Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ)
18
Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու (տեսանյութ) Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Փաշինյանը մտել է նեոբոլշևիկի կերպարի մեջ (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել

Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ

Թուրքիայի նախագահ  Էրդողանը վերջերս  հայտարարեց, որ իր երկիրը կարող է գործել Իսրայելի դեմ այնպես, ինչպես գործել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Սակայն Թուրքիայի ռազմական կարողությունների մանրակրկիտ վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության. ցանկացած նման փորձ դատապարտված է ձախողման: Այնուամենայնիվ, կա մեկ այլ սցենար, որը ոչ պակաս վտանգավոր է, քան ուղղակի ներխուժումը, որը Իսրայելի պաշտպանության ուժերը  պետք է լրջորեն քննարկեն, նշեւմ է իսրայելական Israel Hayom պարբերականը :

Այս հայտարարությունը կոնկրետ հարցեր է առաջացնում. կա՞ արդյոք որևէ ճշմարտություն թուրք առաջնորդի խոսքերում: Արդյո՞ք Անկարան իսկապես ունակ է իրական ռազմական սպառնալիք ներկայացնել հրեական պետության համար, նշում է պարբերականը:

Գործնականում, 1974 թվականին Կիպրոսի ներխուժումից ի վեր, Թուրքիան չի իրականացրել օտարերկրյա տարածքների լիակատար զավթմանն ուղղված լայնածավալ ավանդական արշավանքներ։ Այնուամենայնիվ, այն զգալի ցամաքային գործողություններ է իրականացրել Սիրիայում և Իրաքում։

Պետք է հասկանալ, որ Թուրքիայի գործողությունները երկու ճակատներում էլ ուղղված լինելով  հարևան երկրների դեմ,  հիմնականում պայմանավորված էին քրդական սպառնալիքին հակազդելու ցանկությամբ, որը Անկարան համարում է իր ազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավեր:

Ինչ վերաբերում է Լիբիային և Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ թուրքական ներգրավվածությունը շատ ավելի համեստ ռազմական ներկայություն էր՝ սահմանափակված խորհրդատվություններով, հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, զենքի մատակարարմամբ և տեղական ուժերի աջակցությամբ, այդ թվում՝ սիրիացի վարձկանների տեղակայմամբ, նշում է պարբերականը:

Հնարավո՞ր է պատկերացնել ռազմածովային ուժերի դեսանտի կիրառման  սցենար։ Թուրքական նավատորմը իսկապես տարածաշրջանի ամենահզորներից մեկն է, սակայն Իսրայելի ափին լայնածավալ դեսանտային գործողությունը ռազմական առումով անհնար է թվում ներկայիս պայմաններում։ Նման գործողությունը կպահանջի կայուն ծովային և օդային գերակայություն, ինչպես նաև զորքերի մեծ կոնտինգենտի տեղակայում, նշում է պարբերականը։

Նման փորձի հաջողության հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ այն կբախվի Իսրայելի հզոր համակցված պատասխանին, որը կներառի նավատորմը, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգերը և հետախուզական միջոցները: Նման պաշտպանությունը կապահովի թշնամու վաղ հայտնաբերումը, դեսանտային ուժերին հարվածներ հասցնելը նրանց առաջխաղացման ընթացքում և խորը թիկունքում, ինչպես նաև ներխուժող ուժերի չեզոքացումը՝ նախքան նրանց ափամերձ գծին հասնելը, նշում է պարբերականը:

Ինչ վերաբերվում է օդային հարձակման հնարավորությանը, ապա ըստ պարբերականի, Իսրայելի ռազմաօդային ուժերը անհերքելի առավելություն ունեն իրենց թուրք գործընկերների նկատմամբ՝ թե՛ գործառնական պատրաստվածության, թե՛ իրենց ավիացիոն նավատորմի որակի առումով։ Սա ճշմարիտ է նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի վերջին տարիներին իրականացված արդիականացման ջանքերը, ներառյալ նավատորմի թարմացումը և Եվրոպայից Eurofighter կործանիչներ գնելու ծրագրերը։ Մինչ օրս, որոշ լուրերի հակառակ, Միացյալ Նահանգները դեռևս չի սկսել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային։

Եզրակացությունը հստակ է. Իսրայելի վրա ուղղակի ցամաքային կամ ծովային ներխուժումը քիչ հավանական է, գոնե մոտ ապագայում, նշում է պարբերականը։

Սակայն, ըստ իսրայելական այս պարբերականի, Թուրքիան կարող է գործել Իսրայելի դեմ, աջակցելով սունի ծայրահեղականներին, Իսրայելի հյուսիսում:

Եվ հատկապես այս շարքում Անկարան կարող է օգտագործել Սիրիայի ներկայիս ռեժիմը:

Ճիշտ է, այս պահին, դեռ Սիրիան պատրաստ չէ այդ դերին, սակայն հեռավոր ապագայում դա  կարող է իրատեսական դառնալ:

Վերջում եզրակացնելով, թե Էրդողանի սպառնալիքները՝ ուղղված Իսրայելին, ինչ կարող են նշանակել, հրեական այս պարբերականը այն եզրահանգմանն է գալիս, որ մոտ ապագայում, Էրդողանի սպառնալիքները Իսրայելի հանդեպ, «հաչան շան պես մի բան են»:

Սակայն, նշում է իսրայելական պարբերականը, Էրդողանի աճող նկրտումները՝ Թուրքիան սուննի աշխարհի առաջնորդը դարձնելու, զուգորդված նրա նեոօսմանյան նկրտումների հետ, կարող են, ի վերջո, նրան դրդել քայլեր ձեռնարկել իր սովորական ռազմատենչ հռետորաբանությունից այն կողմ։ Իսրայելը պետք է զգոն մնա և ուշադիր հետևի Անկարայում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի դերում չհայտնվի և դրա համար Թել-Ավիվն ունի բոլոր հնարավորությունները, եզրակացնում է հրեական պարբերականը:

Մեր կողմից նշենք, որ իսրայելական վերլուծաբանները բոլոր սցենարները հաշվում են, սակայն բաց են թողնում ամենակարևորը, որ բուն Իսրայելում չառաջանա հրեական Փաշինյանի նմանակը, որ կարող է ներսից քանդել այդ պետությունը և Թուրքիայի առաջ բացել երկրի դռները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>