«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ
16
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է

Թուրքիայում Լիբիայի գլխավոր շտաբի պետ Ալ-Հադդադին և նրա թիմին տեղափոխող ինքնաթիռի կործանումը նոր, ավելի մեծ հարցականի տակ դրեց վերջին ժամանակների վիճահարույց իրադարձությունները։

Վրաստանում վթարի է ենթարկվեց  Ադրբեջանից վերադարձող թուրքական ռազմական ինքնաթիռ, որի հետևանքով զոհվեցին  20 զինծառայող։

Թուրքիայի առևտրային նավերը հարձակման ենթարկվեցին Սև ծովում։ Նմանատիպ հարձակումներ տեղի ունեցան նույնիսկ Աֆրիկայի ափերի մոտ։

Այս ամենը պարզապես պատահականությո՞ւն է։ Չափազանց շա՞տ պատահականություններ չեն, հռետորական հարցադրում է անում թուրքական Cumhuriyet  պարբերականը:

Մասնավորապես, օդային տարածքին վերաբերող թեմաները դժվար թե կարող են անկախ լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետևյալ հայտարարության մեջ նշված համատեքստից. «S-400-ի հարցը կլուծվի չորսից վեց ամսվա ընթացքում»։ Իսկ երբ խոսքը վերաբերում է S-400-ին, այն, բնականաբար, դառնում է Թուրքիայի օդային պաշտպանության հարց, նշում է պարբերականը։

Ըստ Cumhuriyet-ի՝ հատկապես կարևոր է այն փաստը, որ այս բոլոր իրադարձությունները, որոնք պահանջում են առանձին քննարկում, տեղի են ունենում հետևյալ կարևորագույն քաղաքական իրադարձությունների ֆոնին։

Առաջին

Արևելյան Միջերկրական ծովում Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսի հարավը որոշում են խորացնել ռազմական և անվտանգային համագործակցությունը Թուրքիայի դեմ։ Երեք երկրները պլանավորում են տարածաշրջանում ստեղծել «Արագ արձագանքման համատեղ ուժեր»։

Երկրորդ

Իսրայելը, Հունաստանը և Հարավային Կիպրոսը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, ցանկանում են վերակենդանացնել երկու հետաձգված նախագիծ՝ 1) EastMed նախագիծը, որը նախատեսված է իսրայելական գազը Կիպրոսի, Կրետեի և Հունաստանի միջով Եվրոպա տեղափոխելու համար, 2) Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքը (IMEC):

Երրորդ

ԱՄՆ-Իսրայել զույգը միջամտում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությանը. Իսրայելը ռազմական հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ, մինչդեռ Միացյալ Նահանգները Զանգեզուրի միջանցքը վերածում է «Թրամփի երթուղու»։

Չորրորդ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» Դամասկոսի հետ ինտեգրումը անմիջականորեն վերաբերում է Թուրքիային։

Թերթը հատկապես նշում է նաև այն հանգամանքը, որ  Ասադի  նախկին ռեժիմի զինված ուժերի շատ ներկայացուցիչներ զանգվածայնորեն լրացնում են քրդերի շարքերը և որակապես փորձում են փոխել ուժերի հաշվեկշիռը Սիրիայի հյուսիսում՝ ի վնաս Թուրքիայի և Սիրիայի կենտրոնական իշխանության:

Հինգերորդ

Իսրայելը շարունակում է օկուպացնել Գոլանի բարձունքները և ընդլայնել իր գերիշխանության գոտին՝ փորձելով ամրապնդել այս դիրքը՝ ռազմական բազաներ հիմնելով և,  հատկանշական է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ հրապարակել է Սիրիայի քարտեզ՝ առանց Գոլանի բարձունքների:

Վեցերորդ

Եվ ամենակարևոր կետը, որի հետ կապված է այս ամենը. Միացյալ Նահանգները փորձում է նոր կարգ կառուցել Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի գերիշխանության ներքո։

Այս վեց գործոնները վերլուծելով՝ թերթը հանգում է նրան, որ Էրդողանի հույսերը, որ Սիրիայում և Անդրկովկասում իր հաջողությունները Թրամփը հաշվի կառնի և Թուրքիային կդիտարկի որպես Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակից, հօդս են ցնդում:

Պարզպես, նշում է պարբերականը, ԱՄՆ-ն ու եվրոպական կենտրոնները փորձում են թուրքերի միջոցով չեզոքացնել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունները: Իսկ Թուրքիան դիտարկվում է այս ծրագրերում՝ որպես մանրադրամ:

Թուրքական պարբերականին զայրացնում է այս մոտեցումը, և այն հռետրոական հարցադրում է կատարում: Իսկ արդյո՞ք շահավետ է Անկարային կատարել այս դերը, մանավանդ, որ նույնիսկ կա վտանգ, որ Թուրքիային կարող են բախման հասցնել Ռուսաստանի դեմ, որից հաստատ չի շահի Անկարան, եզրափակում է իր վերլուծությունը թուրքական պարբերականը:

Մեր կողմից նշենք, որ բուն Թուրքիայում լուրջ քննարկումներ են ընթանում, թե որ ուղիով պիտի զարգանա այդ երկիրը, նեոօսմանյան նախագիծն առաջ տանելո՞վ, թե՞ գլխավորը պիտի զարգացնել պանթուրանական նախագիծը:

Առաջինի պարագայում դժվար վիճակում կարող է հայտնվել Ադրբեջանը, որը պիտի ընտրություն կատարի Թուրքիայի և Իսրայելի միջև: Իսկ երկրորդ տարբերակում Թուրքիան կարող է բախվել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ, որից շահած դուրս գալու ոչ մի հնարավորություն Թուրքիան չունի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>