Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան

Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտում տեղակայված «հայկական ուժերը հրթիռակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակչությանը». սրանով փորձ է արվում «արդարացնել» Ստեփանակերտի հուժկու հրետակոծումը

Ադրբեջանը առավոտվանից պաշտոնապես հայտարարում ու տարածում է, որ Ստեփանակերտում տեղակայված «հայկական ուժերը հրթիռակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակչությանը»։
 
Ակնհայտ է, որ սրանով փորձ է արվում «արդարացնել» Ստեփանակերտի հուժկու հրետակոծումն ու հրթիռակոծում, որ սկսվել է վաղ առավոտից։ Թշնամու մարտավարությունը շատ պարզ է. քաղաքացիականներին թիրախավորելով՝ ահաբեկել մեզ, շարքից հանել մեր ենթակառուցվածքները և փորձել նոր հակահարձակում իրականացնել։ Ընդ որում, այս մարտավարության հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից հայերի հոգեբանության պարզունակ ընկալումը, իսկ որոշ դեպքերում նաև սեփական վարքի ու պատկերացումների պարզ արտածումը մեզ վրա։ Հենց սա է պատճառը, որ այս մարտավարությունն ի սկզբանե սխալ է, այն հնարավորություն չի տալիս հասնել արագ հաջողության և որպես արդյունք՝ լուրջ դիսոնանս է առաջացնում թշնամու մոտ։Նման թերհաշվարկի վառ օրինակ է սիրիացի վարձկանների ներգրավումը այս պատերազմում։ Սեփական վախերը իսլամական ծայրահեղականներից ու վարձկաններից վստահություն են ներշնչել Ադրբեջանի ղեկավարությունը, որ հայ հանրությունը կսարսափի ահաբեկչական խմբերից ու վախից խելակորույս կփախչի։ Իրականության մեջ, սակայն, ինչպես տեսնում եք, տեղի է ունենում ճիշտ հակառակը։
 
Արդյունքում՝ Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց չի գրանցում անհրաժեշտ արդյունքները և սկսում է թե՛ հենց իրեն, թե՛ սեփական հանրությանը «կերակրել» գոյություն չունեցող գյուղերի նվաճումով կամ հերթական «հերոսական» ձեռքբերումով։ Ընդ որում՝ դրան մասնակցում է նաև երկրի ղեկավարը, որպեսզի արժանահավատ դարձնի այս քարոզչությունը։
 
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մենք կտեսնենք նման թերհաշվարկների այլ դրսևորումներ։ Ինչպես կռահում եք, թերհաշվարկների կենսունակության ապահովումը առաջին հերթին կախված է թիկունքից՝ մեզանից։ Առանց խուճապ ու միասնական պետք է անցնել այս պատերազմի միջով, որը նոր սկզբի մեկնարկ է դառնալու։
 
հ.գ. Որպես ականատես կարող եմ ասել, որ Ստեփանակերտում միջավայրը այս հոգեբանական թերհաշվարկի լավագույն օրինակն է։ Երեկ գիշեր ապաստարանում մենք ոչ միայն աշխատում էինք, այլև как ни в чем не бывало նշում էինք ծննդյան տարեդարձ, որի գլխավոր մաղթանքը՝ խաղաղությունն ու հաղթանակն էին։
 
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>