Ադրբեջանական ֆաշիզմի ռեգիոնալ սպառնալիքը «Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
27
Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Սուրբ եկեղեցու դեմ. Արշակ Սրբազան Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ Կարապետյան Ավանի Բաբաջանյան փողոցն արդեն 4-րդ անգամ են քանդում․ 240 մլն դրամը լցրին փոսը (տեսանյութ) Իրավունքի պաշտպանության երկրորդ ամառային դպրոցի ընդունելությունն ավարտվել է Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել քաղցկեղով հիվանդ Աղվան Արշակյանին Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. Տեր Արիստակես վարդապետ Այվազյան Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Ադրբեջանական ֆաշիզմի ռեգիոնալ սպառնալիքը «Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ

Ինչպես հայտնի է, երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր հետևյալը,-

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»:

Նախ, սկսենք նրանից, որ եթե այս միջադեպը լիներ, ասենք Վրաստնում, ապա արձագանքը կլիներ ուղիղ Վաշինգտոնից, այլ ոչ թե Թբիլիսիի ամերիկյան դեսպանատնից:

Իսկ դա նշանակում է, որ հայաստանյան դեպքերի վրա Վաշինգտոնը փորձում է նվազ ուշադրություն դարձնել, քանի որ այդ դեպքում քննադատության թիրախում կհայտնվեին  ՀՀ  իշխանությունները: Իսկ դա այսօր Վաշինգտոնին ձեռնտու չէ:

Բայց   նույնիսկ դեսպանատան հայտարարության մեջ, գրեթե ոչ մի քննադատական գնահատական չկար ցուցարարների ջարդի կապակցությամբ, եթե իհարկե չհաշվենք կոչը, հետաքննել ուժային կառույցի ներկայացուցիչների գործողություններ, որը ավելի շատ ձևական բնույթ ուներ:

Եթե դա լիներ Վրաստանում, ապա արձագանքը կլիներ ոչ միայն Վաշինգտոնից, այլև Բրյուսելից: Իսկ թիրախում կլինեին վրացական իշխանությունները, այլ ոչ թե ուժային կառույցի որոշ ներկայացուցիչներ:

Ավելին, դեսպանատան հայտարարության մեջ անուղղակի քննադատություն կար ցուցարարների նկատմամբ, որտեղ նշվում էր, թե՝ «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց»։

Տպավորությունն այնպիսին է, որ կարծես ցուցարարներն էին մեղավոր երեկվա բռնությունների համար:

Նման ցինիկ դիրքորոշում, ԱՄՆ-ն իրեն  թույլ չէր տա նույնիսկ աֆրիկյան երկրներում, իրեն ոչ հաճելի քաղաքական շարժումների նկատմամբ:

Իսկ դրա պատճառը գրեթե քծնողական վերաբերմունքն է Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների, որոնք կարծում են, որ իրենց նման  պահվածքով կարող են սիրաշահել Վաշինգտոնին:

Մինչդեռ  իրական քաղաքականության մեջ հարգանքի են արժանի հստակ դիրքորոշում ունեցողները, այլ ոչ թե լպրծուն պահվածքը, որը չի ընդունվում ոչ մեկի կողմից:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի այս քաղաքական ուղու իրական սցենարիստը հենց Վաշինգտոնն է, ով ցանկանում է Ադրբեջանի հետ ամեն գնով Հայաստանի հետ հաստատել «Խաղաղության պայմանագիր», որից հետո Փաշինյանը կկարողանա լեգիտիմ կերպով ռուսական ռազմակայանը դուրս հանել Հայաստանից: Սա է Վաշինգտոնի գլխավոր նպատակը:

Ով չի ուզում տեսնել դա կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անազնիվ:

Իսկ դրանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դուրս կբերվի Մոսկվայի անվտանգության հովանոցի տակից, այդ դերն իր վրա կվերցնի Թուրքիան:

Իսկ դրանից հետո, Ադրբեջանից փախստականները լեգիտիմ կարգով կգան Հայաստան, և կլուծվի հայկական խնդիրը՝ արդեն այս տարածքում: Բայց դրա համար պատասխանատու կլինեն ոչ միայն Փաշինյանն ու նրա խմբակը, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց լպրծուն դիրքորոշումներով փաստացի խանգարում են, որ երկրում կայանա իրական ընդդիմություն՝  Հայաստանի իրական  փրկության իր օրակարգով:

Սա է իրականությունը: Մնացածը ջուր է և դեմագոգիա:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan