Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում էր գտնվում  փետրվարի 5-ին՝ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Այցելությունից կարճ ժամանակ առաջ,   նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում   հայտարարել էր, որ «հիբրիդային պատերազմ» տերմինը անտեղի է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները նկարագրելիս, սակայն կան մտահոգություններ, որոնք Երևանը բացահայտ կերպով նշում է։

Հիշեցնենք, որ հենց Սիմոնյանն էր անցյալ տարվա գարնանը հայտարարել, թե իբր Մոսկվան Հայաստանի դեմ   «հիբրիդային պատերազմ է» սկսել:

Նրա այս ձևակերպումները ոչ մեկին չեն զարմացրել, քանի որ հենց նա է համարվում Փաշինյանի թիմի ամենահետևողական հակառուսական տրամադրված գործիչներից մեկը:

Ռուսական կողմը նրան հրավիրել էր մեկ պատճառով. ցույց տալ Փաշինյանի վարչակազմին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և իրենք կարող են դիմել «կոշտ միջոցների»:

Մոսկվայի նման քայլը նաև պայմանավորված է Հայաստանում  սպասվող հերթական ընտրություններով, որտեղ Փաշինյանի թիմը փորձելու է խաղարկել «հակառուսական խաղաթուղթը»:

Այն, որ դա այդպես է, տեսանելի է իշխող թիմի լրատվամիջոցներում:

Ավելին, ռուսները զայրացած են, որ հենց Փաշինյանի թիմի խնդրանքով է ԵՄ  ԱԳ հանձնակատար Կայա Կալասը  հայտարարել, որ Մոսկվան վարում է Հայաստանի դեմ, իբր, «հիբրիդային պատերազմ»:

Ալեն Սիմոնյանի այն պնդումը, թե՝ «Հայաստանը որևէ քայլ չի կատարելու Ռուսաստանի դեմ», ոչ մեկին չհամոզեց:

Քանզի, ըստ ռուսական դիտորդների, արդեն Մոսկվան հասկացել է, որ Փաշինյանը վարում է իրեն բնորոշ «օրվա քաղաքականություն»:

Նրա խոսքերին Մոսկվայում զրոյական վստահությամբ են վերաբերվում:

Մանավանդ, որ Փաշինյանը  ցույց է  տվել, որ պայմանավորվածությունների և իր խոստումը պահելու առումով, խիստ անվստահելի գործիչ է:

Իսկ անցյալ տարի, երբ Փաշինյանի կառավարությունը օրենք ընդունեց ԵՄ-ին  միանալու վերաբերյալ, վերջնականապես ցույց տվեց, թե ով է իրականում Փաշինյանը և ինչ նպատակներ է հետապնդում:

«Մարդ, ով հանձնել է սեփական երկրի տարածքը և անտուն է թողել 120 հազար իր համաերկրացիների, առավել ևս  կհանձնի իր ռազմավարական գործնկերոջը և դա փայլուն հասկանում են Կրեմլում», -ասաց ռուս  փորձագետներից մեկը, ով մոտ է կանգնած Կրեմլին:

Ըստ նրա՝ Կրեմլում արդեն որևէ պատրանք (իլյուզիա) չկա Փաշինյանի հանդեպ:

Այստեղ քաջ գիտակցում են, որ ներկա դրությամբ Փաշինյանը վախենում է բաց ձևով հակադրվել Մոսկվային՝ զուտ գալիք ընտրություններով պայմանավորված: Եվ Մոսկվայում բոլորն են հասկանում, որ եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ապա թե՛ Հայաստանի վիճակը, որպես պետություն, խիստ կվատթարանա, թե՛ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում էլ ավելի կթուլանան:

Ահա թե ինչու են Անկարան և Արևմուտքը ամեն գնով ցանկանում, որ Փաշինյանը վերարտադրվի:

Այլ հարց է, որ իրավիճակն այն աստիճանի պարզ է, որ  Մոսկվայում չեն հավատում, որ հայ ժողովուրդը կընտրի սեփական ինքնաոչնչացումը:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հանդեպ անվստահությանը, որն այսօր առկա է Հայաստանում, ապա ըստ ռուս այդ փորձագետի, այստեղ երկկողմանի մեղավորություն կա, որը չի կրում էքզիստենցիալ բնույթ:

Հետաքրքիր էր, որ Մոսկվա այցի ժամանակ, թույլ էր տրված Սիմոնյանի այցի կապակցությամբ բողոքի ցույցեր կազմակերպել: Մի բան, ինչին ռուսական իշխանությունները միշտ զգուշորեն են վերաբերվել:

Մինչդեռ այս անգամ, այդ ցույցերը թույլ էին տվել անցկացնել:

Ռուս փորձագետների կարծիքով, առանձնակի սուր էին նաև Լավրովի հետ հանդիպման ընթացքում վերջինիս  գնահատականները:

Այստեղ էլ, ռուս փորձագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ Փաշինյանի իշխանության հանդեպ Մոսկվայում հենց այդ երկրի ԱԳՆ-ում են համեմատաբար ավելի լոյալ վերաբերվել:

Հենց այդ պատճառով էլ՝ Լավրովը այս այցի ընթացքում փորձեց  ցույց տալ, որ այդ փուլն արդեն ավարտված է, և Փաշինյանի իշխանությունն այլևս չի կարողանալու շարունակել  խաբել Կրեմլին, և, մասնավորապես, իրեն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Կարող եք դիտել նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման արձանագրային մասի տեսանյութը՝ Ռուսաստանի ԱԳՆ յութուբյան պաշտոնական էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>