Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ)
18
ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու (տեսանյութ) Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Փաշինյանը մտել է նեոբոլշևիկի կերպարի մեջ (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ)

Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման

Ամերիկյան այս հեղինակավոր վերլուծական կենտրոնի համոզմամբ, անցյալ տարի կնքված եռակողմ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կենսունակ չի լինի մի շարք պատճառներով:

Ըստ այդ կենտրոնի՝ կողմերից ոչ մեկը անկեղծ նպատակներ չի հետապնդում, որ տարածաշրջանում իրապես խաղաղություն հաստատվի:

Նրանցից ամեն մեկը ձգտում է իր խնդիրը լուծել:

Ամերիկյան կողմի համար կարևոր է ավելի շատ իմիջային դիվիդենտներ ստանալը, դրանով Թրամփը փորձում է ցույց տալ, որ իր արտաքին քաղաքական ոլորտում նոր հաջողություններ է գրանցում:

Փաշինյանի համար կարևոր է, որ Հայաստանում նա ընկալվի միակ «խաղաղություն» հաստատողը, որպեսզի դրա միջոցով կարողանա վերարտադրել իր իշխանությունը:

Իսկ Ալիևի համար, այս նախագիծը միջոց է, որպեսզի Ադրբեջանի դիրքերը ամրապնդի Հայաստանի հարավում և հետագայում կարողանա Հայաստանը թուլացնել՝ ցամաքային ամուր   կապ հաստատելով Նախիջևավանի հետ:

Ըստ ամերիկյան այս կենտրոնի՝ Ալիևի նպատակներից է նաև է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, փորձելով նեղել իր մրցակից Փաշաևների և Թալիբովների կլաններին:

Ի՞նչ  խնդիր է փորձում լուծել Ալիևը՝ փաստացի վերացնելով Նախիջևանի ինքնավարությունը

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ, Իլհամ Ալիևը հաստատեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) նոր սահմանադրությունը։ Հիմնական փոփոխություններից մեկը Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նախաբանից հղումների հեռացումն էր, որոնցում նշվում էր, որ Մոսկվան և Անկարան համաձայն են ՆԻՀ-ի գոյությանը՝ Բաքվի պաշտպանության ներքո։

Սա կարող է կոսմետիկ փոփոխություն թվալ, բայց իրականությունն ավելի բարդ է։ Այն ընդգծում է, որ ՆԻՀ-ը գոյություն ունի ոչ թե խոշոր տերությունների միջև հավասարակշռության, այլ բացառապես Բաքվի բարի կամքի շնորհիվ։

Ըստ նոր  փաստաթղթի՝  ինքնավար մարզի ղեկավարը այլևս տեղական խորհրդարանի խոսնակը չէ, այլ Ադրբեջանի նախագահն է:

Ինքնավար մարզի կառավարությունը նույնպես այլևս չի ենթարկվում պատգամավորներին, իսկ նախարարների կաբինետն այժմ հաշվետու է բացառապես Բաքվին: Վերջապես, Ադրբեջանի առաջնորդը իրավունք է ստանում լուծարել խորհրդարանը, եթե այն «չի կատարում իր պարտականությունները»:

Ինչո՞ւ հենց այս պահին Ալիևը որոշեց իրականացնել այս փոփոխությունները:

Ըստ ամերիկյան և ռուսական փորձագետների՝ պահը Ալիևը ընտրել է հետևյալ պատճառով:

Իր մեկուսացվածության շնորհիվ Նախիջևանի  Հանրապետությունում  զարգացել էր  յուրահատուկ քաղաքական մշակույթ։ Տեղական կլանները  կարողացել էին, ոչ միայն պահպանել իրենց հարաբերական ինքնուրունությունը Բաքվից,   այլև  կարողանում էին հաջողության հասնել բուն Ադրբեջանում և, մասնավորապես, Բաքվում։

Մինչդեռ Ալիևի համար արդեն իսկ իր կնոջ՝ Փաշաևների կլանի աճող  ազդեցությունը նյարդայնացնող էր:

Արցախյան պատերազմում հաղթանակ տանելուց հետո, Ալիևը շեշտակիորեն ամրապնդեց իր կլանի դիրքերը երկրում:

Եվ ահա, Սյունիքում իր դիրքերը ամրապնդելուց հետո, Ալիևը պատրաստվում է արդեն վերջնականապես ջախջախել Նախիջևանյան Թալիբովների կլանը:

Իսկ այդ հարցում ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչումը ուղղակի նվեր կարող է դառնալ:

Սակայն իրանա-ամերիկյան վերջին  հակամարտությունը կարող է խառնել այս ծրագրերը:

Իսկ Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը չկարողանա վերարտադրել իր իշխանությունը, ապա դրա արդյունքում Ալիևի երազանքները Նախիջևանի վերաբերյալ այդպես էլ կարող են երազանքների մակարդակի մնալ:

Եթե Հայաստանում լիներ գիտակից ազգային իշխանություն, ապա այս հարցում գոնե շեշտադրումների մակարդակով կարող էր ազդել այս ամենի վրա:

Սակայն Հայաստանում երբեք գիտակից, լուսավորչական իշխանություն չի եղել, առավել ևս՝ Փաշինյանի կառավարման ժամանակ, նման հաշվարկներ կատարելը կլիներ անիմաստ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>