Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է Պատերազմ Արցախում
Ավտոները գալիս ընկնում են փոսը, միշտ խցանում ա, ավտոյի տակերը ջարդում ենք. ահազանգ (տեսանյութ) Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ»

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է գործունեությունը որպես կազմակերպության ցանցի մաս

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս: Այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ:

«2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որի նպատակն է ուժեղացնել կազմակերպության ազդեցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում։

Այս գործընթացը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:

Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։

2023 թ․-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Այս նոր կառույցը մինչև 2025թ․-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։ Բաց հասարակության հիմնադրամները սկսել է գործունեությունը Հայաստանում 1997 թ․ -ին և մինչև օրս ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ օժանդակություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի, ներառյալ՝ հետաքննող լրագրողների, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների:

Հայաստանում 25 տարիների գործունեության ընթացքում Հիմնադրամի առաքելությունն ուղղված է եղել քաղաքացու, անհատի իրավունքի, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը։ Դա դրսևորվել է այնպիսի ծրագրերով ու նախաձեռնություններով, ինչպես Հիմնադրամի օժանադակությամբ Հայաստանում պալիատիվ բուժօգնության և խնամքի ծառայությունների ներդնումն է, հոգեկան առողջության բարելավման միջազգային արդի մոդելների ներկայացումը, սոցիալական արդարության գաղափարի ջատագովությունը կրթության համակարգում, սոցիալապես խոցելի երեխաների համար կրթության բացը լրացնելու ծրագրերը, հետևողական աջակցությունը Հայաստանի փակ և կիսափակ հաստատություներում՝ հոգեկան առողջության հաստատություններում, տարեցների խնամքի տներում, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Վերջին տարիների փորձություններին որպես արձագանք և Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հիմնադրամն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճգնաժամի ընթացքում հրատապ աջակցություն տրամադրելու հասարակության առավել խոցելի խմբերին։ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հիմնադրամն աջակցել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը՝ ֆինանսավորելով ավելի քան 535 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցության ծրագրեր։ Այս աշխատանքներին զուգահեռ Հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստվել, տեղական և միջազգային ատյաններում ներկայացվել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք զեկույցը։ 2020 թ․-ի պատերազմից հետո Հիմնադրամն ինտենսիվ աշխատանք է իրականացրել Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի հետևանքները միջազգային հարթակներում ներկայացնելու և դրանց վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ արձագանք և ներգրավածություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan