Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մենք պատասխանատվությունից չենք խուսափում: Ակնկալում ենք ժողովրդի վստահության քվեն: Պատրաստ ենք վերցնել իշխանական բեռը, կերտել բոլորիս երազանքների Հայաստանը: Մեզ և մեր ժողովրդին ուժ, եռանդ, վճռականություն և հաղթանակ ենք մաղթում:

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք:

Հ.Գ. Իմ ելույթը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ներկայացման ժամանակ:

Մեր երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ: Նորանկախ Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել: Սա կուսակցական, խմբային ընտրություն չէ, որ մենք մրցենք, թե քանի տեղ կունենանք ապագա խորհրդարանում:

Հենց այդ պատճառով է, որ «Մայր Հայաստանը», որը վերջին 3 տարիներին դրական արդյունքներով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, որոշել է մի կողմ դնել կուսակցական շահը և միանալ, հարստացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Մեր որոշումը նաև պայմանավորված էր իմ և Գագիկ Ծառուկյանի՝ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված երկար տարիների գործընկերային հարաբերությամբ:

Հարգելի՛ գաղափարակիցներ,

Մեր ժողովուրդը մեզանից սպասում է լուծումներ․ ինչպե՞ս դուրս գալ այս խիստ վտանգավոր իրավիճակից: Մարդիկ երկու խոշոր խնդրի պատասխան են սպասում՝

1. ինչպես ապահովել անվտանգություն և երաշխավորված խաղաղություն,

2. ինչպես զարգացնել տնտեսությունը և հաստատել սոցիալական արդարություն:

Հարգելի՛ բարեկամներ,

Որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր երկիրը, հաստատել արդարություն, նախ պետք է ապահովենք երկարատև և երաշխավորված խաղաղություն: Մեր ժողովրդին մենք ներկայանում ենք 10 առաջարկով, որոնց մի մասը հիմա կհնչեցնեմ:

Երաշխավորված խաղաղության և անվտանգության մասին

Այն, ինչ այսօր ունենք, ժամանակավոր հրադադար է, ոչ թե խաղաղություն, որի երաշխավորը, ինչպես անկեղծորեն ներկայացրեց ՔՊ-ականներից մեկը, Իլհամ Ալիևն է:

Որևէ մեկը հավատո՞ւմ է Ալիևի երաշխիքներին: Պատասխանը պարզ է անգամ դպրոցականի համար:

Երաշխավորված և կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ապավինել սեփական ուժերին, ունենալ դաշնակիցներ, վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Չի՛ կարելի Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական մանրադրամի ու մեր երկիրը դարձնել բախումների թատերաբեմ:

2008-ի Վրաստանը, այսօրվա Ուկրաինան այն օրինակներն են, որոնցից մենք պետք է դասեր քաղենք: Մի՞թե Արցախի կորուստը մեզ դաս չեղավ: Համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն արդեն ամեն ինչ հասկացել է:

Հարգելի՛ ժողովուրդ,

Մենք վերականգնելու ենք Հայոց բանակը՝ այն դնելով պրոֆեսիոնալ հիմքերի վրա:

Մենք վերականգնելու ենք նաև մեր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները: Օրվա իշխանությունների վարած արկածախնդրային, անխոհեմ ու բացառապես սեփական նեղ շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության արդյունքում մենք հիմա կանգնած ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի նախաշեմին: Դրա հետևանքով կարող են փակվել ավիափոխադրումները, ավելի քան 3 անգամ կթանկանա գազը, գյուղացին կկանգնի մթերքի իրացման խնդրի առաջ, կզրոյացվի դեպի ՌԴ արտահանումը, Ռուսաստանում խնդիրներ կառաջանան հայ գործարարների համար, թույլ չի տրվի այնտեղից գումարներ ուղարկել: Հարց է առաջանում՝ ո՞ւմ է սա ձեռնտու: Պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ Հայաստանին:

Մենք էլ հարցեր ունենք Ռուսաստանին, բայց այդ հարցերը բարձրացնելու ենք՝ դրանք բարեկամաբար լուծելու, մեր երկրի համար օգուտներ ապահովելու, այլ ոչ թե արհեստական հակադրություն ստեղծելու և թշնամանալու նպատակով: Մենք պետք է շահերի համադրում իրականացնենք և փոխշահավետ հարաբերություններ հաստատենք բոլորի հետ:

Պետք է խորացնել հայ-վրացական հարաբերությունները:

ԱՄՆ-ի, Եվրամիության հետ գործընկերային կապերի զարգացումը նույնպես բխում է մեր շահերից: Մասնավորապես՝ պետք է ակտիվ բանակցել դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար: Ութ տարի այս, իբր, արևմտամետ իշխանությունները, սանտիմետր անգամ այս հարցում առաջխաղացում չեն արձանագրել:

Ես հենց դրա համար եմ ասում, որ բոլոր այն պնդումները, թե սա ռուսամետ է, սա՝ արևմտամետ, դատարկ խոսակցություններ են: Կարևոր է որ իշխանությունը լինի հայամետ, այլ ոչ թե աթոռամետ:

Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների հետ կապերի զարգացումը հսկայական տնտեսական օգուտներ կարող է բերել: Ինչո՞վ ենք մենք պակաս Վրաստանից, որն այդ երկրներից միլիարդավոր ներդրումներ է ստանում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա մենք կողմ ենք Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ հաստատելուն՝ առանց նախապայմանների: Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը։ Մեր դիրքորոշումը հետևյալն է.

• Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում՝ կոնկրետ քարտեզով և իրավական հիմքով, • ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հարց, • արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում՝ միջազգային անվտանգության երաշխիքների և միջազգային գործընկերների մասնակցության ներքո, • հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ-երաշխավորների ինստիտուտի ներմուծում, • Հայաստանի ներքին որոշումները չեն կարող կայացվել ադրբեջանական ճնշման տակ, այդ թվում՝ կապված մեր Սահմանադրության հետ:

Արցախի մասին

Բազմիցս ասել եմ, հիմա կրկնեմ՝ ով չի ափսոսում Արցախի կորստի համար, նա սիրտ ու հոգի չունի, իսկ ով հայտարարում է, որ հենց վաղը հետ է բերելու Արցախը, նա խելք չունի կամ խաբում է: Առաջարկում եմ այս պահին ողջունել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Տնտեսական քաղաքականության մասին

Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն։

Մենք ունենք բոլոր հնարավորություններն առաջիկա 5 տարում ավելի քան կրկնապատկել մեր համախառն ներքին արդյունքը:

Մրցունակ տնտեսությանը և հարկային ողջամիտ քաղաքականությանը հասնելու համար մասնավորապես անհրաժեշտ է.

• 10 մարզերում հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի ստեղծել, • Առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ, • տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատվեն շրջանառության հարկից (0 % հարկ), • տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը պետք է սահմանել 1 տոկոսը, • պետք է կրկնակի կրճատել գույքահարկի չափը: Լուրջ խնդիր է բանկային տոկոսների տակ մեր քաղաքացիների ճկռելը: Մենք դեմ ենք վարկային գերությանը և բանկային ռեկետին: Դրա համար մասնավորապես առաջարկում ենք՝ • Մինչև 5 միլիոն դրամ վարկեր ունեցողների համար տույժ-տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում։

Սոցիալական համերաշխության, կրթության և արժանապատիվ թոշակի մասին

2018-ին ժողովրդին խոստացան սոցիալական արդարություն, բայց իշխանավոր դառնալուց հետո հայտարարեցին, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է՝ զուգահեռաբար հաղթահարելով աղքատությունն իրենց գրապաններում ու դատարկ թողնելով իրենց գլուխները պետական կառավարման հարցերում:

Աղքատության հաղթահարումը մեզ համար պատվի հարց է: Թոշակային տարիքի անցնելը չպետք է դատավճիռ դառնա:

• Ամսական կենսաթոշակի նվազագույն չափը 2027թ․-ից փուլային տարբերակով պետք է դարձնել 100.000 դրամ։ • Յուրաքանչյուր տարի թոշակների չափն ավելացնել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով։

Կրթության ոլորտը նույնպես պետք է պետական լուրջ հոգածության ներքո հայտնվի: Պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) պետք է դարձնել անվճար։

Հանրային համերաշխության մասին

Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, թուլացրել են, վախեցրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, հզորացնելու ենք, ապահուսահատեցնելու ենք:

Օրվա իշխանությունը խոստացավ արդար պետություն կառուցել, բայց գրեթե զրոյացրեց հետանկախական շրջանի մեր բոլոր դրական ձեռքբերումները և միևնույն ժամանակ խորացրեց նախկինում առկա բոլոր արատավոր բարքերը: Մենք այս պատկերը պետք է փոխենք՝ ձևավորելով նոր որակի իշխանություն և նոր որակի Հայաստան:

Հարգելի՛ քաղաքացի, ուղիղ քեզ եմ դիմում՝ որպես ընկեր, որպես բարեկամ, որպես քեզանից մեկը:

Հունիսի 7-ին անպայման գնա՛ ընտրատեղամաս և քվեարկի՛ր հանուն մեր երկրի: Գնա, որպեսզի սրանք գնան: Գնա, որպեսզի մնա Հայաստանը: Գնա, որպեսզի նորից չլինեն պատերազմներ, զոհեր, ավերածություններ, կորուստներ, նվաստացումներ: Գնա, որպեսզի մենք երաշխավորված խաղաղություն ունենանք, մեր երեխաներն ապագա ունենան, Հայաստանը չմնա առանց դաշնակիցների: Գնա, որպեսզի մենք բանիմաց և ունակ իշխանություն ունենանք:

Մենք պատասխանատվությունից չենք խուսափում: Ակնկալում ենք ժողովրդի վստահության քվեն: Պատրաստ ենք վերցնել իշխանական բեռը, կերտել բոլորիս երազանքների Հայաստանը: Մեզ և մեր ժողովրդին ուժ, եռանդ, վճռականություն և հաղթանակ ենք մաղթում:

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>