Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը

Հա՛յ ժողովուրդ, արայիկհարությունանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը

ՖԲ-ով սովորաբար հանդես չեմ գալիս։ Բայց գալիս է մի պահ, լռելն անհամեմատ դժվար է, քան խոսելը։ Այսօր Հայ Եկեղեցու պատմություն առարկան հանվում է դպրոցական ծրագրերից։ Հարց է ծնվում՝ ինչո՞ւ, ո՞րն է հիմնավորումը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ առարկան կա՛մ պետք է խանգարեր աշակերտին մյուս առարկաները յուրացնելուն, կա՛մ բացասական ազդեցություն ունենար նրա աշխարհընկալման վրա։ Առարկան ծրագրերից հանողները որևէ հոդաբաշխ ձևակերպմամբ վերը նշված պատճառների վերաբերյալ փաստարկումներ չի արել։ Հանում են, և վերջ։ Արտն իրենցն է՝ բակլան խաշած են ցանում։

Այս խնդրով քանիցս հանդես եմ եկել, փորձել հակառակ տեսակետի հետևորդներին բացատրել այդ առարկայի անհրաժեշտությունը, բայց, ինչպես ասում են, որևէ համոզիչ փաստարկում այդպես էլ չեմ լսել։ Սին են այն պնդումները, թե այդ առարկայի դասավանդմամբ կրոնական քարոզչություն է իրականացվում։ Նաև համոզիչ չէ այն վկայակոչումը, թե աշակերտների մեջ կան այլ դավանանքի հետևորդներ։ Նախ՝ Հայոց Եկեղեցին որևէ մեկին իր հավատքը չի պարտադրում, ապա՝ ակնհայտ է, որ զանազան աղանդներ խղճի ազատության կեղծ ձևակերպման տակ սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Այս մասին բազմաթիվ են հրապարակումները։ Կան այլ կարծիքներ ևս, ու այդ մասին խոսելն այս առումով ավելորդ եմ համարում։

Ինձ առավելապես հետաքրքրում է ոչ թե փաստը, թե է Հայ Եկեղեցու պատմությունը հանվում է դպրոցական ծրագրերից, այլ դրա պատճառը, այսինքն՝ ինչուն։ Փաստերի պարզ զուգակցումը բերում է տարօրինակ եզրակացության։ Բազմաֆունկցիոնալ նախարարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը, որի անցած ճանապարհն ու կապը կրթության, մշակույթի, հայոց պատմության ու առհասարակ հայկականության հետ առնվազն կասկածելի է, եթե չասեմ՝ բացակայում է, մեղմ ասած՝ կապ չունի ազգային արժեքների հետ։ Ավելին՝ նա ատում է ամեն հայն ու հայկականը՝ դրանք քողարկելով եվրոպականության, արդիականության ու այլ ձևականությունների տակ։ Հիշո՞ւմ եք հայ հոգևորականի հետ նրա հանդիպումը դպրոցում և քաջնազարական արտահայտությունը։ Կամ նրա լուռ համաձայնությունը Հայոց Վեհափառի դեմ կազմակերպված կապիկությունների հետ և դրանց կազմակերպչին Գյումրիի համալսարանի ռեկտոր նշանակելը։ Կամ իսլամաթուրքական արշավանքը հայոց լեզվի, պատմության, գրականության ու մշակույթի հանդեպ։ Փաստերը ոչ միայն խոսում, այլև ճչում ու ահազանգում են։

Տողերիս հեղինակը այս մասին ահազանգել է դեռևս 1ու05 տարի առաջ։ Դժբախտաբար, իմ մռայլ կանխագուշակումները դանդաղ, բայց հաստատուն կերպով իրականանում են։ Այսօր հանվում է Հայ Եկեղեցու պատմությոն առարկան, փոխարենը մտցվում է սեռական այլանդակության քարոզչություն, հայոց լեզուն դարձվում է ոչ պարտադիր, փոխարենը անհայտ է՝ ինչ է դրվում, հայ դասական մշակույթի փոխարեն հուզանք ու զանգ ու Աստված գիտե՝ էլ ինչ այլանդակություն։ Սեռափոխված պղծության վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորում։ Ո՞րն ասես, որը թողնես։

Ուշքի ե՛կ, հա՛յ ժողովուրդ, արայիկհարությունանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը՝ Լեզուն, Հավատքը, Ընտանիքը։ Նրանք ջնջում են քո Հիշողությունը։

ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>