Նազենի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին. «Մեդիա պաշտպան»
Դիտել նաև
Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ
Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու
Ժնջիլներով կապված են իրար, կողպեքի բանալին Նիկոլի ձեռքին է. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հուլիսի 29-ին, ժամը 24:00-ից Երկիր Մեդիան կլինի հանրապետական եթերում
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին։ Նազենի Բաղդասարյանն այն պատգամավորներից մեկն է, որը նախկինում զբաղվել է լրագրությամբ, իսկ նրա մայրը մինչև հիմա էլ զբաղված է մեդիաբիզնեսով։
Նազենի Բաղդասարյանն իր խոսքում անցել է բարեկրթության սահմանները, անարգանք է դրսևորել նախկին գործընկերների հանդեպ` խախտելով գործընկերային էթիկայի կանոնները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում օրենսդիր մարմնի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարներին հետևողական լինել իրենց գործընկերների պահվածքին, մեդիայի հանդեպ գործարկվող մտքերին ու բառամթերքին։
«Մեդիա պաշտպան»

