեմ, ասել է, թե՝ իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է: Այսօր, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են կրկին ցեղասպանության ենթարկել հայերին, ինչպես Արևմտյան Հայաստանում էր, Սումգայիթում, Բաքվում, երբ Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, Հայաստանում որոշ սորոսական տարրեր կշեռքի նժարներին դրել են գումար ու հայրենիք, և գումարի նժարը ներքև է իջնում։ Ադրբեջանաթուրքական ահաբեկիչները այսօր սպանում են հայ զինվորի ու կամավորին, իսկ այստեղ թրքասիրության քարոզ կա ու նրանց հետ բանակցելու կոչեր։

Իսկ թե, ըստ պարզագույն տրամաբանության ովքեր են ստացվում Հայաստանի թշնամիներն ու բարեկամները, թողնենք առանց մեկնաբանության:

Իշխանությունը պարտավոր է թուրքական ապրանքները արգելելուն զուգահեռ անել երկրորդ քայլը՝ փակել Սորոսի գրասենյակը Հայաստանում։ Այլ տարբերակ չկա, այդ գրասենյակի ֆինանսներով սնվում են մարդիկ, որոնք Հայաստանի կործանման համար են ակտիվ աշխատում։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>