Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ)
16
Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ Գարեգին Բ-ին Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ) Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է մերը դարձնենք. Սամվել Կարապետյան Մահացել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը NAN-ը հետ են կանչել շուկայից. Ի՞նչ է ասում ՍԱՏՄ-ն Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Էսօր էս ինչ օր է՝ տարվա վերջով. պարոն Հովհաննսիյան կարող է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել...Ո՞չ, ափսոս. Տիգրան Ավինյան «Հաց և տեսարան», «խրախճանք ժանտախտի ժամանակ». սրանք են այն երկու կարգախոսները, որոնցով Փաշինյանն առաջնորդվում է՝ ամբողջովին դեգրադացնելով հասարակությունը. քաղաքագետ ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Զինվորական ծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տրվեց Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Միքայել Սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո «9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ)

«Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մեր կյանքն ու քաղաքականությունը անխուսափելիորեն կապված են մեր ապրած տարածքի աշխարհագրության հետ։ Դուր է գալիս դա, թե ոչ, սակայն այդպես է։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի իրական անկախության ու ինքնիշխանության, հետևաբար ամուր պետականության ու մեր՝ Հայաստանում ու նույնիսկ Սփյուռքում ապրող հայերիս զարգացման գլխավոր գրավականը վերջին 100+ տարիներին եղել է փոխկապակցված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան երեք շրջանների՝ Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի հետ։

Հայաստանը որպես պետություն, իսկ մենք որպես հավաքական հանրություն նույնիսկ ամենանվազ ռեսուրսներով հաջողության ենք հասել միայն այն ժամանակ, երբ պայքարել ենք այդ բնիկ հայկական տարածքների վրա մեր ինքնիշխանությունը հաստատելու համար։ Նույնիսկ դեռ վերջնական հաջողության չհասած՝ այդ պայքարը խթանել է մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև արդյունաբերություն։ Երբ դադարել ենք պայքարել, միանգամից պարտվել ենք ոչ միայն այդ տարածքներում, այլ ընդհանուր՝ դեգրադացիա, կորուստներ, թշվառություն, բևեռացում, այսօր՝ խցանումներ և այլ կենցաղային խնդիրներ։ Այլ բառերով՝ պայքարն է մեր զարգացման գլխավոր գրավականը, ոչ թե ստրկացվածությունը (նոր քպ-ական հայերենում վերջինը կոչում են «խաղաղություն» բառով)։ Սա իդեալական գիտեն ու հասկանում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Հետևաբար տարբեր միջոցներով խրախուսում են մեզ չպայքարել՝ խոստանալով ստրկություն։ 2025 թ. սեպտեմբերի 2-ն է։ Այնպես է ստացվել, որ այսօր ևս մեր զարգացման պայքարի խորհրդանիշը նորից փոխկապակցված է Արցախի ու Սյունիքի հետ։ Ոչ թե զուտ տարածքի կամ այնտեղ հազարամյակներով ապրող հայության, այլ Արցախ-Սյունիքի՝ որպես հայկական ինքնիշխանության ու զարգացման գլխավոր գրավական։ Կլինի պայքար դրանց համար, կունենանք նոր ու զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն, իմաստ ունեցող կրթություն, աճող բնակչություն և այլն։ Չի լինի, աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի։

Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը, որ զարգանամ ու զարգացնեմ։ Դրա համար նաև այսօր եմ լինելու Ազատության հրապարակում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan