Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան

Ադրբեջանի ներսում հասարակական տրամադրությունների մասին

Երեկ շատ հետաքրքիր մի երևույթ գրանցվեց Ադրբեջանում, որի վրա արժե ուշադրություն դարձնել։

Ինչպես գիտեք Ադրբեջանում ինֆորմացիոն վակուում է. բացի պաշտոնականից գրեթե ոչ մի այլ տեղեկատվություն չի հրապարակվում։ Սոցցանցերը ևս սահմանափակումներով են աշխատում։Այդպիսի պայմաններում պետությունը և առաջին հերթին՝ Իլհամ Ալիևն է դարձել տեղեկության գլխավոր աղբյուրը և հասարակությունը հենց իրենից է սպասում գլխավոր լուրերը ռազմաճակատի մասին։ 

Նման իրավիճակում երեկ առավոտյան՝ Գյանջայի վրա մեր հարվածներից անմիջապես հետո, ադրբեջանական սոցցանցերում տարածվեց մի հեշթեգ՝ «#AliBaşKomandanCavabVerBizə», որ բառացի թարգմանվում է՝ «Գերագույն գլխավոր հրամանատար, պատասխան տո՛ւր մեզ»։ Ի սկզբանե այս հեշթեգով ժողովրդական լայն զանգվածները դիմում էին նախագահ Ալիևին՝ ակնկալելով վերջինիս կողմից պատասխան, թե երբ է նա հրաման տալու պատասխան հարված հասցնելու Հայաստանին՝ վերջինիս «պատժելու ու վերջնական ոչնչացնելու» համար։ Այս ցանցային մոբիլիզացիան տարերային բնույթ ուներ և ողջունվում էր իշխանությունների կողմից։

Սակայն օրվա ընթացքում աստիճանաբար այս հեշթեգով սկսեցին հայտնվել հաղորդագրություններ, որոնցում ժողովուրդը իր զայրույթն էր արտահայտում Ալիևի ռեժիմի նկատմամբ և պատասխան էր պահանջում բոլոր մեղքերի ու հանցագործությունների համար, այդ թվում՝ տասնյակ զոհերի ու պատերազմը տանուլ տալու համար։ Այս առումով զուգահեռ տարածում գտավ ևս մեկ հեշթեգ՝ «Ոչ մեկի հորը պարտական չենք»՝ ակնհայտորեն ակնարկելով Հ. Ալիևին և նրանից ժառանգություն ստացած Ի. Ալիևին։ Ահա այդ թեմայով ժողովրդական բանահյուսության մեկ վառ օրինակ.

Verilən can, axıdılan qan bizim 

Yox olsun diktator, Heydərçi rejim 

(Տրված զոհը, թափվող արյունը մերն են,

Թո՛ղ կորչի բռնապետը, Հեյդարի ռեժիմը։)

Տեղի ունեցածը տիպաբանորեն շատ նման է հուլիսյան հայտնի ցույցին Բաքվում, երբ իշխանության թողտվությամբ Ղարաբաղը պահանջող հայրենասերների տարերային ցույցը ինչ-որ պահից վերաճեց իշխանությունների դեմ բողոքի ցույցի (այդ մասին տե՛ս իմ մանրամասն գրառումը՝ https://t.me/varuzhandragoman/459)։

Ինչի մասին է սա վկայում։

Ադրբեջանում իշխանությունները գնալով ավելի մեծ խնդիր են ունենում հասարակության հետ հաղորդակցվելու գործում. դժվար է լինելու արդարացնել հազարավոր զոհերը (որոնց մասին մենք իմանում ենք նույն սոցցանցերում դժգոհ գրառումներից), հատկապես՝ եթե որպես ադրբեջանական կողմից լիարժեք ձեռքբերում ցույց են տրվում միայն մի քանի դիրքային նվաճումներ։ Հենց սրանով պետք է բացատրել Ալիևի ռեժիմի կողմից վերջին երկու օրվա անդադար փորձերը՝ նվաճելու Հադրութ քաղաքը, որպես խորհրդանշական մեծ ձեռքբերում։ 

Ավելին, պատերազմի շարունակության պարագայում հնարավոր ձեռքբերումների անհամեմատելիությունը ծախսված ռեսուրսների և հազարավոր կորուստների հետ անխուսափելիորեն բերելու է Իլհամ Ալիևից՝ որպես պատերազմի կազմակերպչից լայն դժգոհություն, որի սաղմերը արդեն այսօր սպրդում են նույնիսկ տեղեկատվական բլոկադայի պայմաններում։ Ադրբեջանցիները դժգոհում են, որ Ալիևն ունակ չէ հաղթել իրենց ընկալմամբ հեշտ պատերազմում։

Անհրաժեշտ է նշել նաև, որ խոսք չկա Ադրբեջանի հասարակության ներսում Արցախից հրաժարվելու մասին։ Ադրբեջանական հասարակությունը գրեթե լիարժեք կերպով ընկալում է Արցախը որպես մի «Պաղեստին»՝ արդարության, լավ ապագայի ու հայրենիքի գլխավոր խորհրդանիշ։ Ուստի ակնկալել, որ Ադրբեջանում իշխանափոխությունը կարող է փոխել առկա իրողությունը, սխալ է։ 

Հետևաբար, Արցախի հարցի վերջնական լուծումը Ադրբեջանի ռազմական պարտությունն ու Ադրբեջան պետության կործանումն են։ Այլ սցենարների դեպքում Ադրբեջանը չի համաձայնվի որևէ հավակնությունից ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի ու ՀՀ այլ հատվածների հանդեպ։

***

կարդացե՛ք նաև թելեգրամում՝ https://t.me/varuzhandragoman

Արևելագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>