ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է (տեսանյութ) ԲՀԿ նախընտրական քարոզարշավը՝ Հրազդանում և հարակից տարածքներում (տեսանյութ) Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան
11
Իշխանափոխություն Հայաստանում, իշխանափոխություն Երևանում (ուղիղ) Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Պատմությունը կրկնվո՞ւմ է (տեսանյութ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է (տեսանյութ) Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան Ագրարային համալսարանում դիմորդների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով Մակրոնի ձեռքերն արյունոտ են, ինչպես Էնվեր կամ Ջեմալ փաշաներինը (տեսանյութ) ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Ի՞նչ է կատարվում Մասյացոտնի թեմում Արա Գևորգյանը 1000 դհոլով տեսահոլովակ է նկարահանել Արարատ լեռան ֆոնին ԲՀԿ նախընտրական քարոզարշավը՝ Հրազդանում և հարակից տարածքներում (տեսանյութ) Իշխանափոխություն Հայաստանում, իշխանափոխություն Երևանում (ուղիղ) Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան «Սմարթ» կանգառասրահը (տեսանյութ) Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում «Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին

Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:

Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնելով ամենաիսկական արշավանք Հայ առաքելական եկեղեցու դեմ, զանգվածային ռեպրեսիաների ենթարկելով ազգային Եկեղեցու տասնյակ արժանավոր հոգևորականների, վիրավորելով միլիոնավոր հայ մարդկանց կրոնական զգացմունքները՝ Փաշինյանը, միևնույնն է, պարտվեց այդ պայքարում: Ավելին, ինչինչ խարդավանքների ու ճնշումների հետևանքով նրա կողմն անցած տիրադավ մի քանի եպիսկոպոսներն էլ ենթարկվեցին հանրային պարսավանքի ու խայտառակ եղան:

Ու հիմա, Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով, Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ «փոցխին»: Մասնավորապես, իր ՔՊ-ի նախընտրական ծրագրում ինչ-որ չարեփոխումներ է նախատեսել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ:

Մայր Աթոռի վրդովված արձագանքը, բնականաբար, չուշացավ: Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտեց այդ դրսևորումը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ դրույթները մերժելի են, դրանք Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում են։

«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,-հայտարարեց Մայր Աթոռը:

Այս ամենի հետ կապված մեկ այլ նրբերանգ էլ կա: Փաշինյանի ու Հայ առաքելական եկեղեցին ատող նրա քպական նեղ շրջանակի հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե հոգևորականները միջամտում են քաղաքական գործընթացների (թեպետ դա հոգևորականներին արգելված չէ, առհասարակ): Բայց հիմա ստացվում է, որ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներն իրենց ծրագրի մեջ ընդգրկելով՝ Փաշինյանը ինքն է ուղիղ կերպով հոգևորականներին ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին ներքաշում քաղաքական դաշտ:

Ընդհանրապես, Փաշինյանի այդ քայլը՝ Եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոցխին կանգնելը: Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին, հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ: Ընտրությունից 1,5 ամիս առաջ: Դե-դե...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>