Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից՝ ընդամենը 960 դոլարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Պետական մաքսային կոմիտեն, այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք։ Բացի այդ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։
Այս գումարից 1 միլիոն 537 հազար դոլարը բաժին է ընկնում մարտ ամսին:

