Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել կրակի դադարեցման ռեժիմը
Դիտել նաև
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը, և այն հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար օգտագործել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չափազանց կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Դիմում եմ երկու երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար: Հանուն երկու հարևան ազգերի ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարը, և այն խաղաղ բանակցությունների համար օգտագործել»,- ասվում է փաստաթղթում:

